Տիտտա Ռուֆֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտտա Ռուֆֆո
Բնօրինակ անունիտալ.՝ Titta Ruffo
Ծնվել էհունիսի 9, 1877(1877-06-09)[1][2]
Պիզա, Տոսկանա, Իտալիա[3][2]
Երկիր Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 5, 1953(1953-07-05)[3][2] (76 տարեկան)
Ֆլորենցիա, Իտալիա[3][2]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն[1][2]
Գործիքներվոկալ[1][2]
 Titta Ruffo Վիքիպահեստում

Տիտտա Ռուֆֆո (իսկական անունը և ազգանունը՝ Կաֆիեռո Տիասաւ Ռուֆֆո, հունիսի 9, 1877(1877-06-09)[1][2], Պիզա, Տոսկանա, Իտալիա[3][2] - հուլիսի 5, 1953(1953-07-05)[3][2], Ֆլորենցիա, Իտալիա[3][2]), իտալացի երգիչ (բարիտոն)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին ընդունվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիան, երգեցողություն պարապել Վ․ Պերսիկինիի մոտ, մասնավոր դասեր է առել Ս․ Սպարապանիից և Լ․ Կասսինիից։ Բեմելը՝ 1898 թվականին, Հռոմի «Կոստանցի» թատրոնում (մունետիկի դերերգը Վագների «Լոենգրին»-ում)։ Երգել է Իտալիայի տարբեր քաղաքների օպերային թատրոններում (այդ թվում՝ Միլանի «Լա Սկալա»-ում)։ 1900 թվականից մեծ հաջողությամբ հանդես է եկել աշխարհի խոշորագույն օպերային բեմերում (Ռուսաստանում առաջին անգամ՝ 1905 թվականին)։ Իտալիայում ֆաշիստ, վարչակարգի հաստատումից հետո Տիտտա Ռուֆֆոն հեռացել է հայրենիքից։ Տիտտա Ռուֆֆոն օժտված էր հազվադեպ գեղեցիկ և հարուստ տեմբրի, լայն ձայնածավալի հզոր ձայնով, դրամատիկ․ վառ տաղանդով։ Դերերգերից են՝ Ֆիգարո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ռիգոլետտո, ժերմոն, Յագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Օթելլո»), Համլետ (Թոմայի «Համլետ»), Սկարպիա (Պուչչինիի «Տոսկա»), Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Բորիս Դողունով (Մուսորգսկու «Բորիս Դողունով»), Դև (Ռուբինշտեյնի «Դև»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Landini G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2019. — Vol. 95.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Archivio Storico Ricordi — 1808.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտտա Ռուֆֆո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 15