1896 թվականին ընդունվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիան, երգեցողություն պարապել Վ․ Պերսիկինիի մոտ, մասնավոր դասեր է առել Ս․ Սպարապանիից և Լ․ Կասսինիից։ Բեմելը՝ 1898 թվականին, Հռոմի «Կոստանցի» թատրոնում (մունետիկի դերերգը Վագների «Լոենգրին»-ում)։ Երգել է Իտալիայի տարբեր քաղաքների օպերայինթատրոններում (այդ թվում՝ Միլանի«Լա Սկալա»-ում)։ 1900 թվականից մեծ հաջողությամբ հանդես է եկել աշխարհի խոշորագույն օպերային բեմերում (Ռուսաստանում առաջին անգամ՝ 1905 թվականին)։ Իտալիայում ֆաշիստ, վարչակարգի հաստատումից հետո Տիտտա Ռուֆֆոն հեռացել է հայրենիքից։ Տիտտա Ռուֆֆոն օժտված էր հազվադեպ գեղեցիկ և հարուստ տեմբրի, լայն ձայնածավալի հզոր ձայնով, դրամատիկ․ վառ տաղանդով։ Դերերգերից են՝ Ֆիգարո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ռիգոլետտո, ժերմոն, Յագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Օթելլո»), Համլետ (Թոմայի «Համլետ»), Սկարպիա (Պուչչինիի«Տոսկա»), Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Բորիս Դողունով (Մուսորգսկու «Բորիս Դողունով»), Դև (Ռուբինշտեյնի «Դև»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 15)։