Jump to content

Վրիվ Խորխոռունի (5-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրիվ Խորխոռունի
Խորխոռունիքի տեր
5-րդ դարի սկիզբ - 449
Հաջորդող Գադիշո Խորխոռունի
Հայոց մաղխազ
5-րդ դարի սկիզբ - 449
Հաջորդող Գադիշո Խորխոռունի
 
Մասնագիտություն՝ Հայոց մաղխազ
Ծննդյան օր 5-րդ դար
Վախճանի օր ոչ վաղ քան 449
Դինաստիա Խորխոռունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Զավակներ Գադիշո Խորխոռունի և Խորեն Խորխոռունի

Վրիվ Խորխոռունի (5-րդ դար - ոչ վաղ քան 449), հայ նախարար և Հայոց մաղխազ Հայկական մարզպանությունում, Տուրուբերան աշխարհի Խորխոռունիք գավառի տանուտերը, Գադիշոյի և Խորենի հայրը, Խորխոռունիների նախարարական տոհմից[1][2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

444 թվականին, Վրիվ Խորխոռունին մասնակցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Հողոցմեցու կողմից հրավիրված Շահապիվանի ժողովին, որում լրացվել և վերահաստատվել է Հայ Առաքելական եկեղեցու կանոնադրությունը։ 449 թվականին մասնակցել է Արտաշատի ժողովին, որը հրավիրվել էր Պարսից հազարապետ Միհրներսեհի նամակին պատասխանելու համար[1]։ Հայերի հավատափոխության մասին այդ հրովարտակը ուղարկվել էր «Հայոց բոլոր մեծամեծներին»[4][5], որտեղ նշվում էր, որ եթե հայերն ընդունեն զրադաշտականությունը, վրացիներն ու աղվանները կհետևեն նրանց օրինակին[4]։ Հրովարտակում հազարապետը հայտնում էր, որ նախարարները երկու տարբերակ ունեն, կամ կետ առ կետ պիտի պատասխանեն նամակին և կամ գնան Տիզբոն ու ներկայանան Մեծ ատյանին[2][3][5]։

Հրովարտակին պատասխանելու նպատակով գումարվում է Արտաշատի ժողովը, որին մասնակցում են Մարզպանական Հայաստանի բոլոր գավառների նախարարներն ու հոգևորականները՝ այդ թվում և Հայոց մաղխազ Վրիվը[1][2][3][6][7]։

Վրիվ Խորխոռունին հավանաբար մահացել է 449 թվականին, քանի որ 450 թվականից Հայոց մաղխազ է հիշվում նրա որդին՝ Գադիշոն[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 134․
  2. 2,0 2,1 2,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 172․
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 273.
  4. 4,0 4,1 «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, իբ․, էջ 43-44․
  5. 5,0 5,1 «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Եղիշե, Բ․, էջ 28-30․
  6. «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, իբ․, էջ 44-45․
  7. «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Եղիշե, Բ․, էջ 30-31․
  8. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 537, 563.