Վոլֆգանգ Փեթերսեն
Վոլֆգանգ Փեթերսեն գերմ.՝ Wolfgang Petersen | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Emden, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4] |
Մահացել է | օգոստոսի 12, 2022[5][6] (81 տարեկան) |
Մահվան վայր | Բրենթվուդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] |
Կրթություն | German Film and Television Academy Berlin? և Gelehrtenschule des Johanneums? |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոսցենարիստ և ռեժիսոր |
Ամուսին | Ursula Sieg? և Marie-Antoinette Borgel? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000583 |
Վոլֆգանգ Փեթերսեն (գերմ.՝ Wolfgang Petersen, մարտի 14, 1941[1][2][3], Emden, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4] - օգոստոսի 12, 2022[5][6], Բրենթվուդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), գերմանացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն, երիտասարդություն և առաջին աշխատանքը ռեժիսուրայի ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլֆգանգ Փեթերսենը ծնվել է 1941 թվականի մարտի 14-ին Էմդենում առևտրականի ընտանիքում, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ապրել է Մեքլենբուրգում։ 1950 թվականին տեղափոխվել է Համբուրգ։ Դեռ դպրոցական տարիքում իր 8 մմ տեսաժապավենով սկսել է նկարել իր առաջին ֆիլմերը։ Առաջին ռեժիսորական աշխատանքը Փեթերսենը ստանձնել է Համբուրգի Երիտասարդ թատրոնում, որտեղ նա տարբեր մանկական ներկայացումների ժամանակ ռեժիսոր էր հանդիսանում։ Դրան զուգահեռ նա աշխատում էր որպես ռեժիսորի օգնական և դերասան, այցելում էր դերասանական դպրոց։ 1965 թվականից սկսում է ուսումնասիրել թատերագիտություն Բեռլինում և Համբուրգում։ 1966 թվականին փոխում է բաժինը կինոյի և հեռուստատեսության ակադեմիա, նկարահանում է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, և որպես ավարտական աշխատանք ներկայացնում է Ես քեզ կսպանեմ, Վոլֆ ֆիլմը։
Կարիերան Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականից Փեթերսենը աշխատում է գերմանական հեռուստատեսությունում, աշխատանքներ է ներկայացնում մի շարք հեռուստաալիքներով։ 1973/74 թվականներին նկարահանում է Մեր երկուսից մեկը ֆիլմը և պարգևատրվում դրա համար[8]։ 1977 թվականին իր Հետևանքներ ֆիլմի աշխատակիցների՝ օպերատոր Չարլի Սթայնբերգի, դերասան Յուրգեն Պրոխնովի և կոմպոզիտոր Կլաուս Դոլդինգերի հետ հայտնվում է սկանդալի մեջ։ Այն առաջին ֆիլմն էր հոմոսեքսուալության մասին, որը Գերմանիայում քննադատության արժանացավ, սակայն մեծ հաջողությամբ ընդունվեց արտասահմանում։
Կարիերան Հոլիվուդում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին ռեժիսորի ունեցած հաջողությունների հետևանքով Բավարիա կինոստուդիան Փեթերսենին է հանձնում միջազգային շուկային միտված «Նավակը» ֆիլմի (Լոտարա-Գյունթերա Բուհայմայի վեպի հիման վրա) նկարահանումը։ Խիստ իրատեսական ֆիլմը, որը ներկայացնում է սուզանավերի պատերազմները, բուռն քննարկումներ է առաջացնում Արևմտյան Գերմանիայում և արտասահմանում։ Այս մասին են վկայում ֆիլմի Օսկարի 6 անվանակարգում (ռեժիսուրա, սցենար, օպերատոր, ձայն, ձայնային մոնտաժ) ներկայացված լինելը։ Դրանից հետո Փեթերսենը ձեռնամուխ է լինում Միխաել Էնդեի բեսթսելերի հիման վրա նկարահանված «Անվերջանալի պատմություն» ֆիլմի աշխատանքներին։ Ֆիլմի բյուջեն կազմել է շուրջ 50 միլիոն գերմանական մարկ։ Ինչպես և «Նավակը» ֆիլմի դեպքում հեղինակը հեռանում է գրքային սյուժեից՝ էլ ավելի գրավելով հանդիսատեսի հետաքրքրությունը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր և ռեժիսորի օգնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965: Քաղաք ծխնելույզների վրա / Stadt auf Stelzen
- 1967: Մեկը, մյուսը / Der Eine, der Andere
- 1967: Կկվի տարիները / Kuckucksjahre
- 1968: Կարմիր դրոշը / Die rote Fahne
- 1969: Ոչ ես / Ich nicht
- 1971: Ես կսպանեմ քեզ, Վոլֆ / Ich werde dich töten, Wolf
- 1972: Աննան և Տոտոն / Anna und Totօ
- 1973: Մշուշ / Smog
- 1973: Վան դեր Վալկը և հարուստները / Van der Valk und die Reichen
- 1974: Գիշերային ցուրտ / Nachtfrost
- 1974: Մեր երկուսից մեկը / Einer von uns beiden
- 1974: Խաչին դրված / Aufs Kreuz gelegt
- 1975: Քաղաքը հովտում / Die Stadt im Tal
- 1975: Որոշ տեղերում սառույց / Stellenweise Glatteis
- 1975:Կարճ միացում / Kurzschluß
- 1976: Երջանիկ Հանսը / Hans im Glück
- 1976: Չորսն ընդդեմ բանկի / Vier gegen die Bank
- 1977: Հասունության վկայականը / Reifezeugnis
- 1977: Հետևանքները / Die Konsequenz
- 1978: Սև ու սպիտակ, ինչպես օրերն ու գիշերները / Schwarz und weiß wie Tage und Nächte
- 1981: Նավակը / Das Boot
- 1984: Անվերջանալի պատմություն / Die unendliche Geschichte
- 1991: Մահը հայելու մեջ / Tod im Spiegel
- 1993: Կրակի գծում։ Երկրորդ հնարավորություն / In the Line of Fire – Die zweite Chance
- 1995: Բռնկում / Outbreak – Lautlose Killer]
- 1997: Համար մեկ ինքնաթիռը / Air Force One
- 2000: Փոթորիկը / Der Sturm
- 2004: Տրոյա / Troja
- 2006: Պոսեյդոն / Poseidon
- 2016: Չորսն ընդդեմ Բանկի / Vier gegen die Bank
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997: Լաբիրինթոս առանց ելքի / Labyrinth ohne Ausweg
- 1999: 200-ամյա տղամարդը / Der 200 Jahre Mann
- 2001: Գործակալությունը / The Agency
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973: Prix Italia - «Մշուշ»
- 1974: Գերմանական կինոփառատոն - «Մեր երկուսից մեկը»
- 1978: Ադոլֆ Գրիմ մրցանակ - «Հետևանքները»
- 1981: Բավարական կինոմրցանակ - «Նավակը»
- 1982: Գերմանական կինոմրցանակ - «Նավակը»
- 1983: Օսկարի նոմինացիա - «Նավակը»
- 1984: Ոսկե կտավ - «Անվերջանալի պատմություն» Die Unendliche Geschichte
- 1997: Բամբի - Համար մեկ ինքնաթիռը
- 2003: Բավարիական պատվո շքանշան
- 2006: Ոսկե տեսախցիկ
- 2010: Աստղ Բեռլինի աստղերի պուրակում
- 2012: Գերմանական ռեժիսորական Մետրոպոլիս մրցանակ[9]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիմ Հեփթներ, Գերմանական կինոինստիտուտ / գերմանական կինոթանգարան։ Նավակը. Crew der U96-ի փնտրտուքներով։ Հենշել հրատարակչություն, Բեռլին 2006, ISBN 3-89487-550-X.
- Հելմուտ Զորգե, Դեպի Ամերիկա ! – Արտագաղթյալները պատմում են։ Ռոլֆ Հեյն հավաքածու, Մյունխեն 2009, ISBN 978-3-89910-438-7.
- Հանս - Միշաել Բոք, CineGraph – Գերմանախոս ֆիլմերի բառապաշար. (Loseblattsammlung), B1-B6, F1-F22, E1-E22. edition text + kritik,Մյունխեն 2012, ISBN 978-3-86916-158-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118874292 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Jr M. F. Director Wolfgang Petersen Dies At 81; Hollywood Star Rose After ‘Das Boot’ To Include Blockbusters ‘The Perfect Storm,’ ‘Air Force One’ & ‘In The Line Of Fire’ — 2022.
- ↑ 6,0 6,1 6,2 Dagan C. Wolfgang Petersen, ‘Air Force One,’ ‘Das Boot’ Director, Dies at 81 — Variety, 2022.
- ↑ 7,0 7,1 7,2 https://consequence.net/2022/08/wolfgang-petersen-director-death/
- ↑ „Rot – rot – tot“: Der Rekord-„Tatort“ beim SWR
- ↑ Focus online vom 29. November 2012, Film:Regie-Ehrenpreis für Wolfgang Petersen Արխիվացված 2018-09-22 Wayback Machine, abgerufen am 30. November 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրականություն Վոլֆգանգ Փեթերսենի մասին
- Վոլֆգանգ Փեթերսենը Internet Movie Database-ում
- Անձնական կայք Արխիվացված 2015-05-12 Wayback Machine
- Վոլֆգանգ Փեթերսենը filmportal.de-ում
- Փեթերսենի ֆիլմերի արդյունքը
- Եթե Հոմերոսը ապրած լիներ հոդված
- Վոլֆգանգ Փեթերսեն։ Բոլոր հոդվածներն ու հիմքերը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Փեթերսեն» հոդվածին։ |
|