Վոլֆգանգ Լիբենայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆգանգ Լիբենայներ
գերմ.՝ Wolfgang Liebeneiner
Ծնվել էհոկտեմբերի 6, 1905(1905-10-06)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբավկա, Կամիեննա Գորա, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էնոյեմբերի 28, 1987(1987-11-28)[1][2][4] (82 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[5]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, director of radio drama, դերասան, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր և մոնտաժող
Պարգևներ
IMDbID ID 0509327

Վոլֆգանգ Գեորգ Լուի Լիբենայներ (գերմ.՝ Wolfgang Georg Louis Liebeneiner, հոկտեմբերի 6, 1905(1905-10-06)[1][2][3][…], Լյուբավկա, Կամիեննա Գորա, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան - նոյեմբերի 28, 1987(1987-11-28)[1][2][4], Վիեննա, Ավստրիա[5]), գերմանացի դերասան և թատերական ռեժիսոր[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Լիբենայները ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 6-ին, Լիբաուում (Ստորին Սիլեզիա, այժմ՝ Լյուբավկա, Լեհաստան) սպայի և վուշե գործվածքեղեն արտադրողի ընտանիքում։ Հաճախել է Լիեբաուի տարրական դպրոց, Վալշտատի և Բեռլին-Լիխտերֆելդի կադետական ուսումնարաններ, ինչպես նաև Բեռլին-Ցելենդորֆի ռեալական գիմնազիա, որն ավարտել է 1923 թվականին։ 1924 թվականից փիլիսոփայություն, գերմանագիտություն և պատմություն է ուսանել Ինսբրուքում և Բեռլինում, 1926 թվականից՝ Մյունխենում, որտեղ նաև ղեկավարել է թատերախումբ։ 1928 թվականին նրան նկատել է Մյունխենի կամերային թատրոնի ռեժիսոր Օտտո Ֆալկենբերգը և հրավիրել իր թատերախումբ։ Նույն թվականին Լիբենայները առաջին անգամ բեմում ելույթը է ունեցել` Ֆրանկ Վեդեկինդի «Գարնանային զարթոնք» պիեսում մարմնավորելով Մելխիոր Գաբորի դերը և թողել է ուսումը համալսարանում։ 1929 թվականից աշխատել է նաև որպես ռեժիսորի օգնական։ 1931 թվականին, որպես ռեժիսոր, Քրիստա Վինսլոյի «Երեկ և այսօր» վեպի հիման վրա բեմադրել է ներկայացում (որի հիման վրա նույն թվականին նկարահանվել է «Համազգեստով աղջիկները» ֆիլմը)։

1930 թվականին Լիբենայներն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի գերմանական թատրոնի բեմում, որի թատերախմբում նա աշխատել է 1932-1934 թվականներին։ 1931 թվականին «Այլ կողմը» պատերազմական ֆիլմում խաղացել է իր առաջին դերը կինոյում։ 1932 թվականին խաղացել է ավստրիացի սպայի դերը Մաքս Օֆյուլսի «Ֆլիրտ» ֆիլմում։ Մինչև 1936 թվականը նկարահանվել է 19 լիամետրաժ և 2 կարճամետրաժ ֆիլմերում։ 1936 թվականին Գուստաֆ Գրյունդգենսը Լիբենայներին հրավիրել է Պետական թատրոն, որտեղ նա աշխատել է որպես դերասան և ռեժիսոր մինչև դրա փակումը՝ 1944 թվականը։

1937 թվականին Լիբենայները իր դեբյուտը նշել է որպես կինոռեժիսոր` նկարահանելով «Ինձ ոչինչ մի խոստացիր» կատակերգությունը։ Նույն թվականին նա դարձել է Տերրա ստուդիայի դիտորդական խորհրդի անդամ։ 1938-1944 թվականներին նաև ղեկավարել է Բաբելսբերգի կինոակադեմիայի գեղարվեստի ֆակուլտետը, 1939 թվականից կամավոր հիմունքներով ղեկավարել է կայսերական կինոպալատի կինեմիավորումը, 1942-1945 թվականներին եղել է «Ուֆա» ստուդիայի արտադրության ղեկավարը, 1942 թվականից ՝ կայսերական թատերական պալատի նախագահության անդամ։ 1943 թվականին Յոզեֆ Գեբելսը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լիբենայները նկարահանել է երեք քարոզչական ֆիլմեր։ «Բիսմարկ» (1940) և «Հրաժարական» (1942) կենսագրական ֆիլմերը նվիրված էին «երկաթե կանցլերին», որը ներկայացվում էր որպես Հիտլերի նախակարապետ։ «Ես մեղադրում եմ» (1941) մելոդրաման նպատակ ուներ արդարացնել էֆթանազիայի գործողությունները։ Պատերազմի ավարտը Լիբենիներին դիմավորել է Համբուրգում։ 1945 թվականի աշնանը նա աշխատանքի թույլտվություն է ստացել, որը 1947 թվականին կրկին հաստատվել է նացիզմի լիկվիդացման հանձնաժողովի կողմից։ Լիբենայները մինչ 1954 թվականն աշխատել է Կամերային թատրոնում, որտեղ 1947 թվականին բեմադրել է ներկայացում Վոլֆգանգ Բորխերտի «Դռնից այն կողմ» պիեսի հիման վրա։ Մեկ տարի անց նա էկարանացրել է այն «Սեր 47» խորագրի ներքո։

1954 թվականին Լիբենայները տեղափոխվել է Վիեննա և մինչև 1958 թվականը եղել Իոզեֆշտադտի Թատրոնի թատերախմբի անդամ։ Այնուհետև աշխատել է որպես թատրոնի, օպերայի, կինոյի և հեռուստատեսության ազատ ռեժիսոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119072629 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «28. November 2007 - Vor 20 Jahren: Wolfgang Liebeneiner stirbt in Wien». Westdeutscher Rundfunk (German). 2007 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans-Michael Bock (Hrsg.): CINEGRAPH. Lexikon zum deutschsprachigen Film. edition text + kritik, München 1984

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]