Վոլֆգանգ Լիբենայներ
գերմ.՝ Wolfgang Liebeneiner | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 6, 1905[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լյուբավկա, Կամիեննա Գորա, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան |
| Մահացել է | նոյեմբերի 28, 1987[1][2][4] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[5] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, director of radio drama, դերասան, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր, մոնտաժող, ռեժիսոր և գրող |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 0509327 |
Վոլֆգանգ Գեորգ Լուի Լիբենայներ (գերմ.՝ Wolfgang Georg Louis Liebeneiner, հոկտեմբերի 6, 1905[1][2][3][…], Լյուբավկա, Կամիեննա Գորա, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան - նոյեմբերի 28, 1987[1][2][4], Վիեննա, Ավստրիա[5]), գերմանացի դերասան և թատերական ռեժիսոր[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլֆգանգ Լիբենայները ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 6-ին, Լիբաուում (Ստորին Սիլեզիա, այժմ՝ Լյուբավկա, Լեհաստան) սպայի և վուշե գործվածքեղեն արտադրողի ընտանիքում։ Հաճախել է Լիեբաուի տարրական դպրոց, Վալշտատի և Բեռլին-Լիխտերֆելդի կադետական ուսումնարաններ, ինչպես նաև Բեռլին-Ցելենդորֆի ռեալական գիմնազիա, որն ավարտել է 1923 թվականին։ 1924 թվականից փիլիսոփայություն, գերմանագիտություն և պատմություն է ուսանել Ինսբրուքում և Բեռլինում, 1926 թվականից՝ Մյունխենում, որտեղ նաև ղեկավարել է թատերախումբ։ 1928 թվականին նրան նկատել է Մյունխենի կամերային թատրոնի ռեժիսոր Օտտո Ֆալկենբերգը և հրավիրել իր թատերախումբ։ Նույն թվականին Լիբենայները առաջին անգամ բեմում ելույթը է ունեցել` Ֆրանկ Վեդեկինդի «Գարնանային զարթոնք» պիեսում մարմնավորելով Մելխիոր Գաբորի դերը և թողել է ուսումը համալսարանում։ 1929 թվականից աշխատել է նաև որպես ռեժիսորի օգնական։ 1931 թվականին, որպես ռեժիսոր, Քրիստա Վինսլոյի «Երեկ և այսօր» վեպի հիման վրա բեմադրել է ներկայացում (որի հիման վրա նույն թվականին նկարահանվել է «Համազգեստով աղջիկները» ֆիլմը)։
1930 թվականին Լիբենայներն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի գերմանական թատրոնի բեմում, որի թատերախմբում նա աշխատել է 1932-1934 թվականներին։ 1931 թվականին «Այլ կողմը» պատերազմական ֆիլմում խաղացել է իր առաջին դերը կինոյում։ 1932 թվականին խաղացել է ավստրիացի սպայի դերը Մաքս Օֆյուլսի «Ֆլիրտ» ֆիլմում։ Մինչև 1936 թվականը նկարահանվել է 19 լիամետրաժ և 2 կարճամետրաժ ֆիլմերում։ 1936 թվականին Գուստաֆ Գրյունդգենսը Լիբենայներին հրավիրել է Պետական թատրոն, որտեղ նա աշխատել է որպես դերասան և ռեժիսոր մինչև դրա փակումը՝ 1944 թվականը։
1937 թվականին Լիբենայները իր դեբյուտը նշել է որպես կինոռեժիսոր` նկարահանելով «Ինձ ոչինչ մի խոստացիր» կատակերգությունը։ Նույն թվականին նա դարձել է Տերրա ստուդիայի դիտորդական խորհրդի անդամ։ 1938-1944 թվականներին նաև ղեկավարել է Բաբելսբերգի կինոակադեմիայի գեղարվեստի ֆակուլտետը, 1939 թվականից կամավոր հիմունքներով ղեկավարել է կայսերական կինոպալատի կինեմիավորումը, 1942-1945 թվականներին եղել է «Ուֆա» ստուդիայի արտադրության ղեկավարը, 1942 թվականից ՝ կայսերական թատերական պալատի նախագահության անդամ։ 1943 թվականին Յոզեֆ Գեբելսը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լիբենայները նկարահանել է երեք քարոզչական ֆիլմեր։ «Բիսմարկ» (1940) և «Հրաժարական» (1942) կենսագրական ֆիլմերը նվիրված էին «երկաթե կանցլերին», որը ներկայացվում էր որպես Հիտլերի նախակարապետ։ «Ես մեղադրում եմ» (1941) մելոդրաման նպատակ ուներ արդարացնել էֆթանազիայի գործողությունները։ Պատերազմի ավարտը Լիբենիներին դիմավորել է Համբուրգում։ 1945 թվականի աշնանը նա աշխատանքի թույլտվություն է ստացել, որը 1947 թվականին կրկին հաստատվել է նացիզմի լիկվիդացման հանձնաժողովի կողմից։ Լիբենայները մինչ 1954 թվականն աշխատել է Կամերային թատրոնում, որտեղ 1947 թվականին բեմադրել է ներկայացում Վոլֆգանգ Բորխերտի «Դռնից այն կողմ» պիեսի հիման վրա։ Մեկ տարի անց նա էկարանացրել է այն «Սեր 47» խորագրի ներքո։
1954 թվականին Լիբենայները տեղափոխվել է Վիեննա և մինչև 1958 թվականը եղել Իոզեֆշտադտի Թատրոնի թատերախմբի անդամ։ Այնուհետև աշխատել է որպես թատրոնի, օպերայի, կինոյի և հեռուստատեսության ազատ ռեժիսոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119072629 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «28. November 2007 - Vor 20 Jahren: Wolfgang Liebeneiner stirbt in Wien». Westdeutscher Rundfunk (German). 2007 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hans-Michael Bock (Hrsg.): CINEGRAPH. Lexikon zum deutschsprachigen Film. edition text + kritik, München 1984
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Photographs and literature
- Audio recordings with Wolfgang Liebeneiner(չաշխատող հղում) in the Online Archive of the Österreichische Mediathek (Plays and interviews in German). Retrieved 18 September 2019
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Լեհաստանում ծնվածներ
- Նոյեմբերի 28 մահեր
- 1987 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Գերմանացի դերասաններ
- Գերմանացի թատերական ռեժիսորներ
- Գերմանացի կինոդերասաններ
- Գերմանացի ռեժիսորներ
- Գերմանացի սցենարիստներ
- Թատրոնի դերասաններ