Jump to content

Վլադիմիր Չելոմեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Չելոմեյ
ռուս.՝ Влади́мир Никола́евич Челоме́й
Ծնվել էհունիսի 30, 1914(1914-06-30)[1] կամ հունիսի 17 (30), 1914[2]
Սեդլցե, Լուբլինի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1984(1984-12-08)[3][2] (70 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ, համալսարանի դասախոս, military flight engineer, քաղաքական գործիչ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան, Ավիացիոն շարժիչների կենտրոնական ինստիտուտ, OKB-51 և NPO Mashinostroyeniya?
Գործունեության ոլորտմեխանիկա և կառավարման տեսություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԿիևի Ազգային ավիացիոն համալսարան (1937) և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[5]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ստորագրություն
Изображение автографа
 Vladimir Chelomey Վիքիպահեստում

Վլադիմիր Նիկոլաևիչ Չելոմեյ (ռուս.՝ Влади́мир Никола́евич Челоме́й, հունիսի 30, 1914(1914-06-30)[1] կամ հունիսի 17 (30), 1914[2], Սեդլցե, Լուբլինի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1984(1984-12-08)[3][2], Մոսկվա, ԽՍՀՄ), հրթիռային և տիեզերական տեխնիկայի խորհրդային կոնստրուկտոր և մեխանիկայի ու կառավարման գործընթացների բնագավառի գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1959, 1963)։ Լենինյան և ԽՍՀՄ երեք պետական մրցանակների դափնեկիր։ Գլխավորել է Գլխավոր կոնստրուկտորների խորհուրդը 1961-1964 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Չելոմեյը ծնվել է 1914 թվականի հունիսի 30-ին, Ռուսական կայսրության Պրիվիսլինսկի մարզի Սեդլցե գավառական քաղաքի (այժմ՝ Լեհաստան) հանրակրթական դպրոցի ուսուցիչների ընտանիքում։ 1937 թվականին ավարտել է Կիևի ավիացիոն ինստիտուտը, որտեղ մնացել է աշխատելու որպես դասախոս։ 1941 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայի Ավիացիոն շարժիչների կենտրոնական ինստիտուտում (ՄԱՇԿԻ)։ 1944 թվականից ղեկավարել է Փորձարարական նախագծման թիվ 51 բյուրոն, որը նախկինում ղեկավարել է Նիկոլայ Պոլիկարպովը, որը ներկայումս կոչվում է «Մեքենաշինության ԳԱՄ» (Մոսկվայի մարզ, ք․ Ռեուտով)։ 1952 թվականին դարձել է Մոսկվայի Ն․ Է․ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, 1962 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս։ 1974 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Չելոմեյը հանկարծամահ է եղել 1984 թվականի դեկտեմբերի 8-ին, սրտի կաթվածից։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[6]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Չելոմեյը մասնակցել է մի շարք շարժիչների և հրթիռային, տիեզերական ու ավիացիոն տեխնիկայի այլ կարևոր օբյեկտների ստեղծմանը։ Նրա ղեկավարությամբ մշակվել են տանող հրթիռներ («Պրոտոն»-ը ակտիվորեն օգտագործվում է մինչ օրս), «Պրոտոն» և «Պոլյոտ» երկրի արհեստական արբանյակները, «Ալմազ» շարքի ուղեծրային կայանները, ТКС թռչող տիեզերանավը և այլն։

Չելոմեյը համարվում խորհրդային «միջուկային վահանի» առանցքային կոնստրուկտորներից և ստեղծողներից մեկը։ Սակայն, գիտնականի ամենախոշոր նախագծերից մեկը՝ ինտեգրված պաշտպանական-հարձակողական օվկիանոսային-ցամաքային-տիեզերական համալիրը, չի իրականացել և մնացել է չպահանջված խորհրդային և ռուսական պաշտպանական արդյունաբերության կողմից։

Չելոմեյի հիմնական գիտական աշխատանքները եղել են մեքենաների նախագծման և դինամիկայի, տատանումների տեսության, առաձգական համակարգերի դինամիկ կայունության, սերվիմեխանիզմների տեսության վերաբերյալ։ 1986 թվականին ակադեմիկոս Չելոմեյը (դոկտոր Օ. Ն. Կուդրինի և Ա. Վ. Կվասնիկովի հետ միասին) հետմահու ճանաչվեց «Պուլսատիվ ակտիվ շիթով գազի արտանետման գործընթացում մղման աննորմալ բարձր աճի երևույթները» հայտնագործության համահեղինակ։ Հայտնագործությունը գրանցվել է ԽՍՀՄ հայտնագործությունների պետական ռեգիստրում 314 համարի տակ։

  • Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (06/26/1959, 04/28/1963),
  • Լենինի 5 շքանշան (09/16/1945, 06/26/1959, 06/29/1964, 06/28/1974, 06/29/1984),
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (04/26/1971),
  • մեդալներ,
  • Լենինյան մրցանակ (1959),
  • ԽՍՀՄ երեք պետական մրցանակներ (1967, 1974, 1982)։
Չելոմեյի կիսանդրին Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի շենքի մոտ

Մեդալ Վլադիմիր Չելոմեյի անունով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան, ի թիվս այլ գերատեսչական մեդալների, սահմանել է՝
  • Մեդալ Վլադիմիր Չելոմեյի անվամբ։

Այս մեդալը շնորհվում է ինչպես պետական կորպորացիայի, այնպես էլ հրթիռային և տիեզերական արդյունաբերության այլ հաստատությունների աշխատակիցներին։

  • Հրթիռային և տիեզերական տեխնիկայի նմուշների ստեղծման և արտադրական գործունեության մեջ բարձր ցուցանիշների ու բարդ տեխնիկական խնդիրների լուծման գործում անձնական ստեղծագործական ներդրման համար,
  • Նորարարական մշակումներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև մաթեմատիկայի և մեխանիկայի բնագավառում տեսական հետազոտությունների հետ կապված նախագծերում բարձր արդյունքների համար[7]։

Հիշատակը օբյեկտների անվանումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելոմեյի պատվին կոչվել են՝

  • Փողոց Մոսկվայում,
  • Փողոց և հրապարակ Ռեուտովում,
  • 8608 աստերոիդը, որը հայտնաբերել է Ղրիմի աստղադիտարանը,
  • Փողոց Չեբոկսարիում,
  • Աէրոֆլոտի» Airbus A320-240 ինքնաթիռը VQ-BCN կողային համարով[8],
  • Վլադիմիր Չելոմեյի անվան միջազգային տիեզերական դպրոց» լիցեյը Բայկոնուր քաղաքում,
  • Ակադեմիկոս Չելոմեի անունն է կրում Լատվիական ծովային նավագնացության սառնանավը։

Հուշարձաններ և հուշատախտակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելոմեյի հիշատակին տեղադրվել են՝

  • Ռեուտովում՝ հուշարձան ակադեմիկոս Չելոմեյի հրապարակում[9], հուշատախտակ՝ նրա անունով փողոցում[10], կիսանդրի «Մեքենաշինություն ԳԱՄ» կենտրոնական պուրակում,
  • Մոսկվայում հուշարձան Լեֆորտովսկայա առափնյա փողոցում և հուշարձան Տիեզերագնացների ծառուղում, հուշատախտակ Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում («Հատուկ մեքենաշինության» մասնաշենքում, SM2 «Աերատիեզերական համակարգեր» ամբիոնում), կիսանդրիներ Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի մուտքի մոտ, Նովոդևիչի գերեզմանատանը ակադեմիկոսի գերեզմանին,
  • Բայկոնուր քաղաքում, կիսանդրի ակադեմիկոս Վլադիմիր Չելոմեյի անվան Միջազգային տիեզերական դպրոցի բակում[11],
  • Պոլտավայում՝ հուշատախտակ թիվ 10 դպրոցի շենքի վրա[12],
  • Կիևում՝ կիսանդրի Իգոր Սիկորսկու անվան Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի Փառքի ծառուղում և բրոնզե հուշատախտակ Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի (այժմ՝ Ազգային ավիացիոն համալսարան) շենքի ճակատային մասում։
  • Լեոնիդ Մլեչին։ Խորհրդային տիեզերք։ Չորս թագավորներ (2012),
  • Վլադիմիր Չելոմեյի Աստղային պատերազմները ВГТРК, 2014:
  • Կինը - Չելոմեյ Նինել Վասիլևնա (1926-1989),
  • Որդին՝ Չելոմեյ Սերգեյի Վլադիմիրովիչ (1952-1999),
  • Դուստրը՝ Տալիզինա Եվգենյա Վլադիմիրովնա (1957-2017)[13][14]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бодрихин Н. Г. Челомей. — М.: Молодая гвардия, 2014. — 490 с. — (Жизнь замечательных людей, вып. 1476). — ISBN 978-5-235-03718-2.
  • Челомей, Владимир Николаевич // Биографический словарь деятелей естествознания и техники: В 2 томах / Отв. ред. А. А. Зворыкин; Ред. кол.: Н. Н. Аничков, И. П. Бардин, А. А. Благонравов и др.; Институт истории естествознания и техники Академии наук СССР. — М.: Гос. науч. изд-во «Большая Советская Энциклопедия», 1959. — Т. 2 (М—Я); Дополнения и изменения. — С. 441. — 468 с. — 30 000 экз. (в пер.)
  • Афанасьев И. Леонардо XX века. К столетию со дня рождения Владимира Челомея // Новости космонавтики. — М., 2014. — Т. 24, вып. 377, № 06. — С. 1—5. — ISSN 1561-1078.
  • Берег Вселенной. // Под ред. Болтенко А. С. — Киев: Феникс, 2014. — ISBN 978-966-136-169-9
  • Задонцев В. А. Академик В. Н. Челомей — Генеральный конструктор ракетно-космических систем
  • Военный энциклопедический словарь ракетных войск стратегического назначения / Министерство обороны РФ; Гл.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Челомей Володимир Миколайович: засекречений конструктор. До 95-річчя від дня народження.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  3. 3,0 3,1 3,2 Siddiqi A. A. Encyclopædia Britannica
  4. https://kpi.ua/chelomey_volodymyr
  5. CONOR.Sl
  6. Могила В. Н. Челомея на Новодевичьем кладбище
  7. О медали им. В. Н. Челомея госкорпорации «РосКосмос» Արխիվացված 2020-08-30 Wayback Machine на портале учреждения
  8. «Новость на сайте «Аэрофлота»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  9. В Реутове открыли памятник академику В. Н. Челомею
  10. На улице Академика Челомея в Реутове открыли мемориальную доску
  11. «Международная космическая школа им. В. Н. Челомея»
  12. Яндекс. Фотки
  13. Бодрихин, 2014, «Семья»
  14. Талызина Евгения Владимировна (01.08.1957 — 27.02.2017). Официальный сайт ВПК «НПО машиностроения». 27 февраля 2017.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Չելոմեյ» հոդվածին։