Վլադիմիր Չելոմեյի հուշարձան (Մոսկվա, Բաումանի փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Վլադիմիր Չելոմեյի հուշարձան
Monument to Chelomey.jpg
Վլադիմիր Չելոմեյի հուշարձանը
Կոորդինատներ55°45′57.9″ հս․ լ. 37°41′10.6″ ավ. ե. / 55.766083° հս․. լ. 37.686278° ավ. ե. / 55.766083; 37.686278Կոորդինատներ: 55°45′57.9″ հս․ լ. 37°41′10.6″ ավ. ե. / 55.766083° հս․. լ. 37.686278° ավ. ե. / 55.766083; 37.686278
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1984
Շինության ձևըԿիսանդրի
Կառուցել էՎ. Ա. Սոնին
Ներկա վիճակըԿանգուն

Վլադիմիր Չելոմեյի հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Челомею), բրոնզե կիսանդրի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային գիտնական, հրթիռատիեզերական տեխնոլոգիաների նախագծող, մեխանիկ ճարտարագետ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ Պետական երեք մրցանակների դափնեկիր Վլադիմիր Չելոմեյին (1914-1984)։ Տեղադրվել է 1984 թվականին Մոսկվայի Նիկոլայ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի շենքի մոտ, որտեղ ակադեմիկոսը երկար ժամանակ դասավանդել է։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Վ. Ա. Սոնինը և ճարտարապետ Ս. Ի. Կուլյովը[1][2][3]։

Հուշարձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Բաումանի 2-րդ փողոց, 5։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը գիտնականին պատկերում է պաշտոնական կոստյումով, նրա կրծքին մեդալներն են։ Կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Այն գոտեվորված է բրոնզե ժապավենով, որի վրա կրկնվում են կոնստրուկտորի պարգևները։ Ավելի ցած արված է հետևյալ գրությունը. «Սոցիալիստական աշխատանքի հերոս, ակադեմիկոս Չելոմեյ Վլադիմիր Նիկոլաևիչ։ Գիտության և տեխնիկայի զարգացման գործում առանձնահատուկ ծառայությունների համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1963 թվականի ապրիլի 25-ի հրամանով պարգևատրվել է «Մուրճ և մանգաղ» երկրորդ ոսկե մեդալով»[4][5][6]։

Մոսկվայում Վլադիմիր Չելոմեյի պատվին տեղադրված է ևս երկու հուշարձան՝ Տիեզերագնացների ծառուղում և ակադեմիկոսի գերեզմանի վրա Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вострышев, 2009, էջ 487
  2. «В Калуге открылась выставка о жизни конструктора ракет В.Челомея»։ Информационное агентство "Оружие России"։ 2014-09-25։ Վերցված է 2018-08-15 
  3. «Бауманская 2-я улица»։ Apartment.ru։ 2008-11-25։ Վերցված է 2018-08-15 
  4. Шокарев, Вострышев, 2018, էջ 978
  5. Департамент культурного наследия города Москвы (2016)։ «Челомей В. Н.»։ Узнай Москву։ Վերցված է 2018-08-15 
  6. ««Большая Москва»: Памятники выдающимся изобретателям»։ Москва 24։ 2013-12-01։ Վերցված է 2018-08-15 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]