Վիտաուտաս Լանդսբերգիս (լիտ.՝ Vytautas Landsbergis, հոկտեմբերի 18, 1932(1932-10-18)[7][8][9][…], Կաունաս, Լիտվա[1]), լիտվացի պետական գործիչ, երաժշտագետ, Եվրախորհրդարանի նախկին անդամ, Լիտվայի գերագույն խորհրդի և Սեյմի նախկին նախագահ (1990-1992), «Սայուդիս» ժողովրդական ճակատի համահիմնադիր, «Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր, երաժշտագիտության դոկտոր, պրոֆեսոր։
ԽՍՀՄ կազմից Լիտվայի դուրս գալուց հետո գլխավորել է Լիտվայի գերագույն խորհուրդը` դառնալով նորանկախ պետության առաջին դե յուրե ղեկավարը։