Jump to content

Վիյա Ցելմինշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիյա Ցելմինշ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1938(1938-10-25)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Հանրապետություն[3]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լատվիա
ԿրթությունHerron School of Art and Design? և Indiana University – Purdue University Indianapolis?
ԵրկերGun with Hand #1?[4], Flying Fortress?[4] և Web #3?[4]
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Vija Celmins Վիքիպահեստում

Վիյա Ցելմինշ ( անգլ.՝ Vija Celmins, լատիշ․՝ Vija Celmiņa, հոկտեմբերի 25, 1938(1938-10-25)[1][2], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[3]),  լատվիական ծագմամբ ամերիկյան նկարիչ և գրաֆիկ նկարիչ։ Հայտնի է դարձել որպես ամերիկյան ֆոտոռեալիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիյան ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 25-ին, Ռիգայում։ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակ Ցելմինշների ընտանիքը տեղափոխվել է Արևելյան Գերմանիա, իսկ 1948 թվականին տեղափոխվել են Ինդիանապոլիս։ 1955-1962-ական թվականներին սովորել է Ինդիանապոլիսի Արվեստի դպրոցում։ 1965 թվականին Լոս Անջելեսում ստացել է Կալիֆոռնիայի համալսարանի մագիստրոսի աստիճան։

Վիյա Ցելմինշը անհատական ցուցադրություններով հանդես է եկել աշխարհի շատ թանգարաններում, ինչպիսիք են`Մետրոպոլիտեն թանգարանը, Բոստոնի ժամանակակից արվեստի թանգարանը, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Լյուդվիգ թանգարանը, Լոս Անջելեսի արվեստի թանգարանը, Պոմպիդու կենտրոնը։

Նրա ամենաթանկարժեք կտավը` Գիշերային երկինք #14 (1996-1997), վաճառվել է 2013 թվականին Christie’s աճուրդում 2 մլն դոլլարով[7]։

  • Jean Christophe Ammann. Das Glück zu sehen, Zum Werk von Vija Celmins, S. 114 ff, Lindinger + Schmid, 1998 ISBN 3-929970-35-X.
  • Э. Ансоне, каталог «Dubultā realitāte» (Двойная реальность, 2014).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիյա Ցելմինշ» հոդվածին։