Վիլյամ Կառլոս Վիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Կառլոս Վիլյամս
անգլ.՝ William Carlos Williams
Ծնվել էսեպտեմբերի 17, 1883(1883-09-17)[1][2][3][…]
ԾննդավայրRutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Վախճանվել էմարտի 4, 1963(1963-03-04)[1][2][3][…] (79 տարեկան)
Վախճանի վայրRutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանHillside Cemetery[5]
Մասնագիտությունբանաստեղծ, բժիշկ, ինքնակենսագիր, բժիշկ-գրող, գրական քննադատ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Հորաս Մաննի դպրոց և Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց
Գրական ուղղություններmodernist poetry?, Իմաժիզմ, Բիթ սերունդ և Objectivist poets?
Ուշագրավ աշխատանքներPaterson?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
 William Carlos Williams Վիքիպահեստում

Վիլյամ Կառլոս Վիլյամս (անգլ.՝ William Carlos Williams, սեպտեմբերի 17, 1883(1883-09-17)[1][2][3][…], Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - մարտի 4, 1963(1963-03-04)[1][2][3][…], Rutherford, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի խոշորագույն բանաստեղծներից մեկը, բժիշկ-մանկաբույժ։ 1924 թվականից մինչև իր մահը զբաղեցրել է Passaic General Hospital-ի մանկաբուժության բաժնի տնօրենի պաշտոնը։ Հիվանդանոցը, որն այժմ հայտնի է՝ որպես Սուրբ Մարիամի հիվանդանոց, Վիլյամսի հիշատակը հարգել է հուշատախտակով, որի վրա գրված է. «մենք քայլում ենք այն հիվանդասենյակներով, որոնցով քայլել է Վիլյամսը»[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամսը ծնվել է 1883 թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Ջերսի նահանգի Ռեզերֆորդ քաղաքում։ Նրա հայրը ներգաղթյալ էր Անգլիայից, իսկ մայրը Պուերտո Ռիկոյի բնիկ[10]։ Նրա աշխատանքները մեծ նմանություն ունեն գեղանկարչության հետ, ինչով նա հետաքրքրվել է ամբողջ կյանքի ընթացքում։

Վիլյամսը նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Ռեզերֆորդում մինչև 1897 թվականը, երբ նրան երկու տարով ուղարկել են Փարիզի Կոնդորսի վարժարանում սովորելու։ Նյու Յորք վերադառնալուց հետո նա սովորել է Հորացիա Մաննի դպրոցում, և հատուկ քննություն հանձնելով, 1902 թվականին ընդունվել Է Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1906 թվականին[11][12]։ Համալսարանն ավարտելուց հետո Վիլյամսը վերապատրաստվել է Նյու Յորքի ֆրանսիական և մանկական հիվանդանոցներում, այնուհետև մեկնել Լայպցիգ՝ մանկաբուժության խորը ուսումնասիրության համար[11]։ 1909 թվականին հրատարակել է իր առաջին «Բանաստեղծություններ» գիրքը[13]։

1912 թվականին, երբ Վիլյամսը վերադարձել է Գերմանիայից, ամուսնացել է Ֆլորենս Հերմանի հետ (1891-1976)[11]։ Նրանք տեղափոխվել են Ռեզերֆորդի (Նյու Ջերսի նահանգ) տուն, որը տարիներ շարունակ իրենց է եղել։ Դրանից կարճ ժամանակ անց լոնդոնյան մամուլը, իր ընկեր Էզրա Փաունդի օգնությամբ, որի հետ նա ծանոթացել էր Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ժամանակ, հրապարակել է իր «Բնավորություններ» բանաստեղծությունների երկրորդ գիրքը։ 1914 թվականին ծնվել է Վիլյամսի և նրա կնոջ առաջին որդին՝ Վիլյամ Վիլյամսը, որը հետևել է հոր օրինակին և դարձել բժիշկ[14], իսկ 1917 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Փոլ Վիլյամսը[15]։

Վիլյամսը ներառվել է իմաժիստների խմբակում, մտերիմ է եղել Նյու Յորքի գրական և գեղարվեստական խմբակների առաջավոր անդամների հետ (Մարսել Դյուշան, Ֆրանսիս Պիկաբիա, Ուոլես Սթիվենս, Մարիաննա մուր, Մինա Լոյ և այլն)[16]։ 1924 թվականին Եվրոպա կատարած այցի ժամանակ ծանոթացել է Ջոյսի հետ։ 1929 թվականին թարգմանել է Փիլիպ Սուպոյին։ Մեծ ազդեցություն է ունեցել բազմաթիվ երիտասարդ բանաստեղծների վրա՝ բիթնիկների սերնդի, Սև լեռան դպրոցի, Նյու Յորքի դպրոցի սաների վրա, նրանցից շատերին անձամբ է օգնել։

Վիլյամսը մի քանի պիեսների, երեք վեպերի, գրական-քննադատական էսեիստիկայի երկու հատորների հեղինակ է։

1948 թվականին ինֆարկտ է ստացել, իսկ 1949 թվականից հետո մի քանի անգամ՝ սրտի կաթված։ Հոգեբուժարանում բուժվել է դեպրեսիայից։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիայում նա հեռացել է Պաունդի և Էլիոտի գրականությունից։ Շարժվելով ավանգարդի հունով՝ նա դիմել է իր ժամանակակիցների զուտ տեղական թեմաներին և անձնական առօրյային (Վիլյամսի էպիկական պոեմը դարձել է ամերիկացի շարքային քաղաքի՝ Պատերսոնի մասին, 1946-1958)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Poems (1909)
  • The Tempers (1913)
  • Al Que Quiere (1917)
  • Kora in Hell: Improvisations (1920)
  • Sour Grapes (1921)
  • Spring and All (1923)
  • Go Go (1923)
  • The Cod Head (1932)
  • Collected Poems, 1921—1931 (1934)
  • An Early Martyr and Other Poems (1935)
  • Adam & Eve & The City (1936)
  • The Complete Collected Poems, 1906—1938 (1938)
  • The Broken Span (1941)
  • The Wedge (1944)
  • Paterson, book I—V (1946—1958, ամբողջական հրատարակություն մեկ հատորում 1963)
  • Clouds, Aigeltinger, Russia (1948)
  • The Collected Later Poems (1950)
  • Collected Earlier Poems (1951)
  • The Desert Music and Other Poems (1954)
  • Journey to Love (1955)
  • Pictures from Brueghel and Other Poems (1962, Պուլիցերյան մրցանակ)
  • Imaginations (1970)
  • Collected Poems: Volume 1, 1909—1939 (1988)
  • Collected Poems: Volume 2, 1939—1962 (1989)
  • Early Poems (1997)

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Great American Novel (1923, վեպ)
  • In the American Grain (1925)
  • A Voyage to Pagany (1928, ճանապարհորդական գրառումներ)
  • Novelette and Other Prose (1932)
  • The Knife of the Times, and Other Stories (1932)
  • White Mule (1937, վեպ)
  • Life along the Passaic River (1938, նովել)
  • In the Money (1940, վեպ, «Սպիտակ ջորու» շարունակությունը)
  • Make Light of It: Collected Stories (1950)
  • Autobiography (1951)
  • The Build-Up (1952, վեպ, եռերգության եզրափակումը)
  • Selected Essays (1954)
  • I Wanted to Write a Poem: The Autobiography of the Works of a Poet (1958)
  • Yes, Mrs. Williams: A Personal Record of My Mother (1959)
  • The Farmers' Daughters: Collected Stories (1961)
  • The Embodiment of Knowledge (1974, նշումներ և շարադրություն)
  • A Recognizable Image: William Carlos Williams on Art and Artists (1978)
  • The Collected Stories of William Carlos Williams (1996)

Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Speaking Straight Ahead (1976)

Նամակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Selected Letters of William Carlos Williams (1957)
  • Pound/Williams: Selected Letters of Ezra Pound and William Carlos Williams (1996)
  • The Letters of Denise Levertov and William Carlos Williams (1998)
  • William Carlos Williams and Charles Tomlinson: A Transatlantic Connection (1998)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլլինգենի մրցանակ (1953) և այլ մրցանակներ։ Վիլյամսի մահից հետո ամերիկյան բանաստեղծական ընկերությունը հիմնադրել է նրա անվան ամենամյա մրցանակը։ Ռեզերֆորդում ստեղծվել է Վիլյամսի կենտրոնը[17], հրատարակվում է նրան նվիրված հանդեսը[18]։

2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշը նկարահանել է Փաթերսոն ֆիլմը, դրա ոգեշնչման աղբյուրներից մեկը Վիլյամ Կառլոս Վիլյամսի ստեղծագործությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
  5. Find A Grave — 1996.
  6. https://www.pulitzer.org/winners/william-carlos-williams
  7. https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1950/?cat=poetry
  8. https://web.archive.org/web/20150315043417/https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
  9. «William Carlos Williams Fund For Maternal-Child Health Established At St. Mary's Hospital, Passaic». Rutherfordlibrary.typepad.com.
  10. Colón, David (Spring 2015), «Here's to You, Meestair Robangson: The Inter-American William Carlos Williams» (PDF), Label Me Latina/o (English), 5: 9{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 11,2 Wagner-Martin, Linda. «Williams' Life and Career». Modern American Poetry. University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. Davis, Heather. «William Carlos Williams». Penn Current. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. Burt, Stephen. «Poetry Foundation bio on Williams». Poetryfoundation.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. «Mrs. William Carlos Williams» (PDF). New York Times. 1976 թ․ մայիսի 20. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  15. «William C. Williams». U.S. Census 1920. U.S. Census Bureau. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  16. Gammel, Irene Baroness Elsa: Gender, Dada, and Everyday Modernity. Cambridge, MA: MIT Press, 2002, 272.
  17. «HOME». williamscenter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  18. «WCW Review». web.archive.org. 2009 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • William Carlos Williams; a collection of critical essays/ J.Hillis Miller, ed. Englewood Cliffs: Prentice-Hall, 1966
  • Whittemore R. William Carlos Williams, poet from Jersey. Boston: Houghton-Mifflin, 1975
  • Bloom H. William Carlos Williams. New York: Chelsea House Publishers, 1986
  • Hatlen B., Tryphonopoulos D.P. William Carlos Williams and the language of poetry. Orono: National Poetry Foundation, 2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Կառլոս Վիլյամս» հոդվածին։