Վերջին ընթրիքը (նկար, Սալվադոր Դալի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին ընթրիքը
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1955
բարձրություն166,7 սանտիմետր[1]
լայնություն267 սանտիմետր[1]
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունսյուրռեալիզմ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
հիմնական թեմախորհրդավոր ընթրիք
Ծանոթագրություններ

«Վերջին ընթրիքը», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի 1955 թվականին նկարված նկարն է։ Գտնվում է Վաշինգտոնում՝ Արվեստի ազգային պատկերասրահում։

Տեղեկատվություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալին շուրջ երեք ամիս է աշխատել այս նկարի վրա, որի համար, իմիջիայլոց, օգտագործել է լուսանկարչական նյութ։ Նկարի կառուցվածքային հիմքն այստեղ այն է, որ նա բնորոշել է նկարը որպես «թվաբանական և փիլիսոփայական տիեզերագնացություն, ինչը հիմնված է տասներկու համարի թվի մեծության վրա։ Հնգանկյունն իր մեջ պարունակում է միկրոտիեզերական մարդ Քրիստոսին։

«Շնորհակալություն Գարսիա Լորկային, ով մի անգամ ինձ ասաց, որ առաքյալները սիմետրիկ են, ինչպես թիթեռի թևերը»
- Դալի[3]

Ինչպես Դալիի մյուս կրոնական նկարները, այնպես էլ «Վերջին ընթրիքը» հանդիսատեսի շրջանում ծայրաստիճան բազմազան արձագանք է առաջացրել։ Քննադատողների մի մասը հերքել է նկարը որպես հնարքի և բանականության արդյունք լինելու գաղափարը, իսկ մյուսները կարծել են, որ նկարիչը կարողացել է նոր հիմքի վրա ստեղծել ավանդական աղոթքի պատկերը։ Հակասությունն ավելի է սրվում այն փաստով, որ հասարակությունը գիտեր Դալիին որպես մարդ, որը հակված էր խաղալ հասկացությունների և հույզերի հետ, այլ ոչ թե անկեղծորեն արտահայտել իրենց համոզմունքները։ Հիսուսն ու նրա տասներկու աշակերտները տեղավորված են ապակե պատերով մոդեռնիստական ինտերիերում։ Առաքյալները գլուխները խոնարհել են և ծնկի են իջել մեծ քարե սեղանի շուրջ։ Նրանց շոշափելի պատկերները հակադրություն են կազմում Քրիստոսի մարմնի թափանցիկության հետ։ Երկու կես հացերը և կես բաժակ գինին ներկայացվում է որպես սուրբ կերակուր։ Դալին այս նկարը ստեղծել է ըստ Վերածննդի արվեստի ուսումնասիրության վրա հիմնված մաթեմատիկական սկզբունքների, և այստեղ հատկապես զգացվում է Լեոնարդո դա Վինչիի (ամենահայտնի «Վերջին ընթրիքի» հեղինակ) ազդեցությունը։ Լեոնարդոյի որմնանկարից վերցված ժեստով Հիսուսը ցույց է տալիս երկինքը և մի մարմին (հնարավոր է՝ Սուրբ Հոգին), որի երկարած ձեռքերը կարծես գրկում են բոլոր ներկաներին[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդավոր ընթրիք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46590.html
  2. http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46590.html
  3. «Сальвадор Дали. Тайная вечеря. 1955». Վերցված է 2009-ին.
  4. «Тайная Вечеря». Վերցված է 2009-ին.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]