Վացլավ Կլաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վացլավ Կլաուս
Նախորդող Վացլավ Հավել
Հաջորդող Միլոշ Զեման
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցություն և Քաղաքացիական ֆորում
Կրթություն՝ Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում (1963) և Կոռնելի համալսարան
Գիտական աստիճան՝ պրոֆեսոր, ճարտարագետ, գիտությունների թեկնածու և Պատվավոր դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և ուսուցիչ
Դավանանք Czechoslovak Hussite Church?[1]
Ծննդյան օր հունիսի 19, 1941(1941-06-19)[2][3][4][…] (82 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[2][4][5]
Քաղաքացիություն  Չեխիա
Հայր Václav Klaus?
Մայր Marie Klausová?
Ամուսին Լիվիա Կլաուսովա
Զավակներ Վացլավ Կլաուս և Jan Klaus?
 
Կայք՝ klaus.cz
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վացլավ Կլաուս (չեխ․՝ Václav Klaus, հունիսի 19, 1941(1941-06-19)[2][3][4][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[2][4][5]), չեխ տնտեսագետ և քաղաքական գործիչ, Չեխիայի Հանրապետության երկրորդ նախագահը (2003-2013), Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Եղել է նաև Չեխոսլովակիայի երկրորդ և վերջին վարչապետը 1992 թվականի հուլիսից մինչև Չեխոսլովակիայի կազմալուծումը՝ 1993 թվականի հունվարը և անկախ Չեխիայի Հանրապետության առաջին վարչապետը (1993-1998)։

Կլաուսը Չեխիայի ամենամեծ աջակենտրոն կուսակցության՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության համահիմնադիրներից է[10][11]։ Նրա նախագահությունը ուղեկցվել է բազում տարաձայնություններով մի շարք խնդիրների նկատմամբ ունեցած տեսակետների պատճառով՝ սկսած գլոբալ տաքացման նկատմամբ սնահավատությունից մինչև եվրոսնոտիապաշտություն[12] և կառավարման վերջին ամիսներին մեծածավալ համաներումների պատճառով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուսը ծնվել է 1941 թվականի հունիսի 19-ին Պրահայում Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի ժամանակ և մինչև 1948 թվականը մեծացել Պրահայի Վինոգրադի համայնքում։ Իր խոսքերով մինչև 4 տարեկանը Կլաուսը 1945 թվականի մայիսին մասնակցել է Պրահայի ապստամբության ժամանակ բարիկադների կառուցմանը[13]։

Կլաուսը սովորել է միջազգային առևտրի տնտեսագիտության ոլորտում և 1963 թվականին ավարտել Պրահայի տնտեսագիտական համալսարանը։ Որոշ ժամանակ սովորել է նաև Իտալիայի համալսարաններում (1966) և ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանում (1969)։ Այնուհետև սովորել է Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում, որը 1970 թվականին կիսատ է թողել։

Այնուամենայնիվ նա շուտով աշխատանքի է անցնում Չեխոսլովակիայի պետական բանկում, որտեղ 1971-1986 թվականներին զբաղեցնում է տարբեր պաշտոններ։ Կլաուսն այլ երկրներ այցելելու առանձնահատուկ թույլտվություն ուներ՝ կարող էր այցելել հիմնականում սոցիալիստական երկրներ։ Սա կարող էր փոքր առավելություն լինել այդ ժամանակ[14]։ 1887 թվականին Վացլավը միացավ Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի Վիճակագրության ինստիտուտին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČT24 — 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Evidence zájmových osob StB
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Europäischer Handwerkspreis
  7. https://archiv.prezident.sk/gasparovic/index2bee.html?rad-bieleho-dvojkriza-i-trieda (словацк.)
  8. http://www.taborcz.eu/dosavadni-drzitele-ceny-mesta-tabora/d-23297/p1=66044
  9. https://regiowiki.at/wiki/Preis_f%C3%BCr_Europ%C3%A4ische_Regionale_Integration
  10. «Curriculum Vitae of Vaclav Klaus». Office of the President of the Republic. 2003 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
  11. Klaus, Václav (2006 թ․ մայիսի 6). «The Threats to Liberty in the 21st century». Foundation for Economic Education. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.
  12. Richter, Jan (2013 թ․ մարտի 7). «A decade with President Václav Klaus». Radio Prague.
  13. «Klaus vzpomínal na Pražské povstání: Jako čtyřletý jsem stavěl barikády». lidovky.cz (Czech). 2010 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Vaclav Klaus – a wrong man for all reasons». Business News Europe. 2009 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վացլավ Կլաուս» հոդվածին։