Վասիլի Աբաև
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաև ազգանունով այլ մարդկանց մասին։
Վասիլի Աբաև Васо Абайты | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2 (15), 1900[1] Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 18, 2001[2][1][3] (100 տարեկան) կամ մարտի 12, 2001[4] (100 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | բանասեր, լեզվաբան, իրանագետ, հայրենագետ, ստուգաբան, մանկավարժ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ և Ռուսաստանի ազգային գրադարան[5] |
Գործունեության ոլորտ | բանասիրություն, լեզվաբանություն, Իրանագիտություն, գավառագիտություն, ստուգաբանություն և մանկավարժություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[6] |
Եղել է գիտական ղեկավար | Դանդամաև, Մագոմեդ Աբդուլ-Կադիրովիչ |
Պարգևներ | |
Vasily Abaev Վիքիպահեստում |
Աբաև Վասիլի Իվանովիչ (օսերեն՝ Васо Абайты, դեկտեմբերի 2 (15), 1900[1], Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 18, 2001[2][1][3] կամ մարտի 12, 2001[4], Մոսկվա, Ռուսաստան), օս լեզվաբան, օսագետ և իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1969 թ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Անգլիայի Ասիական Թագավորական ակադեմիայի համայնքի անդամ (1966 թ.), Հելսինկիի ֆիննա-ուգոռական համայնքի թղթակից անդամ, Վրաստանի և Հյուսիսային Օսիայի գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ.)։
Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ «Օսերենի պատմա-ստուգաբանական բառարան»-ում (հատոր 1, 1958) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://ossetians.com/eng/news.php?newsid=60
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://iling-ran.ru/web/en/scholars/abaev
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աբաև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աբաև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 12)։ |
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 2001 մահեր
- Մարտի 12 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Օս բանասերներ
- Օս լեզվաբաններ
- Օս իրանագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Ռուս լեզվաբաններ
- Կովկասագետներ
- 20-րդ դարի լեզվաբաններ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուս հնագետներ
- Ռուս բանասերներ
- Ռուս արևելագետներ
- Ռուս գիտնականներ