Վասիլի Աբաև
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաև ազգանունով այլ մարդկանց մասին։
Վասիլի Աբաև Васо Абайты | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 2 (15), 1900[1] Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | մարտի 18, 2001[2][3][4][…] (100 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բանասեր, լեզվաբան, իրանագետ, հայրենագետ, ստուգաբան, համալսարանի դասախոս, բանահավաք և ազգագրագետ |
| Հաստատություն(ներ) | ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ և Ռուսաստանի ազգային գրադարան[5] |
| Գործունեության ոլորտ | բանասիրություն, լեզվաբանություն, Իրանագիտություն, գավառագիտություն, ստուգաբանություն և մանկավարժություն |
| Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
| Կոչում | պրոֆեսոր[6] |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[6] |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[7] |
| Եղել է գիտական ղեկավար | Դանդամաև, Մագոմեդ Աբդուլ-Կադիրովիչ |
| Պարգևներ | |
Աբաև Վասիլի Իվանովիչ (օսերեն՝ Васо Абайты, դեկտեմբերի 2 (15), 1900[1], Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 18, 2001[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[1]), օս լեզվաբան, օսագետ և իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1969 թ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Անգլիայի Ասիական Թագավորական ակադեմիայի համայնքի անդամ (1966 թ.), Հելսինկիի ֆիննա-ուգոռական համայնքի թղթակից անդամ, Վրաստանի և Հյուսիսային Օսիայի գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ.)։
Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ «Օսերենի պատմա-ստուգաբանական բառարան»-ում (հատոր 1, 1958) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Исаев М. И. Большая российская энциклопедия (ռուս.) — 2023.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 http://ossetians.com/eng/news.php?newsid=60
- 1 2 3 4 5 https://iling-ran.ru/web/en/scholars/abaev
- ↑ Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)
- 1 2 Исаев М. И. Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2023.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աբաև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աբաև» հոդվածին։ |
| ||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 12)։ |
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 2001 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Օս բանասերներ
- Օս լեզվաբաններ
- Օս իրանագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Ռուս լեզվաբաններ
- Կովկասագետներ
- 20-րդ դարի լեզվաբաններ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուս հնագետներ
- Ռուս բանասերներ
- Ռուս արևելագետներ
- Ռուս գիտնականներ