Վասիլե Ալեքսանդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլե Ալեքսանդրի
ռումիներեն՝ Vasile Alecsandri
Ծնվել էհուլիսի 21 (օգոստոսի 2), 1821[1][2]
ԾննդավայրԲակեու, Մոլդովական իշխանություն[1][3]
Վախճանվել էօգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1890[4][1][5][…] (69 տարեկան)
Վախճանի վայրMircești, Յաշի շրջան, Ռումինիա
Գրական անունV. Mircesco
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ, բանահավաք և դիվանագետ
Լեզուռումիներեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն,  Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և  Ռումինիայի թագավորություն
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա
Изображение автографа
 Vasile Alecsandri Վիքիպահեստում

Ալեքսանդրի Վասիլե (ռումիներեն՝ Vasile Alecsandri, հուլիսի 21 (օգոստոսի 2), 1821[1][2], Բակեու, Մոլդովական իշխանություն[1][3] - օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1890[4][1][5][…], Mircești, Յաշի շրջան, Ռումինիա), մոլդավյան և ռումինացի գրող, թատերագիր, բանահավաք, հրապարակախոս, Յասսիի թատրոնի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 21-ին, Բակեուում։ Հավաքել է ժողովրդական երգեր և բալլադներ, նրանց ազդեցությամբ գրել «Դոյնաներ» (1843-1853) բանաստեղծությունների շարքը; Ալեքսանդրի թատրոնը համարել է ժողովրդին դեմոկրատական ոգով դաստիարակելու դպրոց։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Սադագուրցի Յորգուն» (1844), «Յասսը կառնավալի ժամանակ», «Կիրիցան գավառում» (1852) կատակերգությունները։ «Մեր մարտիկները» բանաստեղծությունների գիրքը նվիրված է թուրքական լծի դեմ ռումին ժողովրդի պայքարին (1877-1878)։ Հայտնի են նաև Ալեքսանդրիի պատմական դրամաները, հատկապես՝ «Դեսպոտ իշխանը» (ներկայացվել է 1879 թվականին հրատարակվել է 1880 թվականին), «Բլանդուզիայի աղբյուրը» և «Օվիդիուս»-ը։

Ալեքսանդրը կապեր է ունեցել հայերի հետ, որպես «Ժունիմեա» գրական ընկերության անդամ ընկերակցել հայազգի մտավորականներին։ Մահացել է օգոստոսի 22-ին, Միրչեշտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլե Ալեքսանդրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 156