Վասիլե Ալեքսանդրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վասիլե Ալեքսանդրի
Vasile Alecsandri - Foto02.jpg
Ծնվել է հուլիսի 21 (օգոստոսի 2), 1821[1][2]
Ծննդավայր Բակեու[3]
Վախճանվել է օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1890[4][1][5][6] (69 տարեկանում)
Վախճանի վայր Mircești
Գրական անուն V. Mircesco
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ, բանահավաք և դիվանագետ
Լեզու ռումիներեն[7] և ֆրանսերեն
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
Անդամակցություն Ռումինական ակադեմիա
Vasile Alecsandri Վիքիպահեստում

Ալեքսանդրի Վասիլե (Alecsandri) (1821-1890), մոլդավյան և ռումինացի գրող, թատերագիր, բանահավաք, հրապարակախոս, Յասսիի թատրոնի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 21-ին, Բաքվում։ Հավաքել է ժողովրդական երգեր և բալլադներ, նրանց ազդեցությամբ գրել «Դոյնաներ» (1843-1853) բանաստեղծությունների շարքը; Ալեքսանդրի թատրոնը համարել է ժողովրդին դեմոկրատական ոգով դաստիարակելու դպրոց։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Սադագուրցի Յորգուն» (1844), «Յասսը կառնավալի ժամանակ», «Կիրիցան գավառում» (1852) կատակերգությունները։ «Մեր մարտիկները» բանաստեղծությունների գիրքը նվիրված է թուրքական լծի դեմ ռումին ժողովրդի պայքարին (1877-1878)։ Հայտնի են նաև Ալեքսանդրիի պատմական դրամաները, հատկապես՝ «Դեսպոտ իշխանը» (ներկայացվել է 1879 թվականին հրատարակվել է 1880 թվականին), «Բլանդուզիայի աղբյուրը» և «Օվիդիուս»ժը։

Ալեքսանդրը կապեր է ունեցել հայերի հետ, որպես «Ժունիմեա» գրական ընկերության անդամ ընկերակցել հայազգի մտավորականներին։ Մահացել է օգոստոսի 22-ին, Միրչեշտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png