Վան Բրինկի նետիկ
Վան Բրինկի նետիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ճպուռներ (Odonata) |
Ընտանիք | Նետիկներ (Coenagrionidae) |
Ցեղ | Coenagrion |
Տեսակ | Վան Բրինկի նետիկ (C. vanbrinkae) |
Միջազգային անվանում | |
Coenagrion vanbrinkae | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն |
Վան Բրինկի նետիկ (լատին․՝ Coenagrion vanbrinkae), նետիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]30-32 մմ մարմնի երկարությամբ, բարեկազմ մարմնով վառ երկնագույն փոքր ճպուռ է, որի կրծքի վերին մասը, որն ունի մեկ զույգ նեղ, երկնագույն երկայնական զոլեր, սև է։ Փորիկի հատվածները առջևից մինչև 7-րդ օղակը դեպի հետ լայնացող տարբեր լայնության սև գույնի օղակներով են, 8-րդ հատվածը գրեթե ամբողջությամբ երկնագույն է, իսկ 10-րդը` սև գույնի։ Էգը կանաչաերկնագույն կամ դեղնականաչավուն է և արուի նախշին գրեթե նման նախշով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Թուրքիայում, Իրանում, Վրաստանում և Հայաստանում։ Հայտնի է Շիրակի (Գյումրի քաղաքի շրջակայք), (Արմավիրի Տարոնիկ գյուղի մոտ), Արարատի (Մասիս քաղաք, Ուրծի լեռնաշղթայի հարավային լանջեր` Սուրենավան գյուղի մոտակայք), Սյունիքի (գյուղ Վաղատինի մոտ) մարզերից և Երևանի շրջակայքից[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է թույլ հոսող ջրով ջրամբարներում, ջրանցքներում, առուներում և հանդիպում՝ բույսերի ստորջրյա մասերի վրա։
Թռչում է գարնանը` մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը։ Գերադասում է բազմացման վայրերը` ջրի մերձակայքը։ Զարգացման շրջանը տևում է մեկ տարի[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվաքանակի փոփոխության միտումները չպարզված հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է անբավարար տվյալներ կարգավիճակով։
Վտանգման հիմնական գործոններն են՝ մելիորատիվ աշխատանքներով պայմանավորված ջրամբարների աղտոտումը և հիդրոլոգիական ռեժիմի խախտումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|