Վան Բրինկի նետիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վան Բրինկի նետիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Նետիկներ (Coenagrionidae)
Ցեղ Coenagrion
Տեսակ Վան Բրինկի նետիկ (C. vanbrinkae)
Միջազգային անվանում
Coenagrion vanbrinkae
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status none DD.svg
Տվյալների անբավարարություն

Վան Բրինկի նետիկ (լատ.՝ Coenagrion vanbrinkae), նետիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-32 մմ մարմնի երկարությամբ, բարեկազմ մարմնով վառ երկնագույն փոքր ճպուռ է, որի կրծքի վերին մասը, որն ունի մեկ զույգ նեղ, երկնագույն երկայնական զոլեր, սև է։ Փորիկի հատվածները առջևից մինչև 7-րդ օղակը դեպի հետ լայնացող տարբեր լայնության սև գույնի օղակներով են, 8-րդ հատվածը գրեթե ամբողջությամբ երկնագույն է, իսկ 10-րդը` սև գույնի: Էգը կանաչաերկնագույն կամ դեղնականաչավուն է և արուի նախշին գրեթե նման նախշով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Թուրքիայում, Իրանում, Վրաստանում և Հայաստանում։ Հայտնի է Շիրակի (Գյումրի քաղաքի շրջակայք), (Արմավիրի Տարոնիկ գյուղի մոտ), Արարատի (Մասիս քաղաք, Ուրծի լեռնաշղթայի հարավային լանջեր` Սուրենավան գյուղի մոտակայք), Սյունիքի (գյուղ Վաղատինի մոտ) մարզերից և Երևանի շրջակայքից[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է թույլ հոսող ջրով ջրամբարներում, ջրանցքներում, առուներում և հանդիպում՝ բույսերի ստորջրյա մասերի վրա։

Թռչում է գարնանը` մայիսի վերջից մինչև հուլիսի կեսերը: Գերադասում է բազմացման վայրերը` ջրի մերձակայքը: Զարգացման շրջանը տևում է մեկ տարի:[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաքանակի փոփոխության միտումները չպարզված հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է անբավարար տվյալներ կարգավիճակով։

Վտանգման հիմնական գործոններն են՝ մելիորատիվ աշխատանքներով պայմանավորված ջրամբարների աղտոտումը և հիդրոլոգիական ռեժիմի խախտումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6