Jump to content

Վալերի Սոլանաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Սոլանաս
անգլ.՝ Valerie Solanas
Ծննդյան անունֆր.՝ Valerie Jane Solanas
Ծնվել էապրիլի 9, 1936(1936-04-09)[1][2]
ԾննդավայրVentnor City, Նյու Ջերսի
Վախճանվել էապրիլի 25, 1988(1988-04-25)[1] (52 տարեկան)
Վախճանի վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[3]
ԳերեզմանՖեյրֆաքսի շրջան
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, կինոդերասանուհի, ռեժիսոր և կանանց իրավունքների պաշտպան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի համալսարան և Մերիլենդի համալսարան
Գրական ուղղություններարմատական ֆեմինիզմ
Ուշագրավ աշխատանքներSCUM Manifesto? և Up Your Ass?
Изображение автографа
 Valerie Solanas Վիքիպահեստում

Վալերի Ջին Սոլանաս (անգլ.՝ Valerie Jean Solanas, ապրիլի 9, 1936(1936-04-09)[1][2], Ventnor City, Նյու Ջերսի - ապրիլի 25, 1988(1988-04-25)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա[3]), ամերիկացի ռադիկալ ֆեմինիստ, գրող և դրամատուրգ, ով առավել հայտնի է 1968 թվականին Էնդի Ուորհոլի վրա կատարած մահափորձով։ Նրա գլխավոր ստեղծագործությունը եղել է «SCUM Manifesto» («Տղամարդկանց լիակատար ոչնչացման միության մանիֆեստ», նաև «Թափթփուկների մանիֆեստ»), արական սեռի հանդեպ իգական սեռի կենսաբանական և սոցիալական առավելության տրակտատը, որ կանանց կոչ է արել ստեղծել սեփական պետություն՝ ոչնչացնելով «անպետք» տղամարդկանց, բացառությամբ նրանց, ովքեր օգուտ են բերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Սոլանասը ծնվել է 1936 թվականի ապրիլի 9-ին Ատլանտիկ Սիթիում[4] և եղել է բարմեն Լուիս Սոլանասի և նրա կնոջ՝ Դորոտի Բիոնդիի երկու դուստրերից ավագը[5]։ Հետագայում նա հաստատել է, որ հայրը բռնաբարել է իրեն[6]։ Նա մեծացել է աշխատավորների շրջապատում, հաճախել է հանրակրթական, իսկ հետո եկեղեցական ծխական դպրոց։ Այն բանից հետո, երբ նրա ծնողները բաժանվել են, նա որոշ ժամանակ ապրել է տատիկի և պապիկի հետ, իսկ հետո մայրը նրան իր հետ տարել է Վաշինգտոն։ Արդեն դպրոցական տարիներին Վալերին տարբերվել է իր ագրեսիվությամբ, նրա վարքի ուղղման համար նրան ուղարկել են Սուրբ Խաչի կաթոլիկ գիշերօթիկ դպրոց (Holy Cross Academy), սակայն մեկ տարի չանցած՝ նրան հեռացրել են միանձնուհու վրա հարձակվելու համար։ Գիշերօթիկ դպրոցում էլ հենց նա առաջին անգամ ունեցավ լեսբիության փորձ[5]։

15 տարեկանում Վալերին, որ փաստացիորեն ապրում էր փողոցում[6], կարողանացել է ավարտել Մերիլենդի Օքսոն Հեյլի միջնակարգ դպրոցը։ Դրանից հետո նա ընդունվել է Մերիլենդի Քոլեջ Այգու համալսարանի հոգեբանության բաժին և ավարտել այն 1958 թվականին։ Իր իսկ խոսքերի համաձայն՝ Վալերին ուսման վարձը կարողացել է վճարել մարմնավաճառությամբ զբաղվելով, սակայն հայտնի է, որ նա ունեցել է մշտական աշխատանք համալսարանի լաբորատորիայում, որտեղ էլ նա գտել է արական սեռի կենսաբանորեն անպիտանության և ոչ նորմալության մասին իր կարծիքների «գիտական ապացույցը»[4]։ 1959 թվականին նա ընդունվել է Մինեսոտայի համալսարան՝ մագիստրոսի աստիճան ստանալու նպատակով, սակայն թողել է այն․ ըստ մի աղբյուրի՝ դրա պատճառը եղել է այն, որ նա ցանկացել է փոխել միջավայրը[5], իսկ ըստ մեկ այլ աղբյուրի՝ այն բանի համար, որ համալսարանի միջավայրը համարել է միզոգինիկիստիկ[4]։ Դրանից հետո նա սկսել է տեղափոխվել մի քաղաքից մյուսը՝ ապրուստ վաստակելով մատուցողությամբ, մուրացկանությամբ և մարմնավաճառությամբ[5]։ Ենթադրվում է, որ այդ ժամանակաշրջանում նա հղիացել է և ունեցել որդի՝ հանձնելով նրան որդեգրության, սակայն անհայտ է, թե հենց երբ է դա տեղի ունեցել՝ արդյոք երեխան ծնվել է Վալերիի դպրոցում սովորելու ընթացքում[4][6], թե համալսարան ընդունվելուց հետո[5]։ Ինքը՝ Սոլանասը, բացառում էր երեխայի ծնվելու փաստը։

1967 թվականին Սոլանասը գրել և ինքուրույն հրատարակել է իր հայտնի աշխատանքը՝ «SCUM Manifesto», որում նա հաստատում է, որ տղամարդիկ կենսաբանորեն և սոցիալապես ավելի ցածր, ոչ լիարժեք էակներ են և կազմում են միջակա օղակ կապիկի և կնոջ միջև։ Բացի այդ, տղամարդիկ ըստ Սոլանասի, ձգտում են դառնալ կին։ Մասամբ տղամարդիկ մեղավոր են նաև պատերազմների, նախապաշարմունքների, սիրո և ընկերության ժխտման, երեխաների մտավոր հետամնացության և կանանց գերազանցության վերաբերյալ գիտելիքները թաքցնելու համար, և պետք է ոչնչացվեն որպես ցածրագույն արարածներ, բացառությամբ նրանց, որոնք «համառորեն աշխատում են սեփական ինքնաոչնչացման համար»։ Բացի այդ Սոլանասը հաստատել է, որ երջանիկ համայնքը կարող է և պետք է գոյություն ունենա առանց նրա մասնակիցների որևէ աշխատանք կատարելու, առանց բանակի և առանց ընտանիքների, նաև վատ է արտահայտվել ընդդեմ «միշտ սեղմված և վախեցած, այս ու այն կողմ ընկնող, վերլուծողական մտածելակերպից և օբյկտիվությունից զուրկ» կանանց նկատմամբ, որոնք ի վիճակի չէին տեսնել տղամարդկանց ոչնչությունը։

Գոյություն ունի «SCUM» (բառացի «ոչնչություն», «անպետքություն») բառի տարածված բացատրություն որպես «Society for Cutting Up Men» բառակապակցության հապավում՝ «Տղամարդկանց ոչնչացման միություն» («Տղամարդկանց լիովին ոչնչացման միություն»)։ Այդ վերծանումն առաջարկվել է «Մանիֆեստի» հրատարակողի կողմից[5], սակայն տեքստում նրա չի խոսվում որևէ համայքնի կամ կազմակեպության մասին։ «SCUM» բառը, համաձայն տեքստի, նշանակում է «տիրակալ, հանգիստ, ինքնավստահ, անվայել, ագրեսիվ, էգոիստ, անկախ, հպարտ, սուր զգացողություններ փնտրող, անկառավարելի, ամբարտավան կին», որոնք, ըստ Սոլանասի, ժամանակակից մշակույթում համարվում են «լրբեր»։ Սոլանսը չի հորինել «SCUM» բառը՝ որպես հապավում և հերքել է նմանատիպ ենթադրությունները[7]։

Ամերիկացի քննադատները տարբեր կարծիքներ են արտահայտել Սոլանասի «Մանիֆեստի» վերաբերյալ։ Մի մասը նրա մեջ տեսել է հայրիշխանական կառույցի և կանացիության ֆրեյդիստական մեկնաբանման հեգնանք, յուրօրինակ կերպարափոխուկ, որում «տղամարդ» բառը փոխարինվել է «կին» բառով։ «Մանիֆեստի» տեքստը, ըստ նրանց կարծիքի, իր մեջ պարունակում է ֆրեյդիստական հոգեվերլուծության կլիշե՝ սեռերից մեկի առաջացում կենսաբանական շփոթմունքի արդյունքում, մի սեռի ստորակարգ լինելը մյուսի նկատմամբ[8][9]։ Այլ քննադատներ «Մանֆեստի» տեքստը համարում են միզանդրիկ[10]։ Ինքը Սոլանասը հաստատել է, որ «Մանիֆեստը» հանդիսանում է սատիրայական ստեղծագործություն[11] և գրված է նրա համար, որպեսզի առաջացնի բանավեճ[12]։

Մանիֆեստի հայերեն ոչ պաշտոնական թարգմանություն է արել Armfem ֆեմինիստական նախաձեռնությունը և որոշ հատվածներ ներկայացված են իրենց բլոգում[13]։

Մահափորձ Ուորհոլի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի հունիսի 3-ին Սոլանասը գնաց Ուորհոլի գրասենյակ և կրակել նրա վրա։ Երեք փամփուշտ դիպել է Ուորհոլի որովայնին, բայց նա ողջ է մնացել։ Մյուս բոլոր ներկաներն ստացել են միայն թեթև վնասվածքներ։ Նույն օրը երեկոյան Սոլանասն ինքնակամ հանձնվել է փողոցի երթևեկությունը կարգավորողին։ Նա նրան մեկնել է երկու ատրճանակ և հայտարարել․ «Ինձ փնտրում է ոստիկանությունը։ Ես կրակել եմ Էնդի Ուորհոլի վրա։ Նա շատ էր կառավարում իմ կյանքը»։ Ուորհոլը հրաժարվել է նրա դեմ ցուցմունք տալուց։ «Վնաս հասցնելու նկատառումներով կանխամտածված հարձակման» համար դատարանը Վալերի Սոլանասին դատապարտել է երեք տարվա ազատազրկման և հոգեբուժարանում պարտադիր բուժման։

Սոլանասը մահացել է թոքաբորբից 1988 թվականի ապրիլի 25-ին (52 տարեկան հասակում) Սան Ֆրանցիսկոյի Թենդերլոյն շրջանի «Բրիստոլ» հյուրանոցում[14]։ Նա ապրել է Ուորհոլից մեկ տարի և երկու ամիս ավելի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119500655 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jennifer S. Uglow, Maggy Hendry The Northeastern dictionary of women's biography. — UPNE, 1999. — С. 504. — 622 с. — ISBN 9781555534219
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Susan Ware, Radcliffe Institute for Advanced Study Notable American women: a biographical dictionary completing the twentieth century. — Harvard University Press, 2004. — С. 602—603. — 729 с. — ISBN 9780674014886
  6. 6,0 6,1 6,2 Michael J. O'Neal Valerie Solanas: “The SCUM Manifesto”(անգլ.).
  7. Valerie Solanas, Avital Ronell SCUM Manifesto. — London: Verso, 2004. — С. 6. — ISBN 1859845533
  8. Patricia Juliana Smith The queer sixties (The "Sweet Assassin" and the Performative Politics of SCUM Manifesto by Laura Winkiel). — Routledge, 1999. — С. 62—127. — 272 с. — ISBN 9780415921688
  9. Ginette Castro American feminism: a contemporary history. — NYU Press, 1990. — С. 73. — 302 с. — ISBN 9780814714485
  10. Alice Echols Daring to be bad: radical feminism in America, 1967-1975. — U of Minnesota Press, 1989. — С. 104. — 416 с. — ISBN 9780816617876
  11. «Cutting Remarks». The Nation. 14 июня 2004. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
  12. «IPL Online Literary Criticism Collection». 15 февраля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Ռադիկալ Ֆեմինիզմի Մանիֆեստը». armfem.blogspot.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  14. Watson, Steven (2003). Factory Made: Warhol and the Sixties. Pantheon Books. էջեր 425. ISBN 0-679-42372-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Սոլանաս» հոդվածին։