Jump to content

Վալերի Լեգասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Լեգասով
Валерий Легасов
Դիմանկար
Ծնվել է1936 սեպտեմբերի 1
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տուլա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 27, 1988(1988-04-27) (տարիքը 51)
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[1]
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունԴ. Մենդելևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանdoctorate in chemistry? և քիմիական գիտությունների դոկտոր (1972)
Մասնագիտությունքիմիկոս, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և Լիկվիդատորներ
ԱշխատավայրԿուրչատովի ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԵրեխաներԻնգա Լեգասովա[2]
 Valery Legasov Վիքիպահեստում

Վալերի Ալեքսեևիչ Լեգասով (անգլ.՝ Валерий Алексеевич Легасов, սեպտեմբերի 1, 1936(1936-09-01)[3], Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 26, 1988(1988-04-26)[3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային նշանավոր քիմիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ (1981), քիմիական գիտությունների դոկտոր, Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառների հետաքննման և հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովի ղեկավար (1986): Հետմահու Ռուսաստանի Դաշնության հերոս (1996)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Լեգասովը ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 1-ին, Տուլա քաղաքում՝ բանվորի ընտանիքում[4][5][6]։ 1954 թվականին գերազանցության մեդալով ավարտել է Մոսկվայի թիվ 56 միջնակարգ դպրոցը։ ներկայումս դպրոցը կրում է Լեգասովի անունը, իսկ գլխավոր մուտքի մոտ տեղադրված է նրա բրոնզաձույլ կիսանդրին։

1961 թվականին ավարտել է Դ. Մենդելևի անվան Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտի Ֆիզիկա-քիմիական ինժեներիայի ֆակուլտետը։ Շուրջ երկու տարի աշխատել է ինստիտուտի կոմսոմոլյան կոմիտեիում որպես քարտուղար[7]։

1962 թվականին աշխատանքի է անցել Կուրչատովի ինստիտուտի մոլեկուլային ֆիզիկայի ֆակուլտետում, որպես հետազոտող, իսկ ավելի ուշ լաբորատորիյի ղեկավար։ 1967 թվականին, Կուրչատովի ինստիտուտում պաշտպանել է «Իներտ գազերի միացությունների սինթեզ և դրանց հատկությունների ուսումնասիրություն» անվամբ գիտական թեզը, Իսահակ Կիկոինի գիտական ղեկավարության ներքո։ 1967 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի, իսկ 1972-ին՝ դոկտրի կոչում։ 1976 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ։

1978-1983 թվականներին եղել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամ։

1981 թվականին դարձել է ԽՍՀՄ ԳԱ Ֆիզիկական քիմիայի և անօրգանական նյութերի տեխնոլոգիայի բաժնի լիիրավ ակադեմիկոս։

1983 թվականից մինչ մահը եղել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի Ռադիոքիմիայի և քիմիական տեխնոլոգիայի բաժնի ղեկավարը։ Նույն թվականին զբաղեցրել է նաև Կուրչատովի ինստիտուտի գիտության գծով առաջին փոխտնօրենի պաշտոնը։ Լեգասովի ուսումնասիրության թեմաներն են եղել բարձր օքսիդացվածությամբ տարրերի հետ նոր միացությունների ունեցած սինթեզի և հատկությունների մեթոդները, միջուկային և պլազմային տեխնոլոգիաները, էներգախնայուն տեխնոլոգիաները և ջրածնային էներգետիկան։

Լեգասովի ղեկավարությամբ, անօրգանական քիմիայի՝ այն ժամանակ համեմատաբար նոր ձևավորված ճյուղի՝ ազնիվ գազերի մասնագիտական ուսումնասիրության նպատակով բացվեց գիտական դպրոց։

Չեռնոբիլյան աղետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի ապրիլի 26Չեռնոբիլյան աղետից հետո[8], Լեգասովն ընդգրկվել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի գլխավորած կառավարական հատուկ հանձնաժողովում, որը կոչված էր աղետի պատճառները հետաքննելու և դրա հետագա հետևանքները մեղմացնելու։ Եղել է առանցքային որոշումների կայացման կիզակետում, որոնց շնորհիվ մեծապես կանխվել է վթարի հետագա առաջխաղացումը, կանոնավոր կերպով հաշվետվություններ է ներկայացրել աղետի գոտում տիրող իրավիճակի մասին։ Ակտիվորեն համագործակցել է այլ գիտնականների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հետ, մշտապես շեշտելով ատոմակայանի հարևանությամբ գտնվող Պրիպյատ քաղաքի բնակչության զանգվածային տարհանման կարևորության մասին։

1986 թվականի օգոստոսի 25-29-ին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ Վիեննայում գումարված հատուկ համաժողովի ժամանակ ներկայացրել է կատրվածի վերաբերյալ խորհրդային պատվիրակության հաշվետվությունը[9]։

1988 թվականի ապրիլի 27-ին՝ աղետի երկրորդ տարեդարձից մեկ օր անց, Լեգասովը ինքնասպանություն գործեց (որոշ աղբյուրների պնդմամբ՝ իր մոսկովյան բնակարանում[10], իսկ այլոց պնդմամբ՝ աշխատավայրում[11]): Ինքնասպանությունից մեկ օր անց, Լեգասովը պետք է հրապարակեր աղետի վերաբերյալ կատարած հետաքննության իր արդյունքները։ Չնայած ատրճանակ ունենալուն, Լեգասովը որոշել էր կախվել։

Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[12][13]։

Սա Լեգասովի առաջին ինքնասպանության փորձը չէր[14]։ Համաձայն Ալբերտայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Դեյվիդ Մարփլզի, չեռնոբիլյան ողբերգությունը խիստ ծանր հետևանքներ էր թողել Լեգասովի հոգեբանական վիճակի վրա։ Ըստ որոշ աղբյուրների, մինչև ինքնասպանություն գործելը, Լեգասովը ձայնագրություններ էր կատարում, որտեղ ներկայացնում էր աղետի վերաբերյալ նախկինում չհրապարակված փաստեր[11]։ Բրիտանական «BBC» ընկերության «Չեռնոբիլ։ ատոմային աղետ» հեռուստաֆիլմում Լեգասովի ձայներիզներից մեկի վերլուծության ժամանակ նա պնդում էր, որ խորհրդային իշխանությունները քաղաքական ճնշում էին գործադրում իր վրա, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համաժողովի հաշվետվության ժամանակ գաղտնի պահի խորհրդային էներգաբլոկների կառուցվածքի մասին մանրամասները[15]։ Լեգասովի գործընկերները նշում էին նաև, որ նա խորապես հիասթափված էր իշխանություններից առ այն, որ նույնիսկ չեռնոբիլյան աղետից հետո վերջիններս այդպես էլ ուշադրություն չդարձրին խորհրդային ատոմակայանների շահագործման անվտանգ կազմակերպման վրա[16]։

Լեգասովի ինքնասպանության լուրը մեծ աղմուկ առաջացրեց խորհրդային միջուկային արդյունաբերությունում։ Մասնավորապես, իշխանություններն ի վերջո սկսեցին ուշադրություն դարձնել ՌՄԲԿ տեսակի էներգաբլոկների անկատարությունների վրա։

Ռուսաստանի Դաշնության հերոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի սեպտեմբերի 20-ին, ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով, չեռնոբիլյան աղետի հետաքննության ընթացքում ցուցաբերած «արիության և հերոսության» համար Լեգասովին հետմահու շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության հերոս» բարձրագույն կոչումը[17]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Легасов В. А., Маринин А. С., Синянский В. Ф. Экспериментальное и расчётное исследование химической модели шаровой молнии. — М.: ИАЭ, 1978. — 11 с. : граф. (Институт атомной энергии имени И. В. Курчатова; ИАЭ-2962).
  • Легасов В. А. Проблемы безопасного развития техносферы // Коммунист : Теорет. и практ. журн. ЦК КПСС. — М.: Правда, 1987. — № 8 (1306). — ISSN 0131-1212.
  • Легасов В. А. Уроки Чернобыля важны для всех. — М.: Изд-во Агентства печати «Новости», 1987. — 32 с. (Авторитетное мнение).
  • Легасов В. А. Проблемы развития химии: прорыв в будущее. — М.: Знание, 1987. — 32 с. (Новое в жизни, науке, технике. Химия; 1/1987). 
  • Легасов В. А., Новиков В. М. Безопасность и эффективность ядерной энергетики: критерии, пути совершенствования. — М. : ЦНИИ информ. и техн.-экон. исслед. по атом. науке и технике, 1987. — 13 с. (ИАЭ-4479/3). 
  • Из сегодня — в завтра: Мысли вслух. Чернобыль и безопасность : [Сборник] / Послесл. Л. Феоктистова и др.; Биогр. очерк М. М. Легасовой. — М. : Аврора, 1996. — 222 с.
  • Легасов В. А. Химия. Энергетика. Безопасность / Российская акад. наук, Отд-ние химии и наук о материалах, Федеральное гос. учреждение Российский научный центр «Курчатовский ин-т». — М.: Наука, 2007. — 412 с. (Памятники отечественной науки. ХХ век / Российская акад. наук, Науч. совет Программы фундаментальных исслед. Президиума РАН «Издание тр. выдающихся учёных»). ISBN 978-5-02-035893-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=6709
  2. Հիգինբոթհեմ, Ադամ (2019). Midnight in Chernobyl: The Untold Story of the World's Greatest Nuclear Disaster. Նյու Յորք: Simon and Schuster. ISBN 9781501134616.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Deutsche Nationalbibliothek Record #111254663 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. New Times. New Times Publishing House. 1996. էջ 58.
  5. «The Current Digest of the Soviet Press». American Association for the Advancement of Slavic Studies: 24. 1988.
  6. Schmid, Sonja D. (2015). Producing Power: The Pre-Chernobyl History of the Soviet Nuclear Industry.
  7. Лицо, занятое на производстве только общественной (партийной, профсоюзной и т. п.) работой
  8. Marples, Դեյվիդ (2003 թ․ հունվարի 26). «Hans Blix: our man in Iraq» (PDF). The Ukrainian Weekly. էջ 2,. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. «Responsabilites Occidentales Dans les Consequences Sanitaires de la Catastrophe de Tchernobyl, en Bielorussie, Ukraine et Russie». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  10. «Legasov suicide leaves unanswered questions». Nuclear Engineering International. հուլիս, 1988. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին. «Soviet nuclear industry sources have said that domestic problems played a role, but the timing, 27 April, exactly 2 years after the Chernobyl accident, is clearly of major significance. His death was first officially announced on 29 April, but without any mention of the cause. Subsequently its emerged that he had taken his own life.»
  11. 11,0 11,1 Նեեֆ, Քրիստիան (2011 թ․ մարտի 24). «'This Reactor Model Is No Good': Documents Show Politburo Skepticism of Chernobyl». Der Spiegel. Translated by Սուլթան, Քրիստոֆեր. «But he did not die of radiation sickness, even though he spent four months in Chernobyl after the explosion there. Legasov hanged himself in his office on April 27, 1988, almost two years to the day after the reactor accident in present-day Ukraine.»
  12. «Վալերի Ալեքսեևիչ Լեգասով». findagrave.com.
  13. Могила Легасова В. А.
  14. Տրիպատի, Նամրատա (2019 թ․ մայիսի 2). «Scientist who exposed true extent of Chernobyl disaster killed himself a day after second anniversary (As the Deputy Director of Kurchatov Institute of Atomic Energy in Moscow, Valery Legasov received a distress call on April 26, 1986, asking him to head to Chernobyl. His life was never the same.)». Media Entertainment Arts WorldWide.
  15. Surviving Disaster: Chernobyl Nuclear Disaster. BBC.
  16. Մարփլզ, Դեյվիդ (սեպտեմբեր, 1993). Chernobyl's Lengthening Shadow. էջ 40. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  17. 17,0 17,1 Указ Президента РФ от 18.09.1996 N 1373 «О присвоении звания Героя Российской Федерации Легасову В. А.»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Լեգասով» հոդվածին։