Սևիմ Դագդալեն
Սևիմ Դագդալեն թուրքերեն՝ Sevim Dağdelen | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Մարբուրգի համալսարան (2001)[2], Կյոլնի համալսարան (անհայտ)[2] և Ադելաիդայի համալսարան (2002) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և թարգմանչուհի |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ |
Կուսակցություն | Ձախ[3] և Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արտաքին գործերի կոմիտե, Ծառայությունների ոլորտի աշխատողների Միացյալ միություն և Կարմիր օգնություն և այլն: |
Կայք | sevimdagdelen.de |
Sevim Dağdelen Վիքիպահեստում |
Սևիմ Դագդալեն (թուրքերեն՝ Sevim Dağdelen, սեպտեմբերի 4, 1975[1], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, Ձախեր կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է քուրդ-էմիգրանտի ընտանիքում։ 1997 թվականին ավարտել է դպրոցը և Մարբուրգի համալսարանում սկսել է սովորել օրենքներ, 2001- 2002-ական թվականներին սովերել է Ադալայիդի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ Քյոլնի համալսարանում:
1993-2001-ական թվականներին եղել է Ժողովրդավարական աշխատանքային միությունների ֆեդերացիայի երիտասարդական կոմիտեի անդամ։ 2003 թվականի փետրվարից եղել է կոմիտեի գործկոմի անդամ։ 2005 թվականի մարտին դարձել է Գերմանիայում ներգաղթյալների ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը։
Աշխատել է թարգմանչուհի։ Համագործակցում է գերմանական և թուրքական ԶԼՄ-ների հետ։
2005 թվականին ընտրվել է բունդեսթագի պատգամավոր՝ հաղթանակ տանելով Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային ընտրական շրջանից մեկում։ Համարվում է արտաքին գործերի կոմիտեի անդամ։ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հանդիպել է Ջուլիան Ասանժի հետ։
Նրա հարցման համաձայն՝ Գերմանիայի խորհրդարանի գիտական կոմիտեն հաստատել է 2019 թվականի վերջին Թուրքիայի և Լիբիայի Սարաջի կառավարության միջև ստորագրված բացառիկ տնտեսական գոտիների մասին համաձայնագրի ոչ լեգիտիմությունը, որը, խախտելով միջազգային ծովային իրավունքը, անտեսում է հունական կղզիների և Կիպրոսի տնտեսական գոտիները։ Դրանից հետո Դագդալենը պնդել է՝ «Յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայի նախագահի նման խախտում է տարածաշրջանում իրավունքը և ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ աջակցում է տարածաշրջանում իսլամիստական ահաբեկչությանը, չի կարող լինել մեր գործընկերը»[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 2,0 2,1 http://www.sevimdagdelen.de/de/topic/74.ueber_mich.html
- ↑ die tageszeitung (գերմ.) / Hrsg.: taz, die tageszeitung Verlagsgenossenschaft eG — B: taz, die tageszeitung Verlagsgenossenschaft eG, 1978. — ISSN 0931-9085
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևիմ Դագդալեն» հոդվածին։ |
|