Այդան Օզոգուզ
Այդան Օզոգուզ թուրք.՝ Aydan Özoğuz | |
![]() | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Համբուրգի համալսարան (1994) |
Գիտական աստիճան՝ | Magister Artium? (1994) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մայիսի 31, 1967[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ի ծնե անուն | թուրք.՝ Aydan Saliha Özoğuz |
Ամուսին | Michael Neumann? |
Կայք՝ | oezoguz.de |
Պարգևներ |
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ |
Այդան Օզոգուզ (գերմ.՝ Aydan Özoğuz,մայիսի 31, 1967[1][2], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ։ 2009 թվականից եղել է Բունդեսթագի անդամ՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից։ 2011 թվականին ընտրվել է վերջինիս նախագահի տեղակալ։ Զբաղեցնում է դաշնային կանցլերի գերատեսչությունում և ներգաղթի, փախստականների, ինտեգրման հարցերով հանձնակատարի պաշտոններում նախարարի պաշտոնները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1967 թվականի մայիսի 31-ին Համբուրգում՝ էթնիկ թուրքերի ընտանիքում, որոնք 1958 թվականին տեղափոխվել են Գերմանիա։ Մեծացել է Համբուրգ-Լոքշտեդթում։ 1989 թվականին ստացել է Գերմանիայի քաղաքացիություն։ Նա ունի երկու եղբայր՝ Յավուզը և Գյուրհանը։
1986 թվականին ավարտել է դպրոցը։ 1994 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ Համբուրգի համալսարանում սովորելու ժամանակ եղել է Համբուրգում թուրքական ուսանողների հասարակության անդամ և երկու տարի զբաղեցրեալ է նախագահի պաշտոնը։
1994 թվականից աշխատել է «Քյորբերի» հիմնադարամում։ Բունդեսթագում ընտրվելուց հետո կորցրել է հիմնադրամում զբաղեցրած իր պաշտոնը։
2001 թվականից մինչև 2008 թվականը եղել է Համբուրգի խորհրդարանի անդամ։ Զբաղեցրել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության միգրացիոն քաղաքականության խորհրդարանական խմբի նախագահի պաշտոնը և ընդգրկված է եղել ներքին գործերի, ընտանիքի և հանրագրերի կոմիտեներում։
2004 թվականին մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, դարձել է առաջին թրքուհին, որն ընտրվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնում։
2009 թվականին ընտրվել է Բունդեսթագի անդամ։ Ընդգրկվել է ընտանիքի, տարեցների, կանանց և երիտասարդների հարցերով կոմիտեում։ 2010 թվականի մարտի 2-ին կուսակցության խորհրդարանական խումբը Այդան Օզոգուզին նշանակել է ինտեգրման հարցերով կոմիսար։
2013 թվականին կրկին ընտրվել է խորհրդարանում։ Նա այդ տարի եղել է 11 էթնիկ թուրքերից և 7 թրքուհիներից մեկը, որոնք ընտրվել են Բունդեսթագում։
2013 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է ներգաղթի, փախստականների և ինտեգրման կոմիսար։ Նա դարձել է Գերմանիայի Դաշնային կառավարության կազմում ընդգրկված առաջին թուրքուհին և առաջին մահմեդականը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի աղջիկ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Մայիսի 31 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի կին քաղաքական գործիչներ
- Թուրքական ծագմամբ գերմանացիներ
- Քաղաքական գործիչներ
- Թուրքեր
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գերմանիայի նախարարներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Գերմանացի քաղաքական գործիչներ