Սևիմ Դագդալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևիմ Դագդալեն
թուրքերեն՝ Sevim Dağdelen
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԴույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՄարբուրգի համալսարան (2001)[2], Կյոլնի համալսարան (անհայտ)[2] և Ադելաիդայի համալսարան (2002)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և թարգմանչուհի
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունThe Left?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCommittee on Foreign Affairs?, Vereinte Dienstleistungsgewerkschaft? և Rote Hilfe e.V.?
Կայքsevimdagdelen.de
Commons-logo.svg Sevim Dağdelen Վիքիպահեստում

Սևիմ Դագդալեն (թուրքերեն՝ Sevim Dağdelen; սեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[1], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, Ձախեր կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է քուրդ-էմիգրանտի ընտանիքում։ 1997 թվականին ավարտել է դպրոցը և Մարբուրգի համալսարանում սկսել է սովորել օրենքներ, 2001- 2002-ական թվականներին սովերել է Ադալայիդի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ Քյոլնի համալսարանում:

1993-2001-ական թվականներին եղել է Ժողովրդավարական աշխատանքային միությունների ֆեդերացիայի երիտասարդական կոմիտեի անդամ։ 2003 թվականի փետրվարից եղել է կոմիտեի գործկոմի անդամ։ 2005 թվականի մարտին դարձել է Գերմանիայում ներգաղթյալների ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը։

Աշխատել է թարգմանչուհի։ Համագործակցում է գերմանական և թուրքական ԶԼՄ-ների հետ։

2005 թվականին ընտրվել է բունդեսթագի պատգամավոր՝ հաղթանակ տանելով Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային ընտրական շրջանից մեկում։ Համարվում է արտաքին գործերի կոմիտեի անդամ։ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հանդիպել է Ջուլիան Ասանժի հետ։

Նրա հարցման համաձայն՝ Գերմանիայի խորհրդարանի գիտական կոմիտեն հաստատել է 2019 թվականի վերջին Թուրքիայի և Լիբիայի Սարաջի կառավարության միջև ստորագրված բացառիկ տնտեսական գոտիների մասին համաձայնագրի ոչ լեգիտիմությունը, որը, խախտելով միջազգային ծովային իրավունքը, անտեսում է հունական կղզիների և Կիպրոսի տնտեսական գոտիները։ Դրանից հետո Դագդալենը պնդել է՝ «Յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայի նախագահի նման խախտում է տարածաշրջանում իրավունքը և ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ աջակցում է տարածաշրջանում իսլամիստական ահաբեկչությանը, չի կարող լինել մեր գործընկերը»[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]