Սև թզուկը
Սև թզուկը անգլ.՝ The Black Dwarf | |
---|---|
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | շոտլանդերեն և անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեդեդիա Քլեյշբոթամ |
Շարք | Պանդոկապանի պատմվածքներ |
Նախորդ | Անտիկվար |
Երկիր | Շոտլանդիա |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Ուիլյամ Բլեքվուդ և Ջոն Մյուրեյ |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբերի 2, 1816 |
The Black Dwarf Վիքիպահեստում |
Սև թզուկը (անգլ.՝ The Black Dwarf), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1816 թվականին։ Հրապարակված է «Պուրիտանի» հետ միասին և մտնում է «Պանդոկապետի պատմվածքները» շարքի մեջ (անգլ. Tales of My Landlord)։ Սկզբնապես նախատեսվել էր թողարկել չորս հատոր, որոնք կպարունակեին տարբեր սյուժեներ և կնկարագրեին Շոտլանդիայի տարբեր նահանգները, բայց վերջին երեք հատորները կազմել են «Պուրիտանը»[1]։
Նախապատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոթը որոշել էր ընթերցող հասարակության վրա փորձարկում անցկացնել, «Պանդոկապետի պատմվածքների» համար նոր ծածկանուն ընտրելով։ Գրողը հայտարարեց, որ վերցնում է պատվավոր «արձակուրդ», իսկ ինքը կրկին հայտնվեց ուսուցիչ Ջեդեդի Քլեյշբոթամի (անգլ. Jedediah Cleishbotham) կերպարի մեջ՝ Գանդերկլաու հորինված քաղաքից։ ենթադրվում էր, որ Քլեյշբոթամը խմբագրում և մշակում էր պատմվածքներ, որոնք նախագծում էր իր կրտսեր կոլեգան, հանդարտ Պիտեր Պետիսոնը։ Իսկ Պետիսոնը, իբր թե լսել էր այդ պատմվածքները պանդոկապետից։ Վալտեր Սքոթը հույս ուներ, որ ընթերցողները կհավատան նոր տաղանդավոր գրողի հայտնվելուն, այդ իսկ պատճառով էլ «Սև թզուկը» հրապարակեց ոչ թե Archibald Constable & Co.-ում, այլ ինչպես սովորաբար, այդ հրատարակչության մրցակիցների մոտ[1]։
Գլխավոր հերոսը համարվում է իրականում գոյություն ունեցող թզուկ Դեյվիդ Ռիտչին (անգլ. David Ritchie), ում հետ գրողը ծանոթացել էր 1797 թվականի ամռանը[2]։ Փոքրիկ Սքոթը հույսը դնում էր իր ընկեր Ադամ Ֆերգյուսոնի վրա։ Ռիտչին, ով ծնվել էր 1735 թվականին, այդ կողմերում հայտնի էր իր մարմնի կառուցվածքով[2]։ Տարօրինակ, դյուրագրգիռ, կասկածելի և նախանձ լինելով, նա նաև զգայուն ձևով էր վերաբերվում ծաղրանքներին և անգամ օտար հայացքներին։ Նա ատում էր երեխաների և անծանոթներին, բայց չափազանց շատ սիրում էր և կարող էր ժամերով հիանալ գեղեցիկ բնապատկերներով[3][4]։ Ֆերգյուսոնը նրան ծանոթացրել էր Վալտեր Սքոթի հետ, ով շատ էր հետաքրքրված նրանով, և Ռիտչիի մահից հինգ տարի անց նրան պատվին գրում է իր գիրքը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «The Black Dwarf (Tales of My Landlord)» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 2,0 2,1 Olcott, Charles Sumner. The Country of Sir Walter Scott. — P. 160.
- ↑ Olcott, Charles Sumner. The Country of Sir Walter Scott. — P. 161.
- ↑ Olcott, Charles Sumner. The Country of Sir Walter Scott. — P. 164.
- ↑ Olcott, Charles Sumner. The Country of Sir Walter Scott. — P. 162.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Olcott, Charles Sumner., The Country of Sir Walter Scott (BiblioLife), 2009 — 562 p, ISBN 1115262270։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Полный текст романа (ռուս.) в Библиотека Максима Мошкова
- 'The Black Dwarf' Գուտենբերգ նախագծի կայքում
|