Ստրասբուրգի համալսարան
Ստրասբուրգի համալսարան | |
---|---|
Տեսակ | Ֆրանսիայի համալսարան |
Հիմնադրված է | օգոստոսի 14, 1621 |
Հիմնադրիր | Johannes Sturm? |
Ընդհանուր անձնակազմ | 5767 մարդ |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Ուտրեխտի ցանց, Couperin Consortium?[2], Վերափոխվել[3], Coordination of French research universities?, Եվրոպական հետազոտական համալսարանների լիգա, French Excellence Initiative?, Udice French Research Universities?, UFA / DFH / FGU?[4], French-Azerbaijani University?, Eucor?, ORCID[5], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6], Research Data Alliance?[7], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[8], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[9] և European Open Science Cloud Association?[10] |
Երկիր | Ֆրանսիա |
Կայք | unistra.fr(ֆր.) և unistra.fr |
Université de Strasbourg Վիքիպահեստում |
Ստրասբուրգի համալսարան, ֆրանսիական համալսարան, որը պատկանում է Ստրասբուրգի ակադեմիային։ 1970 թվականին Ստրասբուրգի համալսարանը բաժանվել է երեք առանձին ճյուղի. Առաջինը` պատկանել է Լուի Պաստյորին, Երկրորդը` Մարկ Բլոկին և Երրորդը` Ռոբեր Շումանին։ 2009 թվականի հունվարի 1-ին` դրանք կրկին միավորվել են մի կազմի մեջ։ Միավորման գործընթացը նախատեսվում է աստիճանաբար ավարտել մինչև 2012 թվականը։ 2015 թվականին այն համաշխարհային համալսարանների վարկանիշում 87-րդ տեղն է զբաղեցրել[11]։ 2017 թվականին Ֆրանսիայում համալսարանը զբաղեցրել է աշխարհի մասշտաբով 4-6-րդ տեղը և 150-րդ տեղը`համաշխարհային համալսարանների կազմում[12]։ Համալսարանն ընդգրկված է Ուտրեխտի ցանցի եվրոպական համալսարաններում և եվրոպական հետազոտական համալսարանների լիգայում։ Իր գոյության ընթացքում Ստրասբուրգի համալսարանը թողարկել է 18 մրցանակ տարբեր ոլորտներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրասբուրգի համալսարանի ձևավորման պատմությունը սկիզբ է առնում բողոքական գիմնազիայից, որը հիմնադրվել է 1538 թվականին Յոհան Ստուրմի կողմից, ըստ որի՝ համալսարանը հետագայում կոչվել է բողոքական ակադեմիա։
1566 թվականին կայսր Մաքսիմիլիան II՝ ը գիմնազիային տվել է ակադեմիայի կարգավիճակ, 1621 թվականին այն դարձել է համալսարան, իսկ 1631 թվականին՝ թագավորական համալսարան։
1681 թվականին Լուի Արև արքայի զորքերը գրավել են Էլզասը, և ըստ Վեստֆալյան հաշտության պայմանագրի Հռենոսի արևմտյան ափը՝ ներառյալ համալսարանը, դուրս են եկել Ֆրանսիայի կազմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Ֆրանսիան գրավել էր նացիստական Գերմանիան, համալսարանը տեղափոխվել է Կլերմոն Ֆերան քաղաք։
1970 թվականի Ստրասբուրգի համալսարանը բաժանվել է երեք առանձին համալսարանի.
- Լուի Պաստերի համալսարան,
- Մարկ Բլոկի համալսարան,
- Ռոբեր Շումանի համալսարան։
2009 թվականին նրանք կրկին դարձել են մեկ համալսարան։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիլիսոփայական
- Հոգեբանական
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Մանկավարժական
- Պատմություն
- Տեխնոլոգիական ֆակուլտետ
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Բժշկություն
- Ատամնաբուժական
- Դեղագործական
Գրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասընթացը ֆրանսերեն է։
Հայտնի անձնակազմ և շրջանավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1.Նեստոր Ամբոդիկ-Մաքսիմովիչ՝ ռուս մանկաբարձ
2.Ադոլֆ Բայեր՝ գերմանացի քիմիկոս
3.Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգ՝ գերմանացի հասարակական գործիչ
4.Մարկ Բլոկ՝ ֆրանսիացի պատմիչ
5.Ֆերդինանդ Բրաուն՝ գերմանացի ֆիզիկոս
6.Լույո Բրենտանո՝ գերմանացի տնտեսագետ
7.Գեորգ Բյուխներ՝ գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ
8.Արսեն Վենգեր՝ ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչ
9.Շառլ Ադոլֆ Վյուրց՝ ֆրանսիացի քիմիկոս
10.Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե՝ գերմանացի բանաստեղծ և մտածող
11.Բորիս Գոլիցին՝ ռուս ֆիզիկոս
12.Գեորգ Զիմել՝ գերմանացի փիլիսոփա և սիցոլոգ
13.Անրի Պոլ Կարտան՝ ֆրանսիացի մաթեմատիկոս
14.Էռնստ Ռոբերտ Կուրցիուս՝ գերմանացի բանասեր
15.Մաքս Լաուե՝ գերմանացի ֆիզիկոս
16.Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ՝ ավստրիացի պետական գործիչ
17.Լուի Պաստյոր՝ ֆրանսիացի քիմիկոս և կենսաբան
18.Վիլհելմ Ռենտգեն՝ գերմանացի ֆիզիկոս
19.Միխեիլ Սաակաշվիլի՝ Վրաստանի նախագահ
20.Լյուսյեն Ֆևր՝ ֆրանսիացի պատմիչ
21.Հերման Էմիլ Ֆիշեր՝ գերմանացի ֆիզիկոս
22.Կառլ Շվարցշիլդ՝ գերմանացի ֆիզիկոս
23.Ալբերտ Շվայցեր՝ գերմանացի փիլիսոփա, բժիշկ
24.Կարլ Շմիդտ՝ գերմանացի իրավաբան և փիլիսոփա
25.Գուստավ ֆոն Շմոլլեր՝ գերմանացի տնտեսագետ, պատմաբան, հասարակական գործիչ
26.Ժան Կլոդ Յունկեր՝ Լյուքսեմբուրգի վարչապետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
- ↑ https://discovery.renater.fr/renater/
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
- ↑ https://www.rd-alliance.org/oa-members
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ «ARWU2014». 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի համալսարան» հոդվածին։ |
|