Լույո Բրենտանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լույո Բրենտանո
գերմ.՝ Lujo Brentano
Bundesarchiv Bild 146-1986-107-28A, Ludwig Joseph Brentano.jpg
Ծնվել էդեկտեմբերի 18, 1844(1844-12-18)[1][2][3][4][5][6]
Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա[7]
Մահացել էսեպտեմբերի 9, 1931(1931-09-09)[7][2][4][5][6] (86 տարեկանում)
Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[8]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի պրոֆեսոր և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Լայպցիգի համալսարան, Վրոցլավի համալսարան և Հումբոլդտի համալսարան
ԱնդամակցությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Հումբոլդտի համալսարան, Վյուրցբուրգի համալսարան և Վեստֆալյան Վիլգելմի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԱդոլֆ Վագներ
Եղել է գիտական ղեկավարEmil Lederer? և Moritz Julius Bonn?
ՊարգևներԳիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ԿուսակցությունԱզատամտության միություն
ՀայրՔրիստիան Բրենտանո
ՄայրԷմիլիե Բրենտանո
Lujo Brentano Վիքիպահեստում

Լույի Բրենտանո (գերմ.՝ Lujo Brentano, դեկտեմբերի 18, 1844(1844-12-18)[1][2][3][4][5][6], Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա[7] - սեպտեմբերի 9, 1931(1931-09-09)[7][2][4][5][6], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[8])՝ գերմանացի տնտեսագետ, բարեգործ, սոցիալիզմի և պատմական դպրոցների ներկայացուցիչ տնտեսագիտության մեջ, համալսարանական պրոֆեսոր մի շարք գերմանական քաղաքներում։ Բանաստեղծ Կլեմենս Բրենտանոյի եղբորորդին, Քրիստիան Բրենտանոյի և Էմիլյա Բրենտանոյի որդին, փիլիսոփա և հոգեբան Ֆրանց Բրենտանոյի փոքր եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Աուգսբուրգի և Աշաֆենբուրգի գիմնազիաներում և 1861 թ․ տեղափոխվել Դուբլին, որտեղ մեկ տարի շարունակ լսել է համալսարանական դասախոսություններ, որից հետո իրեն նվիրել է քաղաքական տնտեսության, իրավունքի և պատմության ուսումնասիրություններին Մյունխենում, Հայդելբերգում, Վյուրցբուրգում և Հետինգենում։ Մեկ տարվա ընթացքում դարձել է Բեռլինի վիճակագրական վարժարանի անդամ, որի տնօրենը Էնգելն էր։ Վերջինիս Բրենտանոն ուղեկցել էր գիտական ճանապարհորդության Անգլիա, որտեղ առիթ էր ունեցել ծանոթանալու անգլիացի աշխատավորների դրության և հատկապես արհմիությունների հետ։ Այս ուղևորության արդյունքը դարձավ իր «Die Arbeitergilden der Gegenwart» աշխատությունը։

1871 թ․ Բեռլինի համալսարանում ավագ դոցենտ լինելուց հետո՝ 1872 թ․, նորից ուղևորվել է Անգլիա։ Նույն տարում նա ստացել է առաջարկություն Բրեսլավի համալսարանում զբաղեցնել քաղաքական գիտությունների ամբիոնի բացառիկ պրոֆեսորի պաշտոնը, որտեղ 1873 թ․ ընտրվել է շարքային պրոֆեսոր։

Եղել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1895)[9]։

Համարվում է մի շարք գիտական աշխատությունների հեղինակ՝ «Ժամանակակից սոցիալական կարիքների պատճառերի մասին» (1889), «Գյուղատնտեսական քաղաքականություն» (1897) և այլն։ Բրենտանոն նկարագրել է սոցիալական հավասարակշռության հնարավորությունը կապիտալիզմի օրոք, հանդես է եկել որպես գործարանների օրենսդրությունների և արհմիությունների բարեփոխման կողմնակից, պաշտպանել է մենաշնորհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nouveau dictionnaire de biographie alsacienne / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Брентано Луйо // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 8,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118673874 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  9. Տեղեկություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]