Jump to content

Սվոփ (ֆինանսներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սվոփ (անգլ.՝ swap), առևտրային ֆինանսական փոխանակային գործարք՝ տարատեսակ ակտիվների փոխանակության տեսքով, որտեղ տարադրամի, արժեթղթերի գնման (վաճառքի) գործարքի կնքումն ուղեկցվում է կոնտրգործարքի կնքմամբ, այսինքն՝ այն գործարքի, որը վերաբերում է նույն ապրանքի հակառակ վաճառքին (գնմանը) որոշակի ժամկետ անց նույն կամ այլ պայմաններում։ Ընդհանուր դեպքում ենթադրվում է վճարումների տարաժամկետ փոխանակություն։ Սվոփն օգտագործվում է ակտիվների և պարտավորությունների արժեքի մեծացման համար. արժեթղթերի գրավով ֆինանսավորման կամ, հակառակը, թղթերի պարտք վերցնելու պարտավորությունների կատարման համար՝ ռիսկերի նվազեցման կամ փոփոխման, եկամուտի ստացման, այլ շուկաներ մուտք գործելու համար։

Սվոփերի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տոկոսային սվոփ (անգլ.՝ en:interest rate swap)
  • Արժույթային սվոփ (անգլ.՝ Currency swap)
  • Բաժնետոմսերի սվոփ (անգլ.՝ en:stock swap)
  • Թանկարժեք մետաղների սվոփ
  • Վարկային դեֆոլտային սվոփ
  • Սվոփցիոն
  • ՌԵՊՈ-ի գործարք

Մասնագիտական կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվոփերի պայմանները մշակվում են կողմերի քննարկումների արդյունքում, սակայն կան երկու կազմակերպություններ, որոնք թողարկում են սվոփերի ստանդարտներ.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էնգլիս Թեյլոր է., Արտադրության ֆինանսական գործիքներ. բառարան էջ 224, ISBN 5862254757։
  • Դերիվատիվներ. Սկսնակների համար (An Introduction to Derivatives) էջ 208, ISBN 978-5-9614-1092-1։