Օրփեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օրփեոս (այլ կիրառումներ)
Օրփեոս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
Զբաղմունքերաժշտություն[1], երգեցողություն[1] և պոեզիա[1]
Սպանված էmaenad?
ՀայրOeagrus?
ՄայրԿալլիոպե
Քույր/ԵղբայրLinus?
ԱմուսինEurydice?
 Orpheus Վիքիպահեստում

Օրփեոս (հուն․՝ Ὀρφεύς), լեգենդար երգիչ և երաժիշտ հին հունական դիցաբանությունում։ Նվագում էր քնար։ Նրա անունը խորհրդանշում էր արվեստի ամենակարող ուժը[2]։ Մի շարք միստերիաների և կրոնական-փիլիսոփայական օրփեոսականություն ուսմունքի հիմնադիրն է։ Օրփեոսի կերպարը գոյություն ունի արվեստի շատ ստեղծագործություններում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Լեյտոն: Օրփեոս և Էվրիդիկե

Ըստ ամենատարածված տարբերակի` Օրփեոսը Թրակիայի գետերի արքա Էարգի և Կալլիոպա մուսայի զավակն էր[3], Էվրիդիկա նիմփայի ամուսինը։ Ըստ այլ աղբյուրների, Օրփեոսն այլ ծագում է ունեցել։

Ծնվել է Տրոյական պատերազմից 11 սերունդ հետո և ապրել է 9 կամ 11 սերունդ։ Ըստ Հերոդոտոսի, եղել են երկու Օրփեոս, որոնցից երկրորդը ծովագնաց էր։ Մուսեյի կամ Լինայի աշակերտը[4] կամ էլ Մուսեյի ուսուցիչը։ Պահպանված հեղինակներից առաջին անգամ հիշատակվում է Ալքեյի և Իվիկի մոտ։

Առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուստավ Մորո: Օրփեոսի մահը
  • Թրակիացի էր, կիկոնների շրջանից[5]։ Ապրում էր Պիմպլեյ բնակավայրում, Օլիմպոսի մոտ[6]։
  • Ապոլլոնի սիրելին էր[7]։ Ապոլոնն էր նրան նվիրել ոսկե քնար, որով հնարավոր էր ընտելացնել վայրի կենդանիներին, շարժել ծառեր ու ժայռեր։ Էսքիլեսն իր «Ագամեմնոն» ողբերգության մեջ այսպես է նկարագրում Օրփեոսի ձայնի ազդեցությունը. «Քո լեզուն ասես Օրփեոսի լեզվի հակառակը լինի. նա իր հետևից տանում էր ամեն ինչ` ուրախություն պարգևելով իր ձայնով...»[8] :
  • Իր քնարի լարերի թիվը հասցրել է 9-ի։ Հաղթել է կիֆարայի նվագի մրցույթում։
  • Մասնակցել է ոսկե գեղմի հետևից գնացած արգոնավորդների արշավին։ Ըստ ավանդույթի` նա երգել է խմբի համար։ Օրփեոսից մեզ հասած ամենահին պատկերը նրա մարմինն է քարի վրա` պատկերված հեծյալների շրջապատում, ում ընդունված է համարել արգոնավորդներ[9]։
  • Գնացել է Եգիպտոս և այնտեղ նկատելիորեն կատարելագործել է իր գիտելիքները` դառնալով առաջինը պոեզիայում և երաժշտության մեջ։ Արգելել է արյունահեղություն։
  • Չի հարգել Դիոնիսոսին, այլ խոնարհվել է Ապոլլոն-Արևին։ Ըստ մեկ այլ պատմության` բացահայտել է Դիոնիսոսի գաղտնիքները, դրանք տեղադրել է սարի գագաթին։ Սպարտայում տաճար է կառուցել։ Օրփեոսի փայտե արձանը գտնվում է Լակոնիկում գտնվող Դեմետրա Էլեվսինսկայայի տաճարում։

Օրփեոս և Էվրիդիկե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրեր: Օրփեոսի մահը, 1494

Կնոջ մահից հետո գնացել է նրա մոտ` ստորգետնյա աշխարհ։ Իր երգով ու քնարի նվագով հմայել է Հադեսին ու Պերսեփոնեին այնպես, որ նրանք համաձայնել են երկիր վերադարձնել Էվրիդիկեյին։ Սակայն նա ստիպված էր միանգամից հետ վերադառնալ, քանի որ Օրփեոսը խախտել էր աստվածների կողմից դրված պայմանը, այն է` նայել էր նրան մինչև նրա` ստորգետնյա աշխարհից դուրս գալը։ Ըստ Օվիդիուսի` Էվրիդիկեի վերջնական մահից հետո Օրփեոսը հիասթափվել է կանացի սիրուց և թրակիացիների մեջ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների հանդեպ[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան վերաբերյալ մի քանի պատմություններ կան։ Ըստ մի պատմության, նրան սպանել են թրակիացի ու մակեդոնացի կանայք, քանի որ Օրփեոսը, լինելով Դիոնիսոսի տաճարի քուրմը, թույլ չէր տալիս նրանց հաղորդակից դառնալ առեղծվածներին։ Ըստ մեկ այլ պատմության, նրան սպանել են այն պատճառով, որ նա Դիոնիսոսի առեղծվածի ականատեսն է դարձել։ Կամ էլ` երգերի մեջ գովերգել է աստվածներին` մոռանալով Դիոնիսոսին։ Ըստ մեկ այլ վարկածի` մահացել է կայծակի հարվածից։ Օրփեոսի մահվան ավանդույթներից է այն, թե մուսաները հավաքել են նրա մասնատված մարմինն ու թաղել են այն Լիբերտայում, իսկ Զևսը քնարը դրել է համաստեղծությունների մոտ։ Մահից հետո նրա հոգին, կանանց հանդեպ ունեցած ատելության պատճառով, ընտրել է կարապի կյանք։

Օրփեոսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաառասպելական Օրփեոսին է վերագրվում Հին Հունասատանի նախափիլիսոփակայական ամենանշանակալի դպրոցներից մեկը` օրփեոսականությունը։ Այս դպրոցն ըստ էության կրոնական էր, իսկ օրփեոսականությունը կարելի է հունական ավանդական կրոնի վրա հիմնված «աղանդ» համարել։ Ամեն դեպքում, Օրփեոսն ու օրփեոսականությունը որոշակի դեր են խաղացել հունական գիտության որոշ սկզբունքներն ապահովող փիլիսոփայական մտածողության զարգացման գործում։ Օրփեոսականությունն առավել մեծ տարածում գտավ մ.թ.ա. 6-րդ դարում, Աթթիկայում, Պիսիստրատի դարաշրջանում, իսկ մ.թ.ա. 6-5-րդ դարերում արմատավորվեց Հարավային Իտալիայում և Սիցիլիայում[9]։ Օրփեոսականության դպրոցից պահպանվել են մի շարք ինքատիպ ստեղծագործություններ։ Այդ ստեղծագործությունները հիմնականում հասել են մեզ հատվածաբար, կա՛մ պապիրուսների վրա, կամ էլ` փոխանցվել են միմյանց պատմելով։ Պլատոնն ու Արիստոտելը վերապատմում են օրփեոսական դպրոցի հիմնական դրույթները։

Հայտնի է Դիոնիսի մասին միֆը, որը Զևսի ու Պերսեֆոնեի որդին էր։ Ըստ միֆի, Զևսի որդուն պատառոտում են տիտանները։ Դիոնիսի միսն ուտելով` նրանք մոխրանում են Զևսի կայծակներից, և աստծո արյանը խառնված այդ մոխրից առաջանում է մարդկային ցեղը։ Այստեղից էլ` օրփեոսականությունը համարվում է մարդկանց հավասարության մասին ուսմունք։ Օրփեոսականության հիմքում ընկած է մարդու երկակի բնույթի գաղափարը. առաջին բնույթը ցածրն է, մարմնականը, իսկ մյուսը` բարձր, հոգևոր։ Ըստ օրփեոսականության, յուրաքանչյուր մարդու բարոյական պարտքն է իր մեջ ազատություն տալ բարձր, հոգևոր բնույթին` ազատվելով ցածրից։

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրփեոսը որպես գեղարվեստական կերպար մեզ հայտնի է արդեն մ.թ.ա. 4-րդ դարի առաջին կեսից։ Օրփեոսը անհայտ հեղինակի «Օրփեոս» ողբերգության գործող անձ է։ Ինչպես նշում է հետազոտող Ե. Գնեզդիլովան, Օրփեոսի մասին միֆը կարևոր դեր ունի 20-րդ դարի գրականության մեջ։ Կանադացի գրականագետ Եվա Կուշները, հետազոտելով Օրփեոսի մասին միֆի ներկայացումը 19-րդ և 20-րդ դարի ֆրանսիական գրականության մեջ, ընդգծում է, որ այդ ժամանակ ֆրանսիական գրականության մեջ տարածված Օրփեոսի և Էվրիդիկեի սիրո պատմությունը համահունչ էր այդ ժամանակվա ֆրանսիական գրականության մեջ տարածված միայնության մոտիվներին։

«Օրփեոսի դամբարան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմչիլգրադից 10 կմ հեռավորության վրա գտնվող Տատուլ քաղաքում 2004 թվականին մի խումբ բուլղարացի հնէաբաններ հայտնաբերեցին թրակիական գերեզման, որը հայտարարվեց «Օրփեոսի գերեզման» և վերածվեց հնագիտական թանգարանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Հնագույն փիլիսոփայության դասախոսություններ, Չանիշև Ա.Ն.
  3. Իմրե Տրենչենի Վալդապֆել, Օրփեոս և Էվրիդիկա։ Հին Հունաստանի պատմության քրեստոմատիա
  4. Պլատոն։ Պետություն 2-րդ։ 363 էջ
  5. Диодор Сицилийский. Историческая библиотека V 77, 3
  6. Ստրաբոն։ Աշխարհագրույթուն VII, մաս 18
  7. Псевдо-Климент Римский. Гомилии V 15 // Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С.431; Лихт Г. Сексуальная жизнь в Древней Греции. М., 2003. С.397
  8. Эсхил. Агамемнон, 1629—1630. Фрагменты ранних греческих философов. Под ред. А. В. Лебедева. М., 1989.; Клавдиан. Похищение Прозерпины II Вступ. 15-28
  9. 9,0 9,1 «Օրփեոսի մասին միֆերը 20-րդ դարի առաջին կեսի գրականության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  10. Овидий. Метаморфозы X 79-85; Гигин. Астрономия II 7, 3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրփեոս» հոդվածին։