Ստրեգա մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրեգա մրցանակ
Изображение логотипа
Տեսակգրական պարգև
Ենթատեսակպարգև
Երկիր Իտալիա
Հիմնադրվել է1947
ՊարգևադրողFondazione Bellonci?
Անվանված էՍտրեգա
Կայքpremiostrega.it(իտալ.)

Ստրեգա մրցանակ (իտալ.՝ Premio Strega), գրականության բնագավառում իտալական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Շնորհվում է ամեն տարի՝ սկսած 1947 թվականից, նախորդ տարվա մայիսի 1-ից մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում իտալերենով հրատարակված լավագույն գեղարվեստական ստեղծագործության համար։ Դափնեկիրների թվում են եղել այնպիսի գրողներ, ինչպիսիք են Չեզարե Պավեզեն (1950), Ալբերտո Մորավիան (1952), Ումբերտո Էկոն (1981) և շատ ուրիշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեգա լիկյոր (Liquore Strega)

1944 թվականին Մարիա և Գոֆրեդո Բելոնչիները Հռոմում հիմնել են գրական խմբակ, որտեղ հանդիպումներ են անցկացվել կիրակի օրերին։ Հյուրերը հայտնի գրողներ, նկարիչներ և ժամանակի իտալական գրական կյանքի բազմաթիվ նշանակալի գործիչներ էին։ Այս հասարակությունը հայտնի է դարձել «Կիրակնօրյա ընկերներ» (Amici della Domenica) անունով։ 1947 թվականին Բելոնչին և «Ստրեգա» լիկյորի (Liquore Strega) արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր Գվիդո Ալբերտին որոշեցին գրական մրցանակ հանձնել, որի դափնեկրին կընտրեին «Կիրակնօրյա ընկերներ» ընկերության անդամները։ Մրցանակին տրվել է լիկյորի անվանումը, որը կապված է Բենևենտոյի կախարդության մասին պատմությունների հետ, որոնք գալիս են վաղնջական ժամանակներից։

Պատերազմից հետո մրցանակը դարձել է իտալական մշակույթի շարժիչ ուժը[1]։

Առաջին մրցանակը ստացել է Էնիո Ֆլայանոն «Սպանելու ժամանակը» գրքի համար։ Հիմնադրումից յոթանասուն տարի անց մրցանակը ստացել է 11 կին. 1957 թվականին Էլզա Մորանտեն, ապա Նատալյա Գինզբուրգը, Աննա Մարիա Օրտեզեն, Լալա Ռոմանոն, Մարիա Բելոնչին, Մարիաթերեզա Դի Լաշան, Դաչիա Մարաինին, Մարգարետ Մաձանտինին, Հելենա Յանեչեկը և այլք։ Մինչև 2014 թվականը մրցանակը շնորհվում էր տարվա մեջ մեկ գրողի։

Ստրեգա մրցանակի արժանացած աշխատանքներից մի քանիսը դարձել են ժամանակակից գրականության անկյունաքարերը՝ սկսած Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գրքից, որը վաճառվել է 50 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում տասնյակ լեզուներով թարգմանվելու շնորհիվ, մինչև Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպը։

Շնորհման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելոնչի ամուսինների մահից հետո դափնեկիրների ընտրությունը վստահվել է իտալական մշակութային էլիտայի 400 ներկայացուցիչներից բաղկացած խմբին, այդ թվում՝ նախկին դափնեկիրներ (ժյուրիի կազմում ընդգրկվածները շարունակում են կոչվել «Կիրակնօրյա ընկերներ»[2]), որոնք երկու փուլում ընտրում են հինգ եզրափակիչի մասնակցի և հաղթողի։ Արդյունքների հայտարարումը տեղի է ունենում հուլիսի առաջին հինգշաբթի օրը Հռոմի Վիլա Ջուլիոյում գտնվող նիմֆեում։ Հաղթողի նշանակումը երբեմն մշակույթի և հրատարակչական աշխարհում առաջացնում է հակասություններ՝ արթնացնելով հանրային ուշադրություն մրցանակի հանդեպ։ Ներկայումս «Ստրեգա» լիկյորի արտադրողի հետ միասին մրցանակի հովանավորն է «Telecom Italia» ընկերությունը։

2006 թվականին հատուկ մրցանակ է հանձնվել Իտալիայի նախկին նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոյին՝ 1946 թվականին գրված և հաստատված Սահմանադրության համար։

Դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947. Էնիո Ֆլայանո «Սպանելու ժամանակը» / Tempo di uccidere — Longanesi
  • 1948. Վիչենցո Կարդարելի «Տարանտոլայի վիլլան» / Villa Tarantola — Meridiana
  • 1949. Ջովաննի Բատիստա Անոլետտի «Հիշողություն» / La memoria — Bompiani
  • 1950. Չեզարե Պավեզե «Գեղեցիկ ամառ» / La bella estate — Einaudi
  • 1951. Կորադո Ալվարո «Գրեթե կյանք» / Quasi una vita — Bompiani
  • 1952. Ալբերտո Մորավիա «Պատմվածքներ» / I racconti — Bompiani
  • 1953. Մասիմո Բոնտեմպելի «Հավատարիմ սիրեկան» / L’amante fedele — Mondadori
  • 1954. Մարիո Սոլդատի «Նամակներ Կաապրիից» / Lettere da Capri — Garzanti
  • 1955. Ջովաննի Կոմիսո «Կատուն անցնում է փողոցը» / Un gatto attraversa la strada — Mondadori
  • 1956. Ջորջո Բասանի «Հինգ ֆերարական պատմություններ» / Cinque storie ferraresi — Einaudi; Элемире Золля «Менуэт в аду» / Minuetto all’inferno — Einaudi
  • 1957. Էլզա Մորանտե «Արթուրի կղզին» / L’isola di Arturo — Einaudi
  • 1958. Դինո Բուցատի «Վաթսուն պատմություններ» / Sessanta racconti — Mondadori
  • 1959. Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզա «Ընձառյուծը» / Il gattopardo — Feltrinelli
  • 1960. Կառլո Կասոլա «Բուբեի հարսնացուն» / La ragazza di Bube — Einaudi
  • 1961. Ռաֆայելե Լա Կապրիա «Մահացու վիրավոր» / Ferito a morte — Bompiani
  • 1962. Մարիո Տոբինո «Ընդհատակյան» / Il clandestino — Mondadori
  • 1963. Նատալյա Գինզբուրգ «Ընտանեկան զրույցներ» / Lessico famigliare — Einaudi
  • 1964. Ջովանի Արպինո «Բլուրների ստվերը» / L’ombra delle colline — Mondadori
  • 1965. Պաոլո Վոլպոնի «Համաշխարհային մեքենա» / La macchina mondiale — Garzanti
  • 1966. Միքելե Պրիսկո «Մառախուղի պարույրը» / Una spirale di nebbia — Rizzoli
  • 1967. Աննա Մարիա Օրտեզե «Աղքատները և հասարակները» / Poveri e semplici — Vallecchi
  • 1968. Ալբերտո Բեոիլակվա «Կատվի աչք» / L’occhio del gatto — Rizzoli
  • 1969. Լալաա Ռոմանո «Մեր միջև բառերը թեթև են» / Le parole tra noi leggere — Einaudi
  • 1970. Գվիդո Պյովենե «Սառը աստղեր» / Le stelle fredde — Mondadori
  • 1971. Ռաֆայելո Բրինետտի «Ոսկե լողափ» / La spiaggia d’oro — Rizzoli
  • 1972. Ջուզեպե Դեսի «Ստվերների եզրը» / Paese d’ombre — Mondadori
  • 1973. Մանիլիո Կանկոնի «Ավելի ուրախ, երիտասարդությո՛ւն» / Allegri, gioventù — Rizzoli
  • 1974. Գուլիելմո Պետրոնի «Գետի մահը» / La morte del fiume — Mondadori
  • 1975. Տոմազո Լանդոլֆի «Պատահական» / A caso — Rizzoli
  • 1976. Ֆաուստա Չալենտե «Վիզելբերգերի չորս աղջիկները» / Le quattro ragazze Wieselberger — Mondadori
  • 1977. Ֆուլվիո Տոմիցա «Լավագույն կյանք» / La miglior vita — Rizzoli
  • 1978. Ֆերդինանդո Կամոն «Խորան մոր համար» / Un altare per la madre — Garzanti
  • 1979. Պրիմո Լևի «Բանալի «աստղիկ»» / La chiave a stella — Einaudi
  • 1980. Վիտորիո Գորեզիո «Միամիտ կյանք» / La vita ingenua — Rizzoli
  • 1981. Ումբերտո Էկո «Վարդի անունը» / Il nome della rosa — Bompiani
  • 1982. Գոֆրեդո Պարիզե «Այբուբեն № 2» / Sillabario n.2 — Mondadori
  • 1983. Մարիո Պոմիլիո «1833 թվականի Սուրբ Ծնունդը» / Il Natale del 1833 — Rusconi
  • 1984. Պիետրո Չիտատի «Տոլստոյ» / Tolstoj — Longanesi
  • 1985. Կառլո Սգորլոն «Կորած գետերի նավատորմը» / L’armata dei fiumi perduti — Mondadori
  • 1986. Մարիա Բելոնչի «Անձնական վերածնունդ» / Rinascimento privato — Mondadori
  • 1987. Ստանիսլաո Նյեվո «Դրախտային կղզիներ» / Le isole del paradiso — Mondadori
  • 1988. Ջեզուալդո Բուֆալինո «Գիշերային սուտ» / Le menzogne della notte — Bompiani
  • 1989. Ջուզեպպե Պոնտիջա «Անհետացել է լուսաբացից առաջ» / La grande sera  — Mondadori
  • 1990. Սեբաստիանո Վասալի «Խիմերա» / La chimera — Einaudi
  • 1991. Պաոլո Վոլպոնի «Ճանապարհ դեպի Հռոմ» / La strada per Roma — Einaudi
  • 1992. Վիչենցո Կոնսոլո «Գիշերը» / Nottetempo, casa per casa — Mondadori
  • 1993. Դոմենիկո Ռեա «Պլեբեյան նիմֆ» / Ninfa plebea — Leonardo
  • 1994. Ջորջո Մոնտեֆոսկի «Հայրական տուն» / La casa del padre — Bompiani
  • 1995. Մարիաթերեզա Դի Լաշա «Անցում դեպի ստվեր» / Passaggio in ombra — Feltrinelli
  • 1996. Ալեսանդրո Բարբերո «Պարոն Փայլի՝ ջենտլմենի հրաշալի կյանքն ու օտար պատերազմները» / Bella vita e guerre altrui di Mr. Pyle, gentiluomo — Mondadori
  • 1997. Կլաուդիո Մագրիս «Միկրոաշխարհներ» / Microcosmi — Garzanti
  • 1998. Էնցո Սիչիլիանո «Հրաշալի պահեր» / I bei momenti  — Mondadori
  • 1999. Դաչիա Մարաինի «Խավար» / Buio  — Rizzoli
  • 2000. Էռնեստո Ֆերերո «Ն.» / N. — Einaudi
  • 2001. Դոմենիկո Ստարնոնե «Վիա Ջեմիտո» / Via Gemito  — Feltrinelli
  • 2002. Մարգարետ Մաձանտինի «Մի՛ հեռացիր» / Non ti muovere — Mondadori
  • 2003. Մելանյա Գ. Մաձուկո «Կյանք» / Vita — Rizzoli
  • 2004. Ուգո Ռիկարելի «Կատարյալ վիշտը» / Il dolore perfetto  — Mondadori
  • 2005. Մաուրիցիո Մաջանի «Գիշերային ուղևորը» / Il viaggiatore notturno  — Feltrinelli
  • 2006. Սանդրո Վերոնեզի «Հանգիստ քաոս» / Caos Calmo — Bompiani (la Costituzione Italiana conquista il «Premio Strega Speciale»)
  • 2007. Նիկոլո Ամանիտի «Ինչպես պատվիրում է Աստված» / Come Dio comanda — Mondadori.
  • 2008. Պաոլո Ջորդանո «Պարզ թվերի մենությունը» / La solitudine dei numeri primi — Mondadori
  • 2009. Տիցիանո Սկարպա «Ստաբատ Մաթեր» / Stabat Mater — Einaudi
  • 2010. Անտոնիո Պենակի «Մուսոլինիի ջրանցքը» /Canale Mussolini — Mondadori
  • 2011. Էդոարդո Նեզի «Իմ ժողովրդի պատմությունը» /Storia della mia gente — Bompiani
  • 2012. Ալեսանդրո Պիպերնո «Անբաժանելիները։ Բոցը հիշողությունների ընկերն է» / Inseparabili. Il fuoco amico dei ricordi — Mondadori
  • 2013. Վալտեր Սիթի «Դիմադրությունը ոչնչով չի օգնում» / Resistere non serve a niente — Rizzoli
  • 2014. Ֆրանչեսկո Պիկոլո «Ցանկություն լինել բոլորի նման» / Il desiderio di essere come tutti — Einaudi
  • 2015. Նիկոլա Լաջոյիա «Դաժանություն» / La ferocia — Einaudi
  • 2016. Էդորդո Ալբինատի «Կաթոլիկ դպրոց» / La scuola cattolica — Rizzoli
  • 2017. Պաոլո Կոնետտի «Ութ լեռ» / Le otto montagne — Einaudi
  • 2018. Հելենա Յանեչեկ «Աղջիկը «Ցնցուղով»» / La Ragazza con la Leica — Guanda
  • 2019. Անտոնիո Սկուրատի «Մ. Դարի որդին» / M. Il figlio del secolo — Bompiani
  • 2020. Սանդրո Վերոնեզի «Կոլիբրի»[3] / Il colibrì — La Nave di Teseo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maria Bellonci. «Gli Amici della domenica». https://web.archive.org/web/20170429125102/https://www.fondazionebellonci.it/la-giuria/. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. Regolamento del Premio Strega Արխիվացված 2009-06-12 Wayback Machine dal sito della Fondazione Bellonci.
  3. Mirella Serri (2020 թ․ հուլիսի 3). «Premio Strega 2020, vince "Il colibrì" di Sandro Veronesi» (իտալերեն). la Stampa. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրեգա մրցանակ» հոդվածին։