Էտրուսկների ազգային թանգարան
Էտրուսկների ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հռոմ |
Վայր | Villa Giulia? |
Հասցե | piazzale di Villa Giulia, 9[1]00196[1] |
Հիմնադրված է | 1889 |
Հիմնադիր | Felice Barnabei? |
Կայք | villagiulia.beniculturali.it |
![]() | |
![]() |
Էտրուսկների ազգային թանգարան (իտալ.՝ Museo Nazionale Etrusco), էտրուսկների քաղաքակրթությանը վերաբերող թանգարան՝ տեղակայված Իտալիայի մայրաքաղաքում՝ Հռոմի Վիլա Ջուլիոյում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլան կառուցվել է Ջուլիո III Հռոմի Պապի համար, ում անունով էլ կոչվել է։ Կառույցը պապական սեփականություն է մնացել մինչև 1870 թվականը, երբ Ռիսորզիմենտոյի զարթոնքով և Պապական մարզի ավարտով այն դարձավ Իտալիայի թագավորության սեփականություն։ Թանգարանը հիմնադրվել է 1889 թվականին՝ որպես նույն ազգայնական շարժման մաս՝ նպատակ ունենալով հավաքագրելու Լացիի, հարավային Էտրուրիայի և Ումբրիայի էտրուսկների և ֆալիսկիների քաղաքակրթությանը պատկանող բոլոր նախահռոմեական հնությունները։ 20-րդ դարի սկզբից թանգարանը տեղակայված է վիլայում[2]։
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ամենահայտնի եզակի գանձը տերակոտա գրեթե իրական չափերի «հարս ու փեսայի» դամբարան հուշարձանն է (Sarcofago degli Sposi, «Ամուսինների սարկոֆագ»), որոնք մեջքով հենված կարծես ներկա են ճաշկերույթի։
Այլ նմուշներ՝
- Էտրուսկյան-փյունիկյան հուշատախտակներ Պիրգիից
- Ապոլլոնը Վեյիից
- Cista
- Վերականգնված ֆրիզ, որտեղ ներկայացված է իր թշնամու՝ Մելանիպուսի ուղեղը ուտող Տիդեյը
- Tita Vendia vase
- Եֆրոնիի կրատեր (Euphronios krater), այժմ գտնվում է Չերվետերեի հնագիտական թանգարանում, 2008-2014 թվականներին եղել է Վիլա Ջուլիոյում
- Կենտավրոս Վուլչիից
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ «Թանգարանի պատմությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2021-01-16
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Moretti Anna Maria Sgubini, ed. (2001)։ The Villa Giulia National Etruscan Museum: Short Guide։ Roma: "L'Erma" di Bretschneider; Ingegneria per la cultura։ ISBN 88-8265-012-X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|