Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզա
Tomasi di Lampedusa.jpg
Ծնվել էդեկտեմբերի 23, 1896(1896-12-23)[1][2][3][…]
ԾննդավայրՊալերմո, Իտալիա[4][4]
Վախճանվել էհուլիսի 23, 1957(1957-07-23)[1][2][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[4]
Մասնագիտությունգրող, վիպասան և ակնարկագիր
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա[5] և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Ուշագրավ աշխատանքներԸնձառյուծը
ՊարգևներՍտրեգա մրցանակ
ԱմուսինAlexandra Wolff Stomersee?
Giuseppe Tomasi di Lampedusa Վիքիպահեստում

Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզա (իտալ.՝ Giuseppe Tomasi di Lampedusa, դեկտեմբերի 23, 1896(1896-12-23)[1][2][3][…], Պալերմո, Իտալիա[4][4] - հուլիսի 23, 1957(1957-07-23)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի արիստոկրատ (Պալմայի 12-րդ դուքս, Լամպեդուսայի 11-րդ իշխան, Իսպանիայի գրանդ) և գրող, որ հայտնի է իր միակ «Ընձառյուծ» (Il Gattopardo) սոցիալ-հոգեբանական վեպով, որը հրապարակվել է նրա մահից հետո և 1959 թվականին արժանացել Ստրեգա մրցանակի[6]։ Վեպի հիման վրա 1963 թվականին Լուկինո Վիսկոնտին նկարահանել է նույնանուն ֆիլմը։ Գրողի պատվին է անվանվել գլխավոր գոտու 14846 Լամպեդուսա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1989 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրական կողմով Ջուզեպպե Տոմազին եղել է ազնվական տոհմի վերջին սերունդը, որը, ըստ որոշ կենսագիրների, սկիզբ է առել Բյուզանդական կայսրությունից։ Նա Ջուլիո Տոմազի դի Լամպեդուզայի և Բեատրիչե Մաստրոջովաննի Տասկա Ֆիլանջերի դի Կուտոյի որդին էր, իշխանի տիտղոսը ստացել է հոր մահից հետո՝ 1934 թվականին, մինչ այդ նա կրում էր Պալմայի դուքսի տիտղոսը[6][7]։

Ապագա գրողը ծնվել է Պալերմոյում՝ ստանալով ազնվական ընտանիքի սերունդներին բնորոշ դաստիարակություն։ 1915 թվականին ընդունվել է Հռոմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն 1917 թվականի սեպտեմբերին զորակոչվել է բանակ և ուղարկվել ճակատ։ Արդեն հոկտեմբերին նա գերի է ընկել, փորձել է փախչել ռազմագերիների ճամբարից, բայց նրան բռնել են։ Երկրորոդ փախուստը, որ կատարվել է 1918 թվականին, հաջող է եղել։ Իտալիայում Լամպեդուզան կրկին վերադարձել է ուսմանը, հանձնել ընդամենը մեկ քննություն, որից հետո որոշել է այլևս Հռոմի համալսարան չվերադառնալ։ 1920 թվականին ընդունվել է Ջենովայի համալսարան, սակայն հեռացել է նաև այնտեղից։ 1942 թվականին արդեն քառասունհինգամյա իշխանը ընդունվել է Պալերմոյի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սակայն շուտով բացահայտել է, որ իր գիտելիքներին որևէ բան ավելացնել չի կարող[8]։ Արդեն քսան տարեկանում նա տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին, իսկ հումանիտար գիտելիքների մակարդակը և էրուդիցիան այնքան էին զարմացնում շրջապատողներին, որ զարմիկները նրան անվանում էին «Հրեշ»։ Այդ մականվանը Լամպեդուզան լրջությամբ էր վերաբերվում և նրանով էր ստորագրում նամակներն ու շնորհավորանքները[9]։ 1926-1927 թվականներին Ջենովայում Լամպեդուզան առաջին անգամ հանդես է եկել որպես գրաքննադատ՝ հրապարակելով եվրոպական պոեզիայի վերաբերյալ երեք հոդված Le opere e i giorni ամսագրում[10]։ Դեռևս 1922-1924 թվականներին նա Ջուզեպե Արոմատիզի կեղծանունով 24 կարճ հոդված էր հրապարակել Պալերմոյի «Իլ ջորնալե դի Սիչիլիա» թերթում[7]։

Ալեքսանդրա և Ջուզեպե Տոմազի դի Լամպեդուզաները Պալերմոյում, 1930-ական թվականների նկար

Ընտանեկան կարողության շնորհիվ Լամպեդուզան ազատվել էր փող աշխատելու անհրաժեշտությունից և վարել է արիստոկրատի կյանք, սիրում էր ճանապարհորդել և երկար ժամանակ ապրել է Անգլիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։

1925 թվականին ծանոթացել է բարոնուհի Ալեքսանդրա Բորիսովնա ֆոն Վոլֆի (Ալեքսանդրա Բորիսովնա Վոլֆ ֆոն Շտոմերզեե, 1894—1982) հետ, որը ծնունդով Սանկտ Պետերբուրգից էր, և այցելել է նրանց տոհմական կալվածք Ստամերիենայում 1927 և 1931 թվականներին։

1932 թվականին ամուսնացել է Ալեքսանդրա Բորիսովնա ֆոն Վոլֆի հետ Ռիգայում՝ ուղղափառ Ավետման եկեղեցում։ Լատվիացի վավերագրական կինոռեժիսոր Գունար Պիեսիսը որոշ մանրամասներ է նշել, մասնավորապես, եկեղեցական գրառումների գրքում Լամպեդուզան գրանցված է որպես Իոսիֆ Յուլևիչ[11]։

1940 թվականին ամուսինները տեղափոխվել են Պալերմո։ Այն բանից հետո, երբ Մուսսոլինիի ղեկավարությամբ Իտալիան պատերազմ է հայտարարել Բրիտանիային և Ֆրանսիային, Լամպեդուզան կրկին զորակոչվել է բանակ՝ ծառայությունն անցնելով հայրենի Պալերմոյում և Տրապանիում։ Շուտով նա զորացրվել է առողջական նկատառումներից ելնելով և վերադարձել իր սովորական ապրելակերպին։ 1944-1947 թվականներին իշխանը ղեկավարել է Սիցիլիայի Կարմիր խաչը[7]։ Այդ ժամանակվանից նա ավելի շատ ժամանակ էր տրամադրում գրականությանը; երեկոները Լամպեդուզա ամուսինները բարձրաձայն կարդում էին հինգ լեզուներով։ Նրա հիմնական զրուցակիցը նրա զարմիկն էր՝ բարոն Լուչո Պիկոլո դի Կալանովելան, և քանի որ նա ապրում էր Կապո դ’Օռլանդոյում, 1953 թվականին Լամպեդուզան առաջարկել է Պալերմոյում բնակվող ուսանող Ֆրանչեսկո Օրլանդոյին՝ իրենից վերցնելու անգլերեն լեզվի և գրականության անվճար դասընթացներ։ Իր հուշերում Օրլանդոն բացատրել է իշխանի այս քայլը մտավոր մենությունից դուրս գալու ցանկությամբ․ ժամանակի ընթացքում ձևավորվել է ուսանողների մի շրջանակ[12]։

1954 թվականին Լուչո Պիկոլոն իր հաշվին հրապարակել է բանաստեղծությունների ժողովածու՝ ուղարկելով այն Էուջենիո Մոնտալեին։ Մոնտալեն նրան առաջարկել է մասնակցել գրական հանդիպմանը Սան Պելեգրինո Տերմեում։ Այդ ճանապարհորդության ժամանակ նա իր հետ վերցրել է իր զարմիկին՝ Լամպեդուզային։ Ենթադրվում է, որ գրողների հետ շփումը խթնանել է իշխանի սեփական ստեղծագործականությունը. պարզվել է, որ սիցիլիացի մենակյացը ոչնչով չէր զիջում նրանց էրուդիցիայով և ունակություններով։ 1954 թվականի վերջին Ջուզեպե Տոմազին սկսել է գրել իր սեփական վեպը[13]։

«Ընձառյուծ». առաջ և հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամպեդուզա տոհմի զինանշանը, որի հերալդիկ գազանի անունով կոչվել է վեպ

Սկզբնական գաղափարը համեստ էր. «Մեկ օր սիցիլիացու կյանքից» պատմվածքը՝ իր մեծ պապի՝ Գարիբալդիի ափ իջնելու օրվա մասին[14]։ Սակայն շուտով գաղափարն ընդլայնվել է, և հեղինակը հիշատակում էր «նովելների ցիկլի» մասին, և հոռետեսորեն տեղեկացնում մտերիմներին, որ «Ուլիսսը» գրել ի վիճակի չէ (իշխանը Ջոյսի առաջին երկրպագուներից մեկն էր Իտալիայում[7]): Քննադատները նշում էին, որ վեպը ոչ թե պատմական է, այլ հոգեբանական, որը Լամպեդուզան գրել է իր համար՝ հրաժեշտ տալով աշխարհին։ Այդ ժամանակ նա ծանր հիվանդ էր՝ թոքի քաղցկեղ, նա նաև ժառանգ չուներ[7]։ Իշխանի խորթ որդին՝ Ջոակինո Լանցա Տոմազին (զարմիկը, որին որդեգրել է մահից քիչ առաջ)[7], Լամպեդուզայի երկերի ժողովածուի նախաբանում մեջբերում է կտակը. «Ես ուզում եմ, որ հնարավոր ամեն ինչ արվի «Ընձառյուծի» հրապարակման համար (համապատասխան ձեռագիրը ամփոփված է մեկ մեծ նոթատետրում), իհարկե, սա չի նշանակում, որ գիրքը պետք է հրատարակվի իմ ժառանգների հաշվին՝ ես դա կհամարեի մեծ նվաստացում»[15]։

Ձեռագիրը մերժվել է երկու հրատարակիչների կողմից և լույս է տեսել 1958 թվականի նոյեմբերի 11-ին «Ֆելտրինելլի» հրատարակչության կողմից։ Հաջորդ տարի վեպը արժանացել է հեղինակավոր Ստրեգա մրցանակի, դրան նվիրված երկու հոդված է տպագրել Լուի Արագոնը [6]։

Գրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընձառյուծի» տպագրությունից հետո, 1960-1980-ական թվականներին սկսվել է Ջուզեպե Տոմազի Լամպեդուզայի այլ գործերի հրապարակումը. «Պատմվածքներ» ժողովածու («Racconti», 1961), այդ թվում «Լիգեիա» («Ligheia», նույն «Պրոֆեսորը և ծովահարսը», «La Sirena»), հոդվածներ և էսսեներ, որոնք հայտնաբերվել են գրողի ձեռագրերի մեջ. «Դասախոսություններ Ստենդալի մասին» («Lezioni su Stendhal», 1977), «XVI դարի ֆրանսիական գրականության ներածություն» («Invito alle Lettere francesi del Cinquecento», 1979), «Անգլիական գրականություն։ Ակունքներից մինչև XVIII դար» («Letteratura inglese. Dalle origini al Settecento», 1989): Գրականության դասախոսությունները գրվել են Ֆրանչեսկո Օրլանդոյի հետ պարապմունքների համար, և նրանցից յուրաքանչյուրը խորը գրական ուսումնասիրություն է[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
  5. LIBRIS — 2012.
  6. 6,0 6,1 6,2 Солонович, 2006, էջ 7
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Gatt-Rutter G. Giuseppe Tomasi di Lampedusa // Encyclopedia of Italian Literary Studies. — Routledge, 2006. — P. 1878—1879. ISBN 978-1579583903.
  8. Солонович, 2006, էջ 8
  9. Солонович, 2006, էջ 8—9
  10. Солонович, 2006, էջ 9
  11. Пиесис Г. Подлинный Леопард в самом худшем виде… // Даугава. — 1985. — № 12. — С. 106—117.
  12. Солонович, 2006, էջ 10
  13. 13,0 13,1 Солонович, 2006, էջ 11
  14. Солонович, 2006, էջ 11—12
  15. Солонович, 2006, էջ 18

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Солонович Е. «Леопард» возвращается // Лампедуза, Томази Дж. ди. Гепард: роман. — М.: Иностранка, 2006. — С. 5—18. — ISBN 5-94145-412-0.
  • Gilmour, David The Last Leopard. A life of Giuseppe Tomasi di Lampedusa. — Eland Publishing Ltd, 2007. — ISBN 978-0955010514
  • Basilio Reale, Sirene siciliane. L’anima esiliata in «Lighea» di Giuseppe Tomasi di Lampedusa, Moretti & Vitali, 2000
  • Gioacchino Lanza Tomasi, Introduzione a «Opere» di Giuseppe Tomasi di Lampedusa, Mondadori Editore, Milano, 1995 coll. I Meridiani