Մերիդա (Մեքսիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերիդա (այլ կիրառումներ)
Քաղաք
Մերիդա
իսպ.՝ Mérida, Yucatán
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՂեկավարՌենան Բարերա Կոնչա
Հիմնադրված է1542, հունվարի 6 թ.
Մակերես883,41 կմ²
ԲԾՄ14 մետր
Բնակչություն970․377[1] մարդ (2010)
Խտություն858.41 մարդ/կմ²
ՏեղաբնականունMeridano
Ժամային գոտիUTC-6, ամառը UTC-5
Հեռախոսային կոդ999
Փոստային դասիչ97000—97319
Պաշտոնական կայքmerida.gob.mx
Մերիդա (Մեքսիկա) (Մեքսիկա)##
Մերիդա (Մեքսիկա) (Մեքսիկա)

Մերիդա (իսպ.՝ Mérida, Yucatán), մեքսիկական Յուկատան նահանգի մայրաքաղաքը։ Գտնվում է նահանգի հյուսիսարևմտյան մասում, Մեքսիկական ծոցից 35 կմ հեռավորության վրա։

Ըստ 2010 թվականի վիճակագրական տվյալների՝ բնակչությունը 970,377 մարդ է, տարածքը՝ 858.41 կմ2։ Տարածքը ներառում է Մերիդա, Ուման և Կանասին մունիցիպալիտետները։ Մերիդան համարվում է այս անունը կրող աշխարհի ամենամեծ քաղաքը՝ Իսպանիայի, Վենեսուելայի և Ֆիլիպինների Մերիդաների շարքում[2]։

Մերիդայում է գտնվում Manuel Crescencio Rejón միջազգային օդանավակայանը (IATA airport code։ MID)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ կոնկիստադորների ժամանումը քաղաքը եղել է Յակուտան թերակղզում մայաների մշակութային կենտրոնը։

Քաղաքը հիմնադրվել է Ֆրանսիսակո դե Մոնտեխոնի և Լեոն էլ Մոսոնի կողմից 1542 թվականին Մայա քաղաքի տեղում[3]։ Մերիդան դարձավ Յակուտանի առաջին քաղաքը, որը կառուցվել է իսպանացի գաղութարարների կողմից, իսկ մյուս քաղաքները կառուցվել են այս քաղաքի նմանությամբ։ Սա մի հնագույն քաղաք է իր ավանդույթներով, որտեղ կարելի է տեսնել իսպանական գաղութարարների և եվրոպացիների ճարտարապետական ոճը՝ նեղ փողոցներով (գործում է փողոցների ուղղանկյուն ցանցը, հիմքում ունենալով մայաների հին քաղաքի փողոցները) և ստվերային այգիներով։

Միջազգային իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի դեկտեմբերի 9-11-ը Մերիդայում տեղի է ունեցել քաղաքական համաժողով, որտեղ ստորագրվել է Ընդդեմ կոռուպցիայի ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ստորագրել են շուրջ 100 երկիր։

Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրակի օրերը ճանապարհները փակվում են և սկսվում է տոնակատարությունը։ Փողոցները լցվում են ժողովրդական պարային խմբերով և ժամը 13.00-ին մոտ կառավարության շենքում տեղի է ունենում մայաների ավանդական արարողակարգը։

Մերիդան անվանում են «սպիտակ քաղաք» այստեղ գտնվող կրաքարի և տների պատերը սպիտակ ներկելու պատճառով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Casa del Montejo պալատ, կառուցվել է 1542 թվականին մերիդայի հիմնադիր Ֆրանսիսկո դե Մոնտեխոյի ընտանիքի կողմից, որտեղ ներկայումս գտնվում է Մեքսիկայի բանկի մասնաճյուղը
  • Monumento à la Patria (1956)
  • Palacio de Gobierno (1892)
  • Catedral de San Ildefonso (1598), Առաջինն ամերիկյան մայրցամաքում
  • Barrio y Capilla de Santa Lucía (1575)
  • Barrio y Templo Parroquial del antiguo pueblo de Itzimná
  • Barrio y Templo Parroquial de San Cristóbal (1796)
  • Barrio y Templo Parroquial de San Sebastián (1706)
  • Barrio y Templo Parroquial de Santa Ana (1733)
  • Barrio y Templo Parroquial de Santa Lucía (1575)
  • Barrio y Templo Parroquial de Santiago (1637)
  • Capilla de Nuestra Señora de la Candelaria (1706)
  • Capilla y parque de San Juan Bautista (1552)
  • Casa de Montejo (1549)
  • Antiguo convento de Nuestra Señora de la Consolación (Nuns)(1596)
  • Iglesia del Jesús o de la Tercera Orden (Third Order) (1618)
  • Templo de San Juan de Dios (1562)

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Instituto Nacional de Estadística y Geografía (2005). «Principales resultados por localidad (ITER)».
  2. SERVICIO METEOROLÓGICO NACIONAL, NORMALES CLIMATOLÓGICAS(չաշխատող հղում)
  3. Мексика. Аякс-Пресс. 2011. ISBN 978-5-94161-447-9
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 http://sipse.com/milenio/el-ayuntamiento-de-merida-quiere-hermanarse-con-siete-ciudades-extranjeras-63049.html
  5. http://history.goerie.com/facts/eries-foreign-sister-cities-are-dungarvan-ireland-lublin-poland-merida-mexico-and-zibo-china/
  6. https://www.incheon.go.kr/en/EN020101
  7. http://www.merida.es/descargas/festejos/2018-feria-septiembre-revista.pdf
  8. https://nola.gov/mayor/news/archive/2018/20180105-pr-mayor-landrieu,-orleans,-france-mayor/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիդա (Մեքսիկա)» հոդվածին։