Մերիդա (իսպ.՝ Mérida, ամբողջական անվանումը՝ իսպ.՝ Santiago de los Caballeros de Mérida), քաղաք Վենեսուելայի արևմտյան մասում, Մերիդա նահանգի և Լիբերտադոր մունիցիպալիտետի վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը։ Մերիդան Վենեսուելյան Անդերի գլխավոր քաղաքներից է։
Քաղաքը հիմնադրվել է 1558 թվականին Նոր Գրանադայի տարածքում, իսկ հետագայում դարձել է Վենեսուելայի Գլխավոր Կապիտանության (իսպ.՝ Capitanía General de Venezuela) մասը։ Հետագայում Մերիդան շատ մեծ դեր է խաղացել Վենեսուելայի անկախության պատերազմի ժամանակ։
Մերիդայի բնակչությունը կազմում է ավելի քան 200 հազար մարդ, իսկ շրջակա բնակավայրերով՝ ավելի քան 350 հազար։ Մերիդան արևելյան Վենեսուելայի կրթական և զբոսաշրջային խոշոր կենտրոն է, այստեղ են գտնվում հանրաճաննաչ Անդերի Համալսարանը և աշխարհում բարձրությամբ առաջին և երկարությամբ երկրորդ (առաջինը Տաթևի ճոպանուղին է Հայաստանում) ճոպանուղին։