Բելա Բալաշա
Բելա Բալաշա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1928[1] Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Մահացել է | մայիսի 10, 1991[1] (63 տարեկան) Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հունգարիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Եյլի համալսարան (1959) և Բուդապեշտի համալսարան (1951) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և հունգարերեն |
Գիտական ղեկավար | Ուիլյամ Ջոն Ֆելլներ և Ռոբերտ Թրիֆին |
Եղել է գիտական ղեկավար | André Sapir?[2] և Frank Robert Flatters?[2] |
Պարգևներ |
Բելա Բալաշա (հունգ.՝ Balassa Béla, ապրիլի 6, 1928[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - մայիսի 10, 1991[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հունգարացի տնտեսագետ։
Կենսագրություն և գիտական ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Բուդապեշտի համալսարանում։ 1956 թվականի հունգարական հեղափոխությունից հետո արտագաղթել է Հունգարիայից։ Մագիստրոս (1958) և փիլիսոփայության դոկտոր (1959) Եյլի համալսարանում։ Դասավանդել է Եյլում և Ջոն Հոպկինսի համալսարանում։ Համարվում է համաշխարհային բանկի խորհրդատու։ Բալլաս Սամուելսոնի էֆեկտի առաջին բացահայտողներից մեկն է։
Բելա Բալաշան համարում էր, որ իր զարգացման մեջ ցանկացած ինտերգրացիոն միություն պետք է անցնի հետևյալ հինգ փուլով.
- ազատ առևտրի գոտի
- մաքսային գոտի
- ընդհանուր շուկա
- տնտեսական և տարադրամային փուլ
- քաղաքական միություն
Ցուցաբերած համեմատական առավելությունների բանաձև[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալաշան ուսումնասիրել է ապրանքների արտահանումների կառուցվածքը, ենթադրելով, որ դա լավագույն աստիճանում արտացոլում է երկրի համեմատական առավելությունները և առաջարկել է բանաձև, որի համաձայն պետությունը կարող է կենտրոնանալ ապրանքի արտահանման վրա, եթե նրա այդ ապրանքի առևտրային մասնաբաժինը ավելի մեծ է, քան այլ երկրների միջին ցուցանիշը.
RCAij=((xij÷Xi))⁄(xaj÷Xa )
որտեղ RCAij, ցուցաբերած համեմատական առավելությունների գործակիցն է, xij-ը j ապրանքի արտահանումն է i երկրից, Xi-ը ընդհանուր արտահանումն է i երկրից, xaj-ը j ապրքանի ընդհանուր արտահանումն է a մարզից, Xa-ը ընդհանուր արտահանումն է a մարզից։
Այս բանաձևը ստացել է ցուցաբերած համեմատական առավելությունների ինդեքի անվանումը (RCA): Համաձայն այդ ինդեքսի երկիրը ցուցաբերում է ապրանքի առևտրական առավելություններ շուկայում, որի համար գործակիցը մեծ է 1-ից։ Դա նշանակում է, որ ապրանքի արտահանումը մեծ է սպասվածից, հիմնվելով մարզում դրա պահանջարկի մասին տվյալներից։ Ներկայումս Բալաշայի ինդեքսը համարվում է ավելի տարածված շուկայում ապրանքի համեմատական առավելությունների հաշվվման մեջ, որի հիման վրա ավելի ուշ ձևավորվել են նոր, նոր տնտեսական ինդեքսներին համապատասխան բանաձևեր[4]։
Հիմնական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տնտեսական ինտեգրացիայի թեորեմը» (The Theory of Economic Integration, 1961);
- «Արտադրման կառուցվածքը զարգացող երկրներում» (The Structure of Production in Developing Countries, 1971);
- «Ճապոնիան համաշխարհային տնտեսությունում» (Japan in the World Economy, 1988.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.ifw-kiel.de/events-1/bernhard-harms-prize/bernhard-harms-prize/view?set_language=en
- ↑ Экономическая теория. Практикум: учебное пособие(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մատենագրություն Արխիվացված 2006-06-29 Wayback Machine
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 10 մահեր
- 1991 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հունգարացի տնտեսագետներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ