«Աստիճան (երկրաչափություն)»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 19. | Տող 19. | ||
== Անկյան վայրկյան == |
== Անկյան վայրկյան == |
||
[[Պատկեր:Arcsecond and football.png|thumb|Մեկ անկյան վայրկյանը մոտավորապես համապատասխանում է այն անկյանը, որի տակ երևում է [[ֆուտբոլային գնդակ]]ը մոտ 45 [[կիլոմետր]] հետավորությունից]] |
[[Պատկեր:Arcsecond and football.png|thumb|Մեկ անկյան վայրկյանը մոտավորապես համապատասխանում է այն անկյանը, որի տակ երևում է [[ֆուտբոլային գնդակ]]ը մոտ 45 [[կիլոմետր]] հետավորությունից]] |
||
'''Անկյան վայրկյան''' ({{lang-en|arcsecond}}, {{lang- |
'''Անկյան վայրկյան''' ({{lang-en|arcsecond}}, {{lang-en|arc second}}, {{lang-en|as}}, {{lang-en|second of arc}}; հոմանիշներ՝ '''կորի վայրկյան''', '''վայրկյան կորի'''), փոքր անկյունների արտահամակարգային աստղագիտական չափման միավոր, համարժեք է հարթ անկյան վայրկյանին<ref name="BIPM1"> |
||
{{cite web |
{{cite web |
||
| author = |
| author = |
08:27, 16 Հուլիսի 2012-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստիճան
Աստիճան, րոպե, վայրկյան, ընդունված չափման միավորներ են հարթ անկյունների չափման համար: Ինչպես նաև այս միավորները օգտագործվում են քարտեզագության մեջ Երկրի մակերևույթին կամայական կետի կոորդինատների բնութագրության համար:
Աստիճան
Աստիճան, նշանակվում է՝ °: Մեկ պտույտը հավասար է 360°: Ուղիղ անկյունը ունի 90°, իսկ փռված անկյունը՝ 180°:
Շրջանագծի բաժանումը 360° հորինել են աքադացիները (Բաբելոն):
Րոպեներ և վայրկյաններ
Ինչպես և ժամը ժամանակի չափման դեպքում, այնպես էլ աստիճանը բաժանում են 60 րոպեների (նշանակվում է ′), իսկ րոպեն՝ 60 վայրկյանի (նշանակվում է՝ ″): Այսպիսի բաժանման արմատները տանում են Հին Բաբելոն, որտեղ օգտագործվում էր վաթսունական հաշվարկի համակարգ:
- 1′ = ≈ 2,9088821×10−4 ռադիան
- 1″ = ≈ 4,8481368×10−6 ռադիան
Անկյան վայրկյան
Անկյան վայրկյան (անգլ.՝ arcsecond, անգլ.՝ arc second, անգլ.՝ as, անգլ.՝ second of arc; հոմանիշներ՝ կորի վայրկյան, վայրկյան կորի), փոքր անկյունների արտահամակարգային աստղագիտական չափման միավոր, համարժեք է հարթ անկյան վայրկյանին[1]:
Օգտագործումը
Անկյան վայրկյանը (նշանակումը՝ ″) օգտագործվում է աստղագիտության մեջ հարթ անկյունների չափման ժամանակ: Անկյունների ժամային միավորներով չափման ժամանակ (մասնավորապես՝ ուղիղ ծագման չափման համար) օգտագործվում է «վայրկյան» միավորը (նշանակումը վ): Այս մեծությունների հարաբերությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝ 1վ = 15″.[2]
Երբեմն անկյունային վայրկյանը (և նրա ածանցյալ միավորները) սխալմամբ անվանում են արկվայրկյան[3], որը հանդիսանում է պարզ տառադարձում անգլ.՝ arcsecond:
Ածանցյալ միավորներ
ՍԻ միջազգային միավորների համակարգի նման, անկյան վայրկյանի հետ միասին օգտագործվում են նրա ածանցյալ միավորները՝ միլիվայրկյան (անգլ.՝ milliarcseconds, mas), միկրովայրկյան (անգլ.՝ microarcseconds, µas) և պիկովայրկյան (անգլ.՝ picoarcseconds, pas): Նրանք չեն մտնում ՍԻ համակարգ (ՍԻ-ում ներառված են միլիռադիան և միկրոռադիան), սակայն թույլատրված են օգտագործման[1]. Սակայն, համաձայն ԳՈՍՏ 8.417-2002, հարթ անկյան միավորների անվանումները և նշանակումները (աստիճան, րոպե, վայրկյան) չի թույլատրվում օգտագործել նախածանցներով[4], դրա հետ կապված ածանցյալ մեծությունները կամ պետք է օգտագործվեն ՍԻ համակարգի միավորների հետ (միլիռադիան և այլն), կամ անկյան վայրկյաններին, կամ նշանակվեն ելքային միավորներով(mas, µas և pas համապատասխանաբար):
միավոր | մեծություն | նշանակում | կրճատում | ռադիան (մոտավոր) |
---|---|---|---|---|
աստիճան | 1/360 շրջանագծի | ° | deg | 17.4532925 mrad |
րոպե | 1/60 աստիճան | ′ | arcmin, amin, , MOA | 290.8882087 µrad |
վայրկյան | 1/60 րոպե | ″ | arcsec | 4.8481368 µrad |
միլիվայրկյան | 1/1000 վայրկյան | mas | 4.8481368 nrad | |
միկրավայրկյան | 1 × ×10−6 վայրկյան | μas | 4.8481368 prad |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1
«Ոչ-ՍԻ համակարգի միավորներ, որոնք ընդունված են օգտագործման համար Միջազգային Միավորների Համակարգում». ՍԻ բրոշյուր (8-րդ հր.) (անգլերեն). Bureau International des Poids et Mesures — ՍԻ համակարգի նկարագիրը Միջազգայի չափերի և կշիռների բյուրոյի կայքում. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 23 դեկտեմբեր 2007-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|coauthors=
and|datepublished=
(օգնություն) - ↑
«Ժողովածու. Որոշ արտահամակարգային միավորներ». ASTROLAB. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 23 դեկտեմբեր 2007-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|coauthors=
and|datepublished=
(օգնություն) - ↑
«Անգլերեն "arcsecond" բառի բառարանային բացատրությունը» (անգլերեն). ProZ.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 23 դեկտեմբեր 2007-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|coauthors=
and|datepublished=
(օգնություն) - ↑
«ԳՈՍՏ 8.417-2002. Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. Մեծությունների միավորներ. Գործում է՝ 1 սեպտեմբերի 2003:». Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ. 2003.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Տես նաև
|