«Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում»–ի խմբագրումների տարբերություն
չ →Գործողություններ: Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով Պիտակ՝ ProveIt խմբագրում |
|||
Տող 47. | Տող 47. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [https://www.lragir.am/2020/11/21/601870/ Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո. Հադրութի քաղաքապետ] |
* [https://www.lragir.am/2020/11/21/601870/ Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո. Հադրութի քաղաքապետ] |
||
* [https://armeniasputnik.am/karabah/20201216/25772822/xcaberd-hin-taxer-gyumry-arcax-kamavor.html «Մինչև ժամը հինգը մեզ ժամանակ տվեցին». Հին Թաղերի շրջափակումից դուրս եկած զինծառայող] |
|||
[[Կատեգորիա:Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)]] |
[[Կատեգորիա:Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)]] |
20:02, 8 հունվարի 2021-ի տարբերակ
Հակառակորդներ | |
---|---|
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Հին Թաղերի և Խծաբերդի գրավում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի գրավումը, որը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։ Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն է։
Նախապատմություն
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Արցախի Հանրապետության Հադրութի և Շուշիի շրջանների զգալի, Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ տարածքների վրա։ Պատերազմի ավարտ հանդիսացող եռակողմ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ սահմանված ժամանակացույցի Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի, Քարվաճառի, Լաչինի շրջաններն ամբողջությամբ։ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանի, բանավոր համաձայնությամբ[2]։
Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանից հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը[3]։ Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ դեկտեմբերի 13-ի հրապարակած քարտեզում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող քարտեզում նշելով նաև Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը[4]։
Հայկական այդ երկու գյուղերը հնարավոր էր եղել պահել մոտ վաթսուն հոգուց բաղկացած խմբով, ովքեր հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 12-ը պահպանում էին գյուղերը, Դիզափայտ լեռը և Կատարո վանքը[5]։
Գործողություններ
Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ[4]։ Հարձակման հետևանքով, ըստ Հին Թաղերի գյուղապետի, հայկական կողմից վիրավորվել է 8 հոգի, տեղեկություն է ստացվել 10 գերևարվածի մասին[6]։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը նույն օրը երեկոյան դիմել է արցախցիներին՝ կոչ անելով հավաքվել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
Դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է նոր քարտեզ, որտեղ արդեն Հին Թաղերը և Խծաբերդը դուրս էին թողնվել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց[7]։
Հաջորդող իրադարձություններ
Դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ ՀՀ ՊՆ-ն քիչ անց հաստատել է տեսանյութի իսկությունը[8]։ Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները նույն օրը փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ[9]։
Դեկտեմբերի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ[10]։
Արձագանք
- Ռուսաստանը երկու կողմերին պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը[11]։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին»[12]։
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզաբանում է պահանջել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, իսկ ՀՀ ԱԺ-ին դիմել է շտապ նիստ գումարելու առաջարկով, որտեղ կքննվեր Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները[13]։
Ծանոթագրություններ
- ↑ «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
- ↑ «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-11-10-ին.
- ↑ «Հադրութի շրջանի երկու գյուղ Արցախին են մնում. դրանք «կտրված» են մնացած տարածքից».
- ↑ 4,0 4,1 «Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը. ՌԴ ՊՆ քարտեզ».
- ↑ ««Դիզափայտ ջոկատ»․ մի կտոր Հադրութ».
- ↑ «Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել».
- ↑ «Խաղաղապահների նոր քարտեզում Հին Թաղերն ու Խծաբերդը Արցախի կազմում չեն».
- ↑ «Հին Թաղերից և Խծաբերդից հայ զինծառայողների շրջափակումից դուրս բերման տեսանյութն իրական է, հայտարարում է ՊՆ-ն».
- ↑ «Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհ են փակել».
- ↑ «Հին Թաղերի և Խծաբերդի տարածքում 9 զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել».
- ↑ «Россия потребовала от сторон конфликта в Карабахе соблюдать перемирие».
- ↑ «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին. Մանե Գեւորգյան».
- ↑ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը».