«Շուշիի գրավում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 7580334 խմբագրումը, որի հեղինակն է Dünyamalı Məmmədov (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Տող 7. Տող 7.
|Թվական = 29․10, 2020թ․ – 07.11, 2020թ
|Թվական = 29․10, 2020թ․ – 07.11, 2020թ
|Վայր = Շուշի քաղաք,
[[Շուշիի շրջան (Արցախ)|հարակից տարածքներ]]
|Վայր = Շուշի քաղաք,
[[Շուշիի շրջան (Արցախ)|հարակից տարածքներ]]
|Արդյունք = ռազմական ոչ ոքի
|Արդյունք = Շուշիում հայկական վերահսկողության կորուստ
|Հակառակորդ1 = {{դրոշավորում|Արցախ}},
{{դրոշ|Հայաստան}} Կամավորական խմբեր
|Հակառակորդ1 = {{դրոշավորում|Արցախ}},
{{դրոշ|Հայաստան}} Կամավորական խմբեր
|Հակառակորդ2 = {{դրոշավորում|Ադրբեջան}},
{{դրոշավորում|Թուրքիա}},
[[Պատկեր:Flag_of_Syria_2011,_observed.svg|23px|border]] Սիրացի թուրքամետ վարձկաններ
|Հակառակորդ2 = {{դրոշավորում|Ադրբեջան}},
{{դրոշավորում|Թուրքիա}},
[[Պատկեր:Flag_of_Syria_2011,_observed.svg|23px|border]] Սիրացի թուրքամետ վարձկաններ

12:59, 25 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Շուշիի գրավում
Թվականնոյեմբեր 2020
Մասն էՀայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ՎայրՇուշի և Լեռնային Ղարաբաղ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Շուշիի ճակատամարտ, հայ-ադրբեջանական պատերազմի շրջանակներում տեղի ունեցող պատերազմական գործողություններ մի կողմից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և մյուս կողմից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի, Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի, թուրքամետ ահաբեկչական խմբավորումների միջև Շուշի քաղաքի և հարակից տարածքների նկատմամբ վերահսկողության համար։ Ռազմական գործողությունները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերի 29-ին[1]։

Շուշին Արցախի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներից մեկն է, քանի որ այն գործնականում ծառայում է որպես մայրաքաղաք Ստեփանակերտի թիկունք։ Շուշին կարևոր նշանակություն է ունեցել ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմների ժամանակ։ Ռազմական ագրեսիայի շրջանակներում Ադրբեջանի հրետանային ուժերը բազմաթիվ անգամներ թիրախավորում են Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Ռազմական գործողությունների հարավային ճակատում ունենալով որոշակի հաջողություններ, ադրբեջանական դիվերսիոն խմբերը ներթափանցում են Ասկերանի շրջան և մարտեր ծավալում Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի շրջակայքում։

Հոկտեմբերի 29-ին ադրբեջանական բանակը դիվերսիոն հուժկու գրոհ է սկսում Շուշիի ուղղությամբ՝ կիրառելով զինտեխնիկա և հրթիռահրետանային համակարգեր, համազարկային համակարգեր և մեծ քանակությամբ կենդանի ուժ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս մարտակոչով, նշելով․ «Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, և ուզում եմ, որ գիտակցենք այս պահը»[2]: Հոկտեմբերի 30-ին արցախյան կողմը հայտարարում է դիվերսիոն խմբի ոչնչացման, գրոհի չեզոքացման[3] և 100-200 ադրբեջանական զոհերի մասին։ Այնուամենայնիվ, դիվերսիոն խմբերի ոչնչացման գործընթացը շարունակվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։

Նախապատմություն

Շուշիի Սուրբ Ամենափրիչ Ղազանչեցոց մայր տաճարը Ադրբեջանի ԶՈւ հրետանային ուժերի ռմբակոծություններից հետո, 2020 թվականի, հոկտեմբերի 3։

Շուշին համարվում է Արցախի ռազմավարական նշանակության կարևորագույն օբյեկտներից մեկը։ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը: 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կամավորական ջոկատներն իրականացնում են «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը, որի արդյունքում հայկական ուժերն ազատագրում են Շուշի բերդաքաղաքը։

Շուշին ռազմական գործողությունների թատերաբեմի վերածվում է նաև Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակահատվածում, երբ ադրբեջանական հրետանային ուժերը սկսում են հրետակոծել քաղաքի ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությունը։ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին երկու անգամ հրետակոծվում է Շուշի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։

2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերին հաջողվում է հարավային հատվածում որոշակիորեն ճեղքել շփման գիծը ու ունենալ որոշակի տարածքային ձեռքբերումներ։ Հոկտեմբերի 28-29-ին ադրբեջանա-ահաբեկչական խմբավորումների դիվերսիոն ներթափանցման արդյունքում մարտեր են սկսում ընթանալ Շուշիի մերձակայքում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր բնակավայրերի հարակից շրջաններում[4]։

Ռազմագործողություն

Առաջին գրոհ

Հոկտեմբերի 28-29-ին թեժ մարտեր են մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի մերձակայքում։ Հընթացս Ադրբեջանի զինված ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը[5]: Կեսօրին ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը Ասկերանի շրջանում ոչնչացնում են «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք:

Շուշիի քաղաքի համայնապատկերը նախքան պատերազմական գործողությունները։

Հոկտեմբերի 29-ին՝ կեսօրից հետո, ադրբեջանական դիվերսիոն խմբերը սկսում են գրոհել Շուշի քաղաքի ուղղությամբ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գործողությունների կապակցությամբ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակից հանդես է գալիս մարտակոչով և նշում, որ հակառակորդը գտնվում է իրենից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա[6]։

Ինչպես 92 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այնպես էլ այսօր մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությամբ: Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը
- Արցախի Հանրապետության նախագահ, Պաշտպանության բանակի գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը նշում է, որ ադրբեջանական ուժերը լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հավելում է, որ թշնամու համար ընդհանրապես Շուշին համարվում է ռազմաքաղաքական կարևորագույն ուղղություն. «Սրանով նրանք կլուծեն մի շարք ռազմաքաղաքական հարցեր. նախևառաջ կստանան գերիշխող դիրք Ստեփանակերտի նկատմամբ, սա արդեն այլ իրավիճակ է, երկրորդը՝ բարոյական տեսանկյունից, հոգեբանական, փորձում են ջարդել մեր ոգին»[3]:

Հոկտեմբերի 29-ի գիշերը՝ լույս 30-ին, Շուշիի մատույցների մոտ տեղի են ունենում ակտիկ մարտական գործողություններ։ Ադրբեջանական և սիրական վարձկանների զորախմբերը Շուշիի ուղղությամբ գրոհում են Քարին տակ բնակավայրով։ Հոկտեմբերի 30-ին Արցախի պաշտպանության բանակը ոչնչացնում է հակառակորդի դիվերսիոն խմբերին և խափանում Շուշիի ուղղությամբ առաջին գրոհը։ Ըստ արցախյան կողմի՝ Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կենտրոնացրել է զինտեխնիկա և հրթիռահրետանային համակարգեր, համազարկային համակարգեր և մեծ քանակությամբ զինվորականություն։ Շուշիի առաջին գրոհի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը տալիս են 100-200 զոհ և տասնյակ վիրավորներ[3]։

Հակառակորդը շատ մեծ կորուստներ կրելով, կարծես թե նրա այդ հարձակողական թափը կոտրվում է, հետևաբար մենք պետք է հասկանանք, որ տվյալ ժամանակահատվածը վճռական է, առավել ևս որ տեսնում ենք նաև դիվանագիտական դաշտում ջանքերի գերլարում, և տարբեր հզոր պետություններ իրենք քայլերն ակտիվացնում են: Շատ վճռորոշ ժամանակ է պետք է դիմակայենք մինչև վերջ, որպեսզի արդեն քաղաքական գործընթացները որ սկսվեն, մենք ունենանք բավականին շահեկան դիրքեր
- Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան

Երկրորդ գրոհ

Առաջին գրոհի չեզոքացումից հետո հայկական կողմի փորձագետները և պաշտոնական գերատեսչությունները կանխատեսել են Շուշիի ուղղությամբ այլ հարձակումներ ևս[7]։ Հոկտեմբերի 31-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վաղ առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվում են վիրավորներ[8]:

Տես նաև

Ծանոթագրություններ

1. Technologies, Peyotto. «Շուշիից 5 կմ հեռավորության վրա իսկապես կան թուրքեր, բայց դա չի նշանակում, թե զորքը հասել է այդտեղ. Ռոբերտ Ղևոնդյան». 1in.am. Վերցված է 2020-10-31-ին.
2. «Արայիկ Հարությունյանը կոչ է անում միանալ Շուշիի պաշտպանությանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-10-30-ին.
3. 3,0 3,1 3,2 «Դավիթ Բաբայանը հայտնում է՝ Շուշիի ուղղությամբ վտանգն այս պահի դրությամբ չեզոքացվել է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-10-31-ին.
4. «Հատկապես թեժ մարտեր են ընթանում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան». Armtimes.com. Վերցված է 2020-10-31-ին.
5. «Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի հրետակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2020-10-31-ին.
6. «Արայիկ Հարությունյանը կոչ է անում միանալ Շուշիի պաշտպանությանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-10-31-ին.
7. Technologies, Peyotto. «Շուշիի ուղղությամբ առաջին գրոհը հետ է շպրտվել, պետք է զգոն լինենք՝ կարող է լինել երկրորդն ու երրորդը». 1in.am. Վերցված է 2020-10-31-ին.
8. «Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2020-10-31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշիի գրավում» հոդվածին։