«Ռոքեթմեն (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 70. Տող 70.
[[Կատեգորիա:Ֆիլմեր թմրանյութերի մասին]]
[[Կատեգորիա:Ֆիլմեր թմրանյութերի մասին]]
[[Կատեգորիա:2010-ականների դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:2010-ականների դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին]]

05:24, 27 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Ռոքեթմեն
անգլ.՝ Rocketman
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Կանադա[2]
 ԱՄՆ[2]
Ժանրերաժշտական ֆիլմ, դրամա[3], կենսագրական ֆիլմ[1], երաժշտական կատակերգություն[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականմայիսի 31, 2019[4], մայիսի 30, 2019, մայիսի 24, 2019, մայիսի 29, 2019[1][5] և հունիսի 6, 2019[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեքսթեր Ֆլեթչեր
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր, Դեյվիդ Ֆերնիշ, Ադամ Բոհլինգ, Էլթոն Ջոն, Դևիդ Ռեյդ և Մեթյու Վոն
Սցենարի հեղինակԼի Հոլ
ԴերակատարներԹերոն Էջերթոն, Ջեյմի Բել, Ռիչարդ Մեդլեն, Բրայս Դալաս Հովարդ, Սթիվեն Մակինտոշ[2], Ջեմմա Ջոնս[2], Սթիվեն Գրեհեմ[2], Հարիեթ Ուոլթեր[2], Թեյթ Դոնովան[2], Չարլի Ռոու[2], Ջիմի Վի[2], Քիթ Քոննոր[2], Layton Williams?[2], Tom Bennett?, Matthew Illesley?, Leigh Francis?, Օֆելյա Լովիբոնդ, Rachel Muldoon? և Celinde Schoenmaker?
ՕպերատորՋորջ Ռիչմոնդ
ԵրաժշտությունՄեթյու Մարգեսոն
ՄոնտաժՔրիս Դիքենս
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունMarv Films, Rocket Pictures և Paramount Pictures
Տևողություն121 րոպե[4][3]
Բյուջե40 000 000 $
Շահույթ182 581 610 $[7]
 Rocketman (film) Վիքիպահեստում

«Ռոքեթմեն» (անգլ. Rocketman), կենսագրական երաժշտական ֆիլմ, որի ռեժիսորն է Դեքսթեր Ֆլեթչերը, իսկ սցենարի հեղինակը Լի Հոլլանը, պատմում է երաժիշտ Էլթոն Ջոնի կյանքի մասին: Կինոնկարի գլխավոր դերը կատարում է Թերոն Էջերթոնը: Ֆիլմը անվանվել է Ջոնի, 1972 թվականի, «Rocket Man» երգի անունով: Ֆիլմը արժանանացել է Օսկարի «(I’m Gonna) Love Me Again» երգի համար «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում։

Սյուժե

Երաժիշտ Էլթոն Ջոնի կյանքի պատմությունը՝ ֆենտեզիի ներկայացմամբ:

Դերասանական կազմ

Արտադրություն

2012 թվականի հունվարին հայտարարվեց, որ Էլթոն Ջոնը զբաղվում է իր կյանքի մասին պատմող կենսագրական ֆիլմի զարգացման վրա՝ Ջասթին Թիմբերլեյքին անվանելով իր դերի ամենահարմար թեկնածուն: Լի Հոլլը պետք է սցենար գրեր[8]:

2013 թվականի մարտին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսուրայով զբաղվելու է Մայքլ Գրեյսին: Նույն թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ջոնի դերը կկատարի Թոմ Հարդին, իսկ Focus Features կինոընկերությունը ԱՄՆ-ի տարածքում ֆիլմը բաշխելու իրավունք է ձեռք բերել[9][10]:

2017 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Հարդին լքել է նախագիծը, և Թերոն Էջերթոնը նրան փոխարինելու բանակցություններ է վարում[11]: 2018 թվականի ապրիլին Էջերթոնը պաշտոնապես միացավ ֆիլմին, Դեքսթեր Ֆլեթչերը հայտարարվեց որպես ռեժիսոր, իսկ բաշխման իրավունքը անցավ Paramount Pictures-ին[12]: Հարցազրույցներից մեկում Էջերթոնը նշել է, որ ֆիլմը լինելու է ոչ թե սովորական կենսագրական ֆիլմ, այլ ֆենտեզի մյուզիքլ[13]: Նույն թվականի հունիսին Բեռնի Թոփինի դերի համար ընտրվեց Ջեյմի Բելը[14]։ Հուլիսին ֆիլմին միացան Ռիչարդ Մեդլենը (Ջոն Ռիդ) և Բրայս Դալաս Հովարդը (Շեյլա Այլին)[15][16]: Հոկտեմբերին ֆիլմին միացավ նաև Ջեմմա Ջոնսը (Այվի)[17]:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018 թվականի օգոստոսի 2-ին[18] և ավարտվել են նույն թվականի հոկտեմբերի 31-ին[19]:

Թողարկում

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 16-ին՝ Կանիի 72-րդ կինոփառատոնի ժամանակ[20]։ Մեծ Բրիտանիայում կինոնկարի վարձույթը թողարկվել է 2019 թվականի մայիսի 22-ին[21]: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2019 թվականի մայիսի 17-ին, սակայն, ավելի ուշ, տեղափոխվել է 2019 թվականի մայիսի 31[22][23]:

Ռուսական տարբերակում ֆիլմից մի քանի տեսարան է հեռացվել, որում առկա էին միասեռ համբույրները, սեքսը և թմրանյութերի օգտագործումը[24]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 BBFC տվյալների բազա (բրիտ․ անգլ.)
  4. 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
  5. Դանիական ազգային ֆիլմագրություն
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. https://www.boxofficemojo.com/movies/?id=rocketman19.htm
  8. «Justin Timberlake is Elton John's No. 1 Choice to Play Him in Biopic». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  9. Jr, Mike Fleming; Jr, Mike Fleming (2013-03-18). «Commercials Director Michael Gracey To Helm Musical Bio Film On Elton John». Deadline (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  10. McNary, Dave; McNary, Dave (2013-10-23). «Tom Hardy to Play Elton John in Biopic». Variety (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  11. «The Elton John Biopic Has Swapped Tom Hardy For A Rising Star». CINEMABLEND. 2017-07-21. Վերցված է 2019-06-03-ին.
  12. Jr, Mike Fleming; Jr, Mike Fleming (2018-04-19). «Paramount Greenlighting 'Rocketman'; Taron Egerton To Sing Elton John's Songs». Deadline (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  13. Weintraub, Steve 'Frosty' (2018-05-02). «Taron Egerton Says 'Rocketman' is a "Fantasy Musical," Not a Biopic». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  14. Kroll, Justin; Kroll, Justin (2018-06-20). «Jamie Bell in Talks to Play Bernie Taupin in Elton John Biopic 'Rocketman' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  15. Kroll, Justin; Kroll, Justin (2018-07-19). «'Game of Thrones' Actor Richard Madden to Play Elton John's Manager in 'Rocketman' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  16. Kroll, Justin; Kroll, Justin (2018-07-26). «Bryce Dallas Howard to Play Elton John's Mom in Biopic 'Rocketman' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  17. Jr, Mike Fleming; Jr, Mike Fleming (2018-10-01). «'Rocketman' Trailer: Watch Taron Egerton Take Flight As Elton John In Concert». Deadline (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  18. Fletcher, Dexter (2018-08-01). «day 1. Lift off! Nervous and excited. Dx». @Dexfletch (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  19. «Taron Egerton on Instagram: "Wrapped. One of the greatest joys of my life so far. #Rocketman"». Instagram (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  20. Tartaglione, Anthony D'Alessandro,Nancy; D'Alessandro, Anthony; Tartaglione, Nancy (2019-04-12). «Elton John Biopic 'Rocketman' To Officially Blast Off At The Cannes Film Festival». Deadline (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. «ROCKETMAN: IN CINEMAS MAY 22, 2019 | Paramount Pictures UK». www.paramount.co.uk. Վերցված է 2019-06-03-ին.
  22. «Elton John Biopic 'Rocketman' Sets Summer 2019 Release Date». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2018-05-23. Վերցված է 2019-06-03-ին.
  23. D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2018-08-23). «'Rocketman': Elton John Biopic Moves Back Two Weeks». Deadline (անգլերեն). Վերցված է 2019-06-03-ին.
  24. «В России в байопике об Элтоне Джоне вырезали сцены с наркотиками и гей-сексом». lenta.ru. Վերցված է 2019-06-03-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքեթմեն (ֆիլմ)» հոդվածին։