Ռոքեթմեն (ֆիլմ)
Ռոքեթմեն անգլ.՝ Rocketman | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | երաժշտական ֆիլմ, դրամա[2], կենսագրական ֆիլմ[1], երաժշտական կատակերգություն[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | մայիսի 31, 2019[3], մայիսի 30, 2019, մայիսի 24, 2019, մայիսի 29, 2019[1] և հունիսի 6, 2019[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեքսթեր Ֆլեթչեր |
Պրոդյուսեր | Լոուրենս Բենդեր, Դեյվիդ Ֆերնիշ, Ադամ Բոհլինգ, Էլթոն Ջոն, Դեյվիդ Ռեյդ և Մեթյու Վոն |
Սցենարի հեղինակ | Լի Հոլ |
Դերակատարներ | Թերոն Էջերթոն, Ջեյմի Բել, Ռիչարդ Մեդլեն, Բրայս Դալաս Հովարդ, Սթիվեն Մակինտոշ[5], Ջեմմա Ջոնս[5], Սթիվեն Գրեմ[5], Հարիեթ Ուոլթեր[5], Տեյթ Դոնովան[5], Չարլի Ռոու[5], Ջիմի Վի[5], Kit Connor?[5] և Layton Williams?[5] |
Օպերատոր | Ջորջ Ռիչմոնդ |
Երաժշտություն | Մեթյու Մարգեսոն |
Մոնտաժ | Քրիս Դիքենս |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | Marv Films, Rocket Pictures և Paramount Pictures |
Տևողություն | 121 րոպե[3][2] |
Բյուջե | 40 000 000 $ |
Շահույթ | 182 581 610 $[6] |
Պաշտոնական կայքէջ |
«Ռոքեթմեն» (անգլ. Rocketman), կենսագրական երաժշտական ֆիլմ, որի ռեժիսորն է Դեքսթեր Ֆլեթչերը, իսկ սցենարի հեղինակը Լի Հոլլանը, պատմում է երաժիշտ Էլթոն Ջոնի կյանքի մասին: Կինոնկարի գլխավոր դերը կատարում է Թերոն Էջերթոնը: Ֆիլմը անվանվել է Ջոնի, 1972 թվականի, «Rocket Man» երգի անունով: Ֆիլմը արժանանացել է Օսկարի «(I’m Gonna) Love Me Again» երգի համար «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժիշտ Էլթոն Ջոնի կյանքի պատմությունը՝ ֆենտեզիի ներկայացմամբ:
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թերոն Էջերթոն՝ Էլթոն Ջոն
- Ջեյմի Բել՝ Բեռնի Թոփին
- Ռիչարդ Մեդլեն՝ Ջոն Ռիդ
- Բրայս Դալաս Հովարդ՝ Շեյլա Այլին
- Սթիվեն Գրեմ՝ Դիք Ջեյմս
- Չարլի Ռոու՝ Ռեյ Ուիլյամս
- Ջեմմա Ջոնս՝ Այվի
- Կամիլ Լեմեշևսկիյ՝ բժիշկ Մավերիկ / պարամեդիկ
- Սթիվեն Մակինտոշ՝ Սթենլի
- Ջիմմի Վի՝ Արթուր
- Ռեյչել Մուլդուն՝ Կիկի Դի
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունվարին հայտարարվեց, որ Էլթոն Ջոնը զբաղվում է իր կյանքի մասին պատմող կենսագրական ֆիլմի զարգացման վրա՝ Ջասթին Թիմբերլեյքին անվանելով իր դերի ամենահարմար թեկնածուն: Լի Հոլլը պետք է սցենար գրեր[7]:
2013 թվականի մարտին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսուրայով զբաղվելու է Մայքլ Գրեյսին: Նույն թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Ջոնի դերը կկատարի Թոմ Հարդին, իսկ Focus Features կինոընկերությունը ԱՄՆ-ի տարածքում ֆիլմը բաշխելու իրավունք է ձեռք բերել[8][9]:
2017 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Հարդին լքել է նախագիծը, և Թերոն Էջերթոնը նրան փոխարինելու բանակցություններ է վարում[10]: 2018 թվականի ապրիլին Էջերթոնը պաշտոնապես միացավ ֆիլմին, Դեքսթեր Ֆլեթչերը հայտարարվեց որպես ռեժիսոր, իսկ բաշխման իրավունքը անցավ Paramount Pictures-ին[11]: Հարցազրույցներից մեկում Էջերթոնը նշել է, որ ֆիլմը լինելու է ոչ թե սովորական կենսագրական ֆիլմ, այլ ֆենտեզի մյուզիքլ[12]: Նույն թվականի հունիսին Բեռնի Թոփինի դերի համար ընտրվեց Ջեյմի Բելը[13]։ Հուլիսին ֆիլմին միացան Ռիչարդ Մեդլենը (Ջոն Ռիդ) և Բրայս Դալաս Հովարդը (Շեյլա Այլին)[14][15]: Հոկտեմբերին ֆիլմին միացավ նաև Ջեմմա Ջոնսը (Այվի)[16]:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018 թվականի օգոստոսի 2-ին[17] և ավարտվել են նույն թվականի հոկտեմբերի 31-ին[18]:
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 16-ին՝ Կանիի 72-րդ կինոփառատոնի ժամանակ[19]։ Մեծ Բրիտանիայում կինոնկարի վարձույթը թողարկվել է 2019 թվականի մայիսի 22-ին[20]: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2019 թվականի մայիսի 17-ին, սակայն, ավելի ուշ, տեղափոխվել է 2019 թվականի մայիսի 31[21][22]:
Ռուսական տարբերակում ֆիլմից մի քանի տեսարան է հեռացվել, որում առկա էին միասեռ համբույրները, սեքսը և թմրանյութերի օգտագործումը[23]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 2,0 2,1 British Board of Film Classification — 1912.
- ↑ 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=rocketman19.htm
- ↑ «Justin Timberlake is Elton John's No. 1 Choice to Play Him in Biopic»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ Jr Mike Fleming, Jr Mike Fleming (2013-03-18)։ «Commercials Director Michael Gracey To Helm Musical Bio Film On Elton John»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ McNary Dave, McNary Dave (2013-10-23)։ «Tom Hardy to Play Elton John in Biopic»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ «The Elton John Biopic Has Swapped Tom Hardy For A Rising Star»։ CINEMABLEND։ 2017-07-21։ Վերցված է 2019-06-03
- ↑ Jr Mike Fleming, Jr Mike Fleming (2018-04-19)։ «Paramount Greenlighting ‘Rocketman’; Taron Egerton To Sing Elton John’s Songs»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ Weintraub Steve 'Frosty' (2018-05-02)։ «Taron Egerton Says ‘Rocketman’ is a “Fantasy Musical,” Not a Biopic»։ Collider (en-US)։ Վերցված է 2019-06-03
- ↑ Kroll Justin, Kroll Justin (2018-06-20)։ «Jamie Bell in Talks to Play Bernie Taupin in Elton John Biopic ‘Rocketman’ (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ Kroll Justin, Kroll Justin (2018-07-19)։ «‘Game of Thrones’ Actor Richard Madden to Play Elton John’s Manager in ‘Rocketman’ (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ Kroll Justin, Kroll Justin (2018-07-26)։ «Bryce Dallas Howard to Play Elton John’s Mom in Biopic ‘Rocketman’ (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ Jr Mike Fleming, Jr Mike Fleming (2018-10-01)։ «‘Rocketman’ Trailer: Watch Taron Egerton Take Flight As Elton John In Concert»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ Fletcher Dexter (2018-08-01)։ «day 1. Lift off! Nervous and excited. Dx»։ @Dexfletch (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ «Taron Egerton on Instagram: “Wrapped. One of the greatest joys of my life so far. #Rocketman”»։ Instagram (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ Tartaglione Anthony D'Alessandro,Nancy, D'Alessandro Anthony, Tartaglione Nancy (2019-04-12)։ «Elton John Biopic ‘Rocketman’ To Officially Blast Off At The Cannes Film Festival»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ «ROCKETMAN: IN CINEMAS MAY 22, 2019 | Paramount Pictures UK»։ www.paramount.co.uk։ Վերցված է 2019-06-03
- ↑ «Elton John Biopic 'Rocketman' Sets Summer 2019 Release Date»։ TheWrap (en-US)։ 2018-05-23։ Վերցված է 2019-06-03
- ↑ D'Alessandro Anthony, D'Alessandro Anthony (2018-08-23)։ «‘Rocketman’: Elton John Biopic Moves Back Two Weeks»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-06-03
- ↑ «В России в байопике об Элтоне Джоне вырезали сцены с наркотиками и гей-сексом»։ lenta.ru։ Վերցված է 2019-06-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռոքեթմեն»-ը Internet Movie Database կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2019 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Բրիտանական երաժշտական ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Էլթոն Ջոն
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին