«Նիկոլայ Մետներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
 
Տող 30. Տող 30.
[[Կատեգորիա:Ռուս կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Ռուս կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Ռուս դաշնակահարներ]]
[[Կատեգորիա:Ռուս դաշնակահարներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի դասական կոմպոզիտորներ]]

Ընթացիկ տարբերակը 17:04, 27 Օգոստոսի 2020-ի դրությամբ

Նիկոլայ Մետներ
Ծնվել էհունվարի 5, 1880(1880-01-05)[1][2][3]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Երկիր Ռուսական կայսրություն և  Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 13, 1951(1951-11-13)[4][5][1][…] (71 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանԼոնդոն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
 Nikolai Medtner Վիքիպահեստում

Նիկոլայ Կարլովիչ Մետներ (ռուս.՝ Николай Карлович Метнер, հունվարի 5, 1880(1880-01-05)[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 13, 1951(1951-11-13)[4][5][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է Ա․ Արենսկու և Ս․ Տանեևի մոտ)։ Համերգներ է տվել Ռուսաստանում, 1904 թվականից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։

1909—1910 թվականներին և 1915—1921 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ 1921 թվականին մեկնել է արտասահման, 1936 թվականից հաստատվել Լոնդոնում։

1927 թվականին համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։

Ա․ Սկրյաբինի և Ս․ Ռախմանինովի հետ Մետները ռուսական դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նաև դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների (Մոցարտ, Բեթհովեն), ռոմանտիկների (Շուման, Վագներ) ավանդույթների, ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտության հիման վրա։

Բնորոշ են ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Метнер Николай Карлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Муза и мода, Париж, 1935; Повседневная работа пианиста и композитора, М․, 1963
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Մետներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 486