«Չըրաղան պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.
[[Կատեգորիա:Բեշիքթաշ]]
[[Կատեգորիա:Բեշիքթաշ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի ամրոցներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի ամրոցներ]]
[[Կատեգորիա:Ստամբուլի ճարտարապետություն]]
[[Կատեգորիա:Ստամբուլի շենքեր և կառույցներ]]
[[Կատեգորիա:Զբոսաշրջությունն Ստամբուլում]]
[[Կատեգորիա:Զբոսաշրջությունն Ստամբուլում]]

13:01, 10 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Չըրաղան պալատ
Çırağan Sarayı
Երկիր`{{{2}}} Թուրքիա
Ճարտարապետական ոճ`օսմանյան, բարրոկո
Հիմնող`Պալյան ընտանիք
Ճարտարապետ`Բալյան ընտանիք
Կառուցման
ժամանակաշրջան`
1863- 1867 թվականներ
Քարտեզ
Քարտեզ
Չիրաղան պալատը

Չըրաղան պալատ (թուրքերեն՝ Çırağan Sarayı, անգլ.՝ Çırağan Palace), հինգաստղանի հյուրանոց Ստամբուլում։ Պատկանում է «Kempinski» հյուրանոցային խմբին[1]։ Տեղակայված է Բեշիկթաշ և Օրթաքյոյ թաղամասերի միջև՝ Բոսֆորի ձախ ափին։ Հյուրանոցը մարմարե կամրջով կապված է Յըլդըզ այգու հետ։ Նախկինում այստեղ տեղակայված է եղել սուլթան Աբդուլ Ազիզի պալատը։

Չըրաղան պալատը, ինչպես և Օրթաքյոյ մզկիթը և Դոլմաբահչեի պալատը, կառուցվել է Պալյան ընտանիքի կողմից, ովքեր ձգտում էին եվրոպականացնել օսմանյան ճարտարապետությանը պատկանող կառույցները։ Կառուցումը տեղի է ունեցել 1863- 1867 թվականներին։ XX դարի սկզբին այստեղ՝ զինվորականների խիստ հսկողության ներքո, ապրել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը, իսկ 1909 թվականին այստեղ տեղի ունեցան երիտթուրքական խորհրդարանի առաջին նիստերը։

1910 թվականի հունվարին կիսափայտե պալատը այրվեց։ Այն մնաց կիսավեր վիճակում, մինչ 1989 թվականը, երբ դրա վերականգնմամբ սկսեցին զբաղվել ճապոնացի շինարաները։ Ինտերիերը վերականգնվել է այնպես, որ գրավի զբոսաշրջիկին։ Շինարարները նպատակը չի եղել ցուցադրել պալատի պատմական տեսքը։ 2007 թվականին փրձ կատարվեց միմյանց հետ համադրել պալատի պատմական տեսքը և նեոմոդեռնիստական ոճը։

Ծանոթագրություններ

  1. Arnold, Helen [1] CNN Go. 25 March 2012. Retrieved 2014-10-09

Արտաքին հղումներ