«Դոշի (ճարտարապետ)»–ի խմբագրումների տարբերություն
չ →top |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ}} |
{{Տեղեկաքարտ Անձ}} |
||
'''Բալկրիշնա Վիթալդաս Դոշին''', ՕԷյէԼ, |
'''Բալկրիշնա Վիթալդաս Դոշին''', ՕԷյէԼ, հնդիկ ճարտարապետ է<ref>[http://archnet.org/library/parties/one-party.jsp?party_id=12 Balkrishna Vithaldas Doshi.] {{webarchive|url=https://web.archive.org/web/20110823192406/http://archnet.org/library/parties/one-party.jsp?party_id=12 |date=2011-08-23 }} ArchNet 2011. Retrieved 26 July 2011.</ref>, ({{ԱԾ}}): Նա համարվում է հնդկական ճարտարապետության կարևոր գործիչ և նշվում է [[Հնդկաստան]]ում ճարտարապետական երկխոսության զարգացման գործում ունեցած ներդրման համար<ref>[http://www.boloji.com/index.cfm?md=Content&sd=Articles&ArticleID=1027 Ashish Nangia: "Post Colonial India and its Architecture - II"] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20120510142113/http://www.boloji.com/index.cfm?md=Content&sd=Articles&ArticleID=1027 |date=10 May 2012 }}, in Boloji, 12-02-2006</ref>: Դոշին աշխատել է [[Լե Կորբուզյե]]ի և [[Լուիս Քան]]ի մոտ և հանդիսանում է Հնդկաստանի [[մոդեռնիստ]]ական և [[բրուտալիստ]]ական ճարտարապետության ռահվիրա: |
||
Նրա առավել ուշագրավ նախագծերն են [[Բանգալոր]]ի և [[Ուդայպուր]]ի [[Մենեջմենթի հնդկական ինստիտուտներ]]ը, [[Նորաձևության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ]]ը Նյու Դելիում, [[Ահմադաբադ]]ում [[Ամդավադ նի Գուֆա պատկերասրահ]]ը և [[Բնապահպանական պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոն համալսարան]]ը և [[Առանյա]]յի ի ցածր գնով բնակարանների ծավալումն [[Ինդոր]] քաղաքում, որի համար արժանացել է ճարտարապետության համար [[Աղա խանի մրցանակ]]ին<ref name="archdaily">{{cite news |last= |first= |date=7 March 2018 |title=Balkrishna Doshi Named 2018 Pritzker Prize Laureate |
Նրա առավել ուշագրավ նախագծերն են [[Բանգալոր]]ի և [[Ուդայպուր]]ի [[Մենեջմենթի հնդկական ինստիտուտներ]]ը, [[Նորաձևության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ]]ը Նյու Դելիում, [[Ահմադաբադ]]ում [[Ամդավադ նի Գուֆա պատկերասրահ]]ը և [[Բնապահպանական պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոն համալսարան]]ը և [[Առանյա]]յի ի ցածր գնով բնակարանների ծավալումն [[Ինդոր]] քաղաքում, որի համար արժանացել է ճարտարապետության համար [[Աղա խանի մրցանակ]]ին<ref name="archdaily">{{cite news |last= |first= |date=7 March 2018 |title=Balkrishna Doshi Named 2018 Pritzker Prize Laureate |
11:37, 4 Հուլիսի 2020-ի տարբերակ
Դոշի գուջարաթի՝ બાલકૃષ્ણ વિઠ્ઠલદાસ દોષિત | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1927[1][2] |
Ծննդավայր | Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 24, 2023[3] (95 տարեկան) |
Մահվան վայր | Ահմադաբադ, Գուջարաթ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Մայրենի լեզու | գուջարատի |
Կրթություն | Սըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց, Fergusson College? և CEPT University? |
Երկեր | Ամդավադ նի Գուֆա |
Մասնագիտություն | ճարտարապետ, քաղաքաշինարար և ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Balkrishna Doshi Վիքիպահեստում |
Բալկրիշնա Վիթալդաս Դոշին, ՕԷյէԼ, հնդիկ ճարտարապետ է[7], (օգոստոսի 26, 1927[1][2], Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 24, 2023[3], Ահմադաբադ, Գուջարաթ, Հնդկաստան): Նա համարվում է հնդկական ճարտարապետության կարևոր գործիչ և նշվում է Հնդկաստանում ճարտարապետական երկխոսության զարգացման գործում ունեցած ներդրման համար[8]: Դոշին աշխատել է Լե Կորբուզյեի և Լուիս Քանի մոտ և հանդիսանում է Հնդկաստանի մոդեռնիստական և բրուտալիստական ճարտարապետության ռահվիրա:
Նրա առավել ուշագրավ նախագծերն են Բանգալորի և Ուդայպուրի Մենեջմենթի հնդկական ինստիտուտները, Նորաձևության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը Նյու Դելիում, Ահմադաբադում Ամդավադ նի Գուֆա պատկերասրահը և Բնապահպանական պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոն համալսարանը և Առանյայի ի ցածր գնով բնակարանների ծավալումն Ինդոր քաղաքում, որի համար արժանացել է ճարտարապետության համար Աղա խանի մրցանակին[9]:
Դոշին հնդիկ առաջին ճարտարապետն է, nվ ստացել է 2018 թվականի Պրիցկերի ճարտարապետական մրցանակը, որը ճարտարապետության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համարվում[10][11]: Նրան շնորհվել են նաև Պադմա Շրի և Պադմա Բհուշան մրցանակները:
Կյանքի վաղ շրջան
Դոշին ծնվել է Պունա քաղաքում: 11 տարեկան հասակում նա վնասվել է հրդեհի ժամանակ և այն ժամանակվանից փոքր-ինչ թույլ է քայլում: 1947-1950 թվականներին նա սովորել է Մումբայի Սըր Ջեյ Ջեյ արվեստի դպրոցում[12]:
Մասնագիտական գործունեություն
Սկզբնական նախագծեր
1950 թվականին նա մեկնել է Եվրոպա, 1951-1954 թվականներին սերտորեն համագործակցել է Լե Կորբուզյեի հետ Փարիզում վերջնական նախագծերի շուրջ: 1954 թվականին նա վերադարձել է Հնդկաստան՝ Ահմեդաբադում գտնվող Կորբուզյեի շենքերը վերահսկելու համար, այդ թվում՝ Վիլլա Սարաբհային, Վիլլա Շոդհանը, Միլլի Սեփականատերերի Ասոցիացիայի շենքը և Սանսկար Քենդրա թանգարանը: Կորբուզիեն մեծ ազդեցություն է թողել Դոշիի հետագա գործունեության վրա:
Նրա շրջակա միջավայրի դիզայնի Վաստու-Շիլպա ստուդիան հիմնադրվել է 1955 թվականին: Դոշին սերտորեն համագործակցել է Լուի Քանի և Անանթ Ռաջե]]յի հետ, երբ Քանը նախագծում էր Հնդկաստանի մենեջմենթի ինստիտուտի կամպուսը Ահմադաբադում: Դոշին 1958 թվականին Շքեղ արվեստների առաջադեմ ուսումնասիրությունների Գրեհեմ հիմնադրամի գործընկերն էր: 1962 թվականին նա նախաձեռնել է Ճարտարապետության Էս Էյ դպրոցը:
Դասավանդում
Իլրումն միջազգային ճանաչմանը որպես ճարտարապետ, դոկտոր Դոշին հավասարապես հայտնի է որպես կրթող և հաստատությունների հիմնադիր: Հանդիսացել է Ահմադաբադի Ճարտարապետության դպրոցի առաջին հիմնադիր տնօրեն 1962–1972 թվականներին, Պլանավորման դպրոցի առաջին հիմնադիր տնօրեն 1972–1979 թվականներին, Շրջակա միջավայրի պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոնի առաջին հիմնադիր դեկան 1972–1981 թվականներին, Ահմադաբադում՝ Վիզուալ արվեստների կենտրոնի հիմնադիր անդամ և Կանորիա արվեստի կենտրոնի առաջին հիմնադիր տնօրեն:
Դոկտոր Դոշին կարևոր դեր է խաղացել «Վաստու-Շիլպա» շրջակա միջավայրի դիզայնի ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային և միջազգային ճանաչմամբ գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման գործում: Ինստիտուտը ռահվիրայական աշխատանք է կատարել էժան բնակարանաշինության և քաղաքաշինության ոլորտում: Նրա գործունեությունը հատկանշական է ցածր եկամուտ ունեցող բնակարանաշիությամբ գծով ռահվիրայական աշխատանքով: Նրա դիզայնը ներառում է կայունության հասկացությունը նորարարական ուղղություններում[13]:
Ճանաչման ձեռքբերում
Դոշին Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի գործընկերն է: Նա գտնվել է Պրիցցերի մրցանակի, Ինդիրա Գանդիի ազգային արվեստի կենտրոնի և Աղա խանի ճարտարապետության մրցանակի ընտրական հանձնաժողովների կազմում: Նա նաև Հնդկաստանի ճարտարապետների ինստիտուտի գործընկերն է:
Դոշին գործնականում վերամիավորել է հնդկական և անգլիական ժառանգությունները: Այդ աշխատանքները արժանացել են են 2007 թվականի Շարունակական ճարտարապետության Գլոբալ մրցանակի առաջին շնորհմանը: Մրցանակով ճանաչվել է զարգացման այլընտրանքային մոդելի ուղղությամբ Դոշիի էական ներդրումը[14]:
2018 թվականի մարտին Դոշին ստացել է Ճարտարապետության Պրիցկերի մրցանակը, տվյալ բնագավառում Նոբելյան մրցանակի համարժեքը, դրանով իսկ դարձել այդ պատվին արժանացած առաջին հնդիկը: Պրիցկերի հանձնաժողովը հայտարարել է, որ Դոշին «միշտ ստեղծել է լուրջ ճարտարապետություն, որը երբեք ցուցադրական չէ կամ թրենդներին հետևող», և նշել է նրա «պատասխանատվության խորը զգացումը և բարձրորակ, վավերական ճարտարապետության միջոցով իր երկրին և ժողովրդին աջակցելու ցանկությունը[11]:»
Ոճ
Դոշին պատմում է, որ իրեն ոգեշնչել են հնդկական պատմական հուշարձանները, ինչպես նաև եվրոպական և ամերիկացի ճարտարապետների աշխատանքը[15]:
Մրցանակներ
Իր առանձնահատուկ ներդրման համար, որպես պրոֆեսիոնալ և ակադեմիկոս, դոկտոր Դոշին արժանացել է մի շարք միջազգային և ազգային մրցանակների ու պարգևների:
- Պադմա Բհուշան, Հնդկաստանի կառավարություն, 2020[16]
- Պրիցկերի ճարտարապետական մրցանակ, 2018
- Շարունակական ճարտարապետության համար Գլոբալ մրցանակ, 2007 (first edition)[17]
- Պադմա Շրի, Հնդկաստանի կառավարություն, 1976
- Պատվավոր դոկտորի կոչում, Փենսիլվանիայի համալսարան
- Ֆրանսիայի բարձրագույն պարգևը արվեստի համար «Արվեստի և նամակների շքանշանի ասպետ», 2011[18]
- Ճարտարապետության համար Աղա խանի 6-րդ մրցանակ Արանիա համայնքի բնակարանաշինության համար, 1993-1995
Կառույցներ
- 1969-71 ԻՍիԱյԷլ Թաունշիփ, Հայդարաբադ.[19][20]
- 1979-80 Սանգաթ, ԲիՎի Դոշի-ի գրասենյակ, Ահմադաբադ
- 1979-87 Շաքտի Բհավան, ԷմՓի-ի վարչական գրասենյակ: Էլեկտրաէներգիայի խորհուրդ, Ջաբալպուր
- 1972 Շրջակա միջավայրի և պլանավորման տեխնոլոգիայի կենտրոն (ՍիԻՓիԹի), Ահմադաբադ
- 1990 Ամդավադ նի Գուֆա, Ահմադաբադ
- Արանյայի ցածր գնով բնակարանաշինություն
- Այ ԷֆԷֆՍիՕ թաունշիփ, Կալոլ
- Սավաի Գանդարվա, Պունա
- Պրեմաբհաի սրահ, Ահմադաբադ
- Թագորի հուշահամալիր, Ահմադաբադ
- Վիդյադհար Նագար, Ջայպուր
- Ուդայան Կոնդովիլ, Ուդիտա (Էյչ Այ Ջի), Ութսավ (ԷմԱյՋիM) Ութսարգ (Էլ Այ Ջի) 2500 տներ, Կալկաթա
- Ինդոլոգիայի ինստիտուտ, Ահմադաբադ
Զանգվածային մշակույթում
2008 թվականին, Հանդրիդհանդի բեմադրիչ Փրեմջիտ Ռամաչանդրան հարցազրույց վերցնելով Դոշիից թողարկել է փաստագրական ֆիլմ: Դոշին հանդես է եկել ինքն իր դերը խաղալով Մանի Ռաթնամսի Օ Կադհալ Քանմանի և Շաադ Ալիի Օքեյ Ջաանու ֆիլմերում[7]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Zelazko A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://thewire.in/urban/master-architect-b-v-doshi-passes-away-at-95
- ↑ L'univers d'un architecte indien à la SFA — 2006.
- ↑ https://pib.gov.in/newsite/PrintRelease.aspx?relid=197647
- ↑ https://web.archive.org/web/20230125170305/https://www.pib.gov.in/PressReleasePage.aspx?PRID=1893797
- ↑ Balkrishna Vithaldas Doshi. Արխիվացված 2011-08-23 Wayback Machine ArchNet 2011. Retrieved 26 July 2011.
- ↑ Ashish Nangia: "Post Colonial India and its Architecture - II" Արխիվացված 10 Մայիս 2012 Wayback Machine, in Boloji, 12-02-2006
- ↑ «Balkrishna Doshi Named 2018 Pritzker Prize Laureate». ArchDaily. 7 March 2018. Վերցված է 7 March 2018-ին.
- ↑ Pogrebin, Robin (2018-03-07). «Top Architecture Prize Goes to Low-Cost Housing Pioneer From India». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020-03-05-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 11,0 11,1 Rajghatta, Chidanand (8 March 2018). «B V Doshi 1st Indian to win 'Nobel' for architecture». The Times of India. Վերցված է 7 May 2018-ին.
- ↑ «'Every object around us is in symphony'». BBC News (բրիտանական անգլերեն). 2018-03-08. Վերցված է 2020-03-05-ին.
- ↑ Top Architecture Prize Goes to Low-Cost Housing Pioneer From India, By Robin Pogrebin, New York Times, 7 March 2018.
- ↑ Contal, Marie-Hélène; Revedin, Jana (June 2009). Sustainable Design: Towards a New Ethic in Architecture and Town Planning. Germany: Birkhäuser. ISBN 978-3-7643-9938-2.
- ↑ Saberin, Zeenat (2018-03-08). «Balkrishna Doshi: 'Architecture is a backdrop to life'». Al Jazeera. Վերցված է 2020-03-05-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Padma Awards» (PDF).
- ↑ «Global Award for Sustainable Architecture». Cité de l'architecture & du patrimoine (անգլերեն). Վերցված է 2020-06-04-ին.
- ↑ բարձրագույն պարգևը արվեստի համար «Արվեստի և նամակների շքանշանի ասպետ»/articleshow/9928307.cms «B V Doshi conferred France's highest honour for arts | Ahmedabad News - Times of India». The Times of India (անգլերեն). 2011-09-11. Վերցված է 2020-03-05-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ Barberini, Elisa (2011-11-12). «Balkrishna Doshi - Towniship: Electronics Corporation of India, Ltd., Hyderabad, 1968-1971». Վերցված է 2018-11-20-ին.
- ↑ «9 iconic buildings designed by BV Doshi». Architectural Digest India (ամերիկյան անգլերեն). 2017-08-26. Վերցված է 2020-03-05-ին.
Հետագա ընթերցանություն
- Curtis, William J. R., Balikrishna Doshi: An Architecture for India, Rizzoli, New York 1988, 0-8478-0937-4
- James Steel, The Complete Architecture of Balikrishna Doshi, Rethinking Modernism for the Developing World, Thames and Hudson, London 1998, 0-500-28082-7
- Bruno Melotto ed., Balkrishna Doshi. Sangath. Indian architecture between tradition and modernity, Maggioli Editore, Santarcangelo di Romagna 2012, 8838761264
- Bruno Melotto ed., Balkrishna Doshi. The Masters in India. Le Corbusier, Louis Kahn and the Indian Context, Maggioli Editore, Santarcangelo di Romagna 2014, 978-88-387-6295-6
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոշի (ճարտարապետ) կատեգորիայում։ |
- Vastu Shilpa Consultants and Vastu Shilpa Foundation
- Texts, Interviews and Projects by B. V. Doshi on Architexturez South Asia