Ուդայպուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուդայպուր
անգլ.՝ Udaipur
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան
Մակերես37 կմ²
ԲԾՄ600±1 մետր
Բնակչություն451 100 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0294
Փոստային դասիչ313001
Ավտոմոբիլային կոդRJ-27
Պաշտոնական կայքudaipurmc.org(անգլ.)
Ուդայպուր (Աշխարհ)##
Ուդայպուր (Աշխարհ)

Ուդայպուր[1], քաղաք Հնդկաստանի Ռաջաստան նահանգում՝ համանուն շրջանի կենտրոն։ Նախկին Ռաջպուտյան իշխանության կազմում Մևարի թագավորության պատմական մայրաքաղաքն է, որը հայտնի է VIII դարից ի վեր։ Նախկինում Մևարի պատմական մայրաքաղաքը Չիտորգարխն էր։ Տեղական կառավարիչը համարվում էր Ռաջպուտի բոլոր իշխանների ավագը։ Երբ Աքբարի ղեկավարությամբ մոնղոլական զորքերը ավերեցին Չիտորգարխը, ռաջան ընտրեց բարձրադիր վայր և 1570 թվականին սկսեց նոր ամրացված նստավայրի կառուցումը։

Ուդայպուրը ներկայումս մրցում է Ջայպուրի և Ջոթպուրի հետ, Արևմտյան Հնդկաստանի հիմնական զբոսաշրջային գլխավոր կենտրոն համարվելու համար։ Քաղաքը լիքն է լճերի ափերին տեղակայված գեղատեսիլ պալատներով, որոնցով Ուդայպուրը վաղուց էր հայտնի։

Ուդայպուրի ամենահայտնի հուշարձաններից են ռաջաների պալատի համալիրը (XVI-XVIII դարեր), Սպիտակ մարմարով կառուցված լճային պալատը և Ջագ Մանդիր պալատը, որտեղ Շահ Ջահանը թաքնվել է իր հոր՝ Ջահանգիրի բարկությունից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդայպուր քաղաքն ունի տաք և չափավոր ցամաքային կլիմա։ Լինելով Ռաջաստանի անապատային տարածքներում՝ Ուդայպուրի կլիման և եղանակը սովորաբար տաք են։ Ամառային սեզոնը տևում է մարտի կեսերից մինչև հունիս և ջերմաստիճանը բարձրանում է 23 °C (73 °F) մինչև 44 °C (111 °F): Մուսոնային անձրևները սկսվում են հուլիս ամսին, որոնք ուղեկցվում են ամպրոպներով[2]։ Իր կանաչ տարածքներով և լճերով քաղաքը երկրի տեսարժան վայրերից մեկն է[3]։ Ձմեռը տևում է հոկտեմբերից մինչև մարտ ամիսը։ Խոնավությունը, որը գերակշռում է մուսոնների ժամանակ, ձմռան գալուն պես նվազում է։ Քաղաքում նկատվում են հաճելի արևոտ օրեր և հաճելի զով գիշերներ՝ ջերմաստիճանը տատանվում է 5 °C-ից (41 °F)-30 °C (86 °F) միջև[4]։

Ուդայպուրի մուսոնային ձմեռային եղանակն առավել գրավիչ ժամանակաշրջանն է զբոսաշրջության համար։ Զբոսաշրջիկներն այցելում են սեպտեմբերի կեսից մինչև մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ։ Նույնիսկ հունվարին՝ ամենացուրտ ամսին, օրերը պայծառ են, արևոտ և տաք, առավելագույն ջերմաստիճանը՝ շուրջ 28.3 °C (82.9 °F):

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուդայպուր
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 24,3 27,0 32,6 37,3 39,7 37,3 32,0 30,2 32,3 33,4 29,4 25,5 31,7
միջին ջերմաստիճանը (°C) 24,2 26,9 32,8 37,4 39,8 37,3 33,9 30,3 32,6 33,3 29,3 25,5 31,8
միջին նվազագույնը (°C) 7,0 9,3 14,6 20,2 25,0 26,1 24,5 23,2 21,4 16,9 11,8 7,8 17,3
տեղումների քանակը (մմ) 3,5 2,0 1,2 6,6 18,2 92,7 188,8 205,1 96,2 19,1 17,2 3,6 654,3
Աղբյուր՝ [1]

Մշակութային արտացոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

տեսարան Ուդայպուրից՝ Ջագ Մանդիր կղզուց:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար Տեսարժան վայր Ժամանակաշրջան Նկարագրություն
Քաղաքային պալատ, Ուդայպուր 1559 Պիչոլա լճի արևելյան ափին կանգնած տարբեր ժամանակներում կառուցված պալատների հսկայական շարք։ Նրա հիմնական մուտքը եռանկյուն դարպասով է անցնում՝ Տրիպոլիա, որը կառուցվել է 1725 թվականին։ Այս դարպասից բացվում են մի շարք բակեր, կտուրներ, միջանցքներ և պարտեզներ։ Պալատում այժմ տեղակայված է թանգարան, թագավորական դարաշրջանից բազմաթիվ հնաոճ իրեր, նկարներ, կահույք և այլ պարագաներ։
Լճային պալատ 1743–1746 Պիչոլա լճի կղզիներից մեկի վրա գտնվող լճային պալատը ծառայել է որպես թագավորական ամառային պալատ։ Այն կառուցվել է սպիտակ մարմարից։ Պալատը այժմ շքեղ հինգ աստղանի հյուրանոց է, որը պատկանում է «Taj Hotels Resorts and Palaces» ընկերությանը։
Ջագ Մանդիր 1551–1652 Ջագ Մանդիրը պալատ է, որը կառուցված է Պիչոլա լճի կղզիներից մեկի վրա։ Նաև հայտնի է որպես «Լճային պարտեզների պալատ», այն կառուցվել է Մևարի թագավորության երեք մահարանաների կողմից։ Շինարարությունը սկսվել է 1551 թվականին և ավարտվել մինչև 1652 թվականը։ Թագավորական ընտանիքը պալատը օգտագործել է որպես ամառային հանգստավայր և հաճույքների պալատ։

Կեսարայաջի տաճար 9-րդ դար

Տաճարը նվիրված է լորդ Ռիշաբին։ Տաճարի հիսուներկու գագաթները երևում են մեծ հեռավորությունից։ Տաճարի գլխավոր կուռքը Տիրթանկարան Ռիշաբհան է, որը փորագրված է սև քարի վրա լոտոսի դիրքով, մոտ 3,5 ոտնաչափ (1,1 մ բարձրությամբ)։

Ջագդիշի տաճար 1651 Ջագդիշի տաճարը Ուդայպուրի կենտրոնում գտնվող հինդուական մեծ տաճար է, որը կառուցվել է Մահարանի Ջագատ Սինխ I-ի կողմից։ Տաճարը քաղաքի զբոսաշրջային վայրերից մեկն է։
Ֆատեհ Սագար լիճ 1678 Արհեստական լիճ է, որը գտնվում է Ուդայպուրի հյուսիսարևմուտքում։ Ի սկզբանե լիճը կառուցվել է Մահարանա Ջայ Սինխի կողմից, այնուհետև վերակառուցվել է Մահարանա Ֆատեհ Սինխի կողմից։ Այնտեղ է գտնվում նաև 2017 թվականին բացված «Արևի տակ» անունով ակվարիումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 380.
  2. «Udaipur weather». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Udaipur-Top monsoon destinations in India». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «Udaipur climate». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.