Դոշի (ճարտարապետ)
Դոշի անգլ.՝ Balkrishna Doshi | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1927[1][2] (94 տարեկան) |
Ծննդավայր | Պունա, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց |
Երկեր | Ամդավադ նի Գուֆա |
Մասնագիտություն | ճարտարապետ և քաղաքաշինարար |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Բալկրիշնա Վիթալդաս Դոշի, ՕԷյէԼ, հնդիկ ճարտարապետ[5], (օգոստոսի 26, 1927[1][2], Պունա, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն): Համարվում է հնդկական ճարտարապետության կարևոր դեմքերից մեկը և հայտնի է Հնդկաստանում ճարտարապետության զարգացման գործում ունեցած ներդրման համար[6]։ Դոշին աշխատել է Լե Կորբուզյեի և Լուիս Քանի մոտ և հանդիսանում է Հնդկաստանի մոդեռնիստական և բրուտալիստական ճարտարապետության ռահվիրա։
Նրա առավել ուշագրավ նախագծերն են Բանգալորի և Ուդայպուրի Մենեջմենթի հնդկական ինստիտուտները, Նորաձևության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը Նյու Դելիում, Ահմադաբադում Ամդավադ նի Գուֆա պատկերասրահը և Բնապահպանական պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոն համալսարանը և Առանյայի ի ցածր գնով բնակարանների ծավալումն Ինդոր քաղաքում, որի համար արժանացել է ճարտարապետության համար Աղա խանի մրցանակին[7]։
Դոշին առաջին հնդիկ ճարտարապետն է, որը 2018 թվականին ստացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակ, որը ճարտարապետության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համարվում[8][9]։ Նրան շնորհվել են նաև Պադմա Շրի և Պադմա Բհուշան մրցանակները։
Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոշին ծնվել է Պունա քաղաքում։ 11 տարեկան հասակում նա վնասվել է հրդեհի ժամանակ և այն ժամանակվանից փոքր-ինչ թույլ է քայլում։ 1947-1950 թվականներին նա սովորել է Մումբայի Սըր Ջեյ Ջեյ արվեստի դպրոցում[10]։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականին նա մեկնել է Եվրոպա, 1951-1954 թվականներին սերտորեն համագործակցել է Լե Կորբուզյեի հետ Փարիզում վերջնական նախագծերի շուրջ։ 1954 թվականին նա վերադարձել է Հնդկաստան՝ Ահմեդաբադում գտնվող Կորբուզյեի շենքերը վերահսկելու համար, այդ թվում՝ Վիլլա Սարաբհային, Վիլլա Շոդհանը, Միլլի Սեփականատերերի Ասոցիացիայի շենքը և Սանսկար Քենդրա թանգարանը։ Կորբուզիեն մեծ ազդեցություն է թողել Դոշիի հետագա գործունեության վրա։
Նրա շրջակա միջավայրի դիզայնի Վաստու-Շիլպա ստուդիան հիմնադրվել է 1955 թվականին։ Դոշին սերտորեն համագործակցել է Լուի Քանի և Անանթ Ռաջեյի հետ, երբ Քանը նախագծում էր Հնդկաստանի մենեջմենթի ինստիտուտի կամպուսը Ահմադաբադում։ Դոշին 1958 թվականին Շքեղ արվեստների առաջադեմ ուսումնասիրությունների Գրեհեմ հիմնադրամի գործընկերն էր։ 1962 թվականին նա նախաձեռնել է Ճարտարապետության Էս Էյ դպրոցը։
Դասավանդում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի լրումն միջազգային ճանաչմանը որպես ճարտարապետ՝ դոկտոր Դոշին հավասարապես հայտնի է որպես կրթող և հաստատությունների հիմնադիր։ Հանդիսացել է Ահմադաբադի Ճարտարապետության դպրոցի առաջին հիմնադիր տնօրենը 1962–1972 թվականներին, Պլանավորման դպրոցի առաջին հիմնադիր տնօրեն 1972–1979 թվականներին, Շրջակա միջավայրի պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոնի առաջին հիմնադիր դեկան 1972–1981 թվականներին, Ահմադաբադում՝ Վիզուալ արվեստների կենտրոնի հիմնադիր անդամ և Կանորիա արվեստի կենտրոնի առաջին հիմնադիր տնօրեն։
Դոկտոր Դոշին կարևոր դեր է խաղացել «Վաստու-Շիլպա» շրջակա միջավայրի դիզայնի ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային և միջազգային ճանաչմամբ գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման գործում։ Ինստիտուտը ռահվիրայական աշխատանք է կատարել էժան բնակարանաշինության և քաղաքաշինության ոլորտում։ Նրա գործունեությունը հատկանշական է ցածր եկամուտ ունեցող բնակարանաշիության գծով ռահվիրայական աշխատանքով։ Նրա դիզայնը ներառում է կայունության հասկացությունը նորարարական ուղղություններում[11]։
Ճանաչման ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոշին Բրիտանական ճարտարապետների թագավորական ինստիտուտի գործընկերն է։ Նա եղել է Պրիցկերի մրցանակի, Ինդիրա Գանդիի ազգային արվեստի կենտրոնի և Աղա խանի ճարտարապետության մրցանակի ընտրական հանձնաժողովների կազմում։ Նա նաև Հնդկաստանի ճարտարապետների ինստիտուտի գործընկերն է։
Դոշին գործնականում վերամիավորել է հնդկական և անգլիական ժառանգությունները։ Այդ աշխատանքները արժանացել են են 2007 թվականի Շարունակական ճարտարապետության Գլոբալ մրցանակի առաջին շնորհմանը։ Մրցանակով ճանաչվել է զարգացման այլընտրանքային մոդելի ուղղությամբ Դոշիի էական ներդրումը[12]։
2018 թվականի մարտին Դոշին ստացել է Ճարտարապետության Պրիցկերի մրցանակը՝ տվյալ բնագավառում Նոբելյան մրցանակին համարժեքը՝ դրանով իսկ դառնալով այդ պատվին արժանացած առաջին հնդիկը։ Պրիցկերի հանձնաժողովը հայտարարել է, որ Դոշին «միշտ ստեղծել է լուրջ ճարտարապետություն, որը երբեք ցուցադրական չէ կամ թրենդներին հետևող», և նշել է նրա «պատասխանատվության խորը զգացումը և բարձրորակ, վավերական ճարտարապետության միջոցով իր երկրին և ժողովրդին աջակցելու ցանկությունը»[9]։
Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոշին պատմում է, որ իրեն ոգեշնչել են հնդկական պատմական հուշարձանները, ինչպես նաև եվրոպական և ամերիկացի ճարտարապետների աշխատանքը[13]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր առանձնահատուկ ներդրման համար՝ որպես պրոֆեսիոնալ և ակադեմիկոս, դոկտոր Դոշին արժանացել է մի շարք միջազգային և ազգային մրցանակների ու պարգևների։
- Պադմա Բհուշան, Հնդկաստանի կառավարություն, 2020[14]
- Պրիցկերի ճարտարապետական մրցանակ, 2018
- Շարունակական ճարտարապետության համար Գլոբալ մրցանակ, 2007 (first edition)[15]
- Պադմա Շրի, Հնդկաստանի կառավարություն, 1976
- Պատվավոր դոկտորի կոչում, Փենսիլվանիայի համալսարան
- Ֆրանսիայի բարձրագույն պարգևը արվեստի համար «Արվեստի և նամակների շքանշանի ասպետ», 2011[16]
- Ճարտարապետության համար Աղա խանի 6-րդ մրցանակ Արանիա համայնքի բնակարանաշինության համար, 1993-1995
Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969-71 ԻՍիԱյԷլ Թաունշիփ, Հայդարաբադ.[17][18]
- 1979-80 Սանգաթ, ԲիՎի Դոշի-ի գրասենյակ, Ահմադաբադ
- 1979-87 Շաքտի Բհավան, ԷմՓի-ի վարչական գրասենյակ։ Էլեկտրաէներգիայի խորհուրդ, Ջաբալպուր
- 1972 Շրջակա միջավայրի և պլանավորման տեխնոլոգիայի կենտրոն (ՍիԻՓիԹի), Ահմադաբադ
- 1962-74 Կառավարման հնդկական ինստիտուտ, Բանգալոր
- 1989 Նորաձևության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, , Դելի
- 1990 Ամդավադ նի Գուֆա, Ահմադաբադ
- Արանյայի ցածր գնով բնակարանաշինություն
- Այ ԷֆԷֆՍիՕ թաունշիփ, Կալոլ
- Սավաի Գանդարվա, Պունա
- Պրեմաբհաի սրահ, Ահմադաբադ
- Թագորի հուշահամալիր, Ահմադաբադ
- Վիդյադհար Նագար, Ջայպուր
- Ուդայան Կոնդովիլ, Ուդիտա (Էյչ Այ Ջի), Ութսավ (ԷմԱյՋիM) Ութսարգ (Էլ Այ Ջի) 2500 տներ, Կալկաթա
- Կառավարման հնդկական ինստիտուտ, Լաքնով
- Ինդոլոգիայի ինստիտուտ, Ահմադաբադ
Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին, Հանդրիդհանդի բեմադրիչ Փրեմջիտ Ռամաչանդրան հարցազրույց վերցնելով Դոշիից թողարկել է փաստագրական ֆիլմ։ Դոշին հանդես է եկել ինքն իր դերը խաղալով Մանի Ռաթնամսի Օ Կադհալ Քանմանի և Շաադ Ալիի Օքեյ Ջաանու ֆիլմերում[19]։
Տեսադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դոշի - հնդիկ ճարտարապետ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ L'univers d'un architecte indien à la SFA — 2006.
- ↑ https://pib.gov.in/newsite/PrintRelease.aspx?relid=197647
- ↑ Balkrishna Vithaldas Doshi. Archived 2011-08-23 at the Wayback Machine. ArchNet 2011. Retrieved 26 July 2011.
- ↑ Ashish Nangia: "Post Colonial India and its Architecture - II" Archived 10 May 2012 at the Wayback Machine., in Boloji, 12-02-2006
- ↑ «Balkrishna Doshi Named 2018 Pritzker Prize Laureate»։ ArchDaily։ մարտի 7, 2018։ Վերցված է մարտի 7, 2018
- ↑ Pogrebin Robin (2018-03-07)։ «Top Architecture Prize Goes to Low-Cost Housing Pioneer From India»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-03-05
- ↑ 9,0 9,1 Rajghatta Chidanand (մարտի 8, 2018)։ «B V Doshi 1st Indian to win 'Nobel' for architecture»։ The Times of India։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ «'Every object around us is in symphony'»։ BBC News (en-GB)։ 2018-03-08։ Վերցված է 2020-03-05
- ↑ Top Architecture Prize Goes to Low-Cost Housing Pioneer From India, By Robin Pogrebin, New York Times, 7 March 2018.
- ↑ Contal Marie-Hélène, Revedin Jana (June 2009)։ Sustainable Design: Towards a New Ethic in Architecture and Town Planning։ Germany: Birkhäuser։ ISBN 978-3-7643-9938-2
- ↑ Saberin Zeenat (2018-03-08)։ «Balkrishna Doshi: 'Architecture is a backdrop to life'»։ Al Jazeera։ Վերցված է 2020-03-05
- ↑ «Padma Awards»
- ↑ «Global Award for Sustainable Architecture»։ Cité de l'architecture & du patrimoine (անգլերեն)։ Վերցված է 2020-06-04
- ↑ բարձրագույն պարգևը արվեստի համար «Արվեստի և նամակների շքանշանի ասպետ»/articleshow/9928307.cms «B V Doshi conferred France's highest honour for arts | Ahmedabad News - Times of India»։ The Times of India (անգլերեն)։ 2011-09-11։ Վերցված է 2020-03-05
- ↑ Barberini Elisa (2011-11-12)։ «Balkrishna Doshi - Towniship: Electronics Corporation of India, Ltd., Hyderabad, 1968-1971»։ Վերցված է 2018-11-20
- ↑ «9 iconic buildings designed by BV Doshi»։ Architectural Digest India (en-US)։ 2017-08-26։ Վերցված է 2020-03-05
- ↑ Shah Devanshi։ «9 amazing facts you absolutely wouldn’t have guessed about BV Doshi»։ Architectural Digest։ Վերցված է մարտի 8, 2018
Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Curtis, William J. R., Balikrishna Doshi: An Architecture for India, Rizzoli, New York 1988, 0-8478-0937-4
- James Steel, The Complete Architecture of Balikrishna Doshi, Rethinking Modernism for the Developing World, Thames and Hudson, London 1998, 0-500-28082-7
- Bruno Melotto ed., Balkrishna Doshi. Sangath. Indian architecture between tradition and modernity, Maggioli Editore, Santarcangelo di Romagna 2012, 8838761264
- Bruno Melotto ed., Balkrishna Doshi. The Masters in India. Le Corbusier, Louis Kahn and the Indian Context, Maggioli Editore, Santarcangelo di Romagna 2014, 978-88-387-6295-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դոշի (ճարտարապետ) Վիքիպահեստում |
---|
- Vastu Shilpa Consultants and Vastu Shilpa Foundation
- Texts, Interviews and Projects by B. V. Doshi on Architexturez South Asia