«Ինչպես կապիկները ճաշեցին»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 34. | Տող 34. | ||
| Կոմպոզիտորներ || [[Անդրեյ Մակարևիչ]], Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև |
| Կոմպոզիտորներ || [[Անդրեյ Մակարևիչ]], Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև |
||
|- |
|- |
||
| Հնչյունային օպերատոր || Բորիս Ֆիլչիկով |
| Հնչյունային օպերատոր || [[Բորիս Ֆիլչիկով]] |
||
|- |
|- |
||
| Խմբագիր || Ռաիսա Ֆրիչինսկայա |
| Խմբագիր || [[Ռաիսա Ֆրիչինսկայա]] |
||
|- |
|- |
||
| Մոնտաժող || Օլգա Վասիլենկո |
| Մոնտաժող || Օլգա Վասիլենկո |
18:07, 22 Մայիսի 2020-ի տարբերակ
Ինչպես կապիկները ճաշեցին ռուս.՝ Как обезьянки обедали | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Շարքի մասն է | Կապիկները |
Ռեժիսոր | Լեոնիդ Շվարցման |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Երաժշտություն | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 545 վայրկյան |
Շարք | Կապիկները |
Պրիկվել | Կապիկներն ու կողոպտիչները |
Սիկվել | Կապիկներ, առա՛ջ |
Թվական | 1987 |
«Ինչպես կապիկները ճաշեցին» (ռուս.՝ «Как обезьянки обедали»), «Կապիկները» շարքի չորրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը[1]: Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը: Շարքի վերջին մուլտֆիլմն է, որ ստեղծվել է ԽՍՀՄ-ում:
Սյուժե
Կենդանաբանական այգին է: Մայր կապիկը, ինչպես միշտ, զբաղված է տնտեսության հոգսերով. ճաշ է պատրաստում: Նրա փոքրիկ հինգ ձագերը, որոնցից մեկը մանկահասակ է, անհամբերությամբ սպասում են ճաշը մատուցելուն: Նրանք մի ակնթարթում ուտում են մի կույտ հացն ու մի ափսե կարագը, ապա ուշադրությամբ նայում հարևան վանդակին, որտեղ վագրն իր համար ապուր էր եփում: Վերջինս, տեսնելով, որ խոհանոցում աղ չունի, գնում է աղ բերելու, իսկ կապիկներն այդ պահին որոշում են նրա ապուրին աղ անել, որը վերցրել էին իրենց խոհանոցից: Բայց մանկահասակ կապիկի պատճառով պատահաբար ապուրի մեջ են լցնում տուփի ամբողջ աղը: Վագրը վերադառնալով՝ համտեսում է իր եփածը և, զգալով, որ այն շատ աղի է, սկսում է վազել, այնուհետև թռչել վանդակում, ապա ընկնում է հատակին՝ ուղիղ աղի դատարկ տուփի վրա: Կարեկից Մայր կապիկն իր եփած ապուրը տալիս է վագրին:
Կապիկները քաղցած են, իսկ խոհանոցում ուտելու ոչինչ չկա: Նրանք տեսնում են սրճարան հրավիրող գովազդային մեծ պաստառը: Չնայած հայտարարությունը վանդակից շատ լավ էր երևում, բայց ընտանիքը որոշում է այնտեղ հասնել ավտոբուսով: Այնտեղ նստած էր միայն մի տարեց ձկնորս: Կապիկները թռչկոտում են, ինքնասպասարկման դրամարկղից հանում տոմսերը՝ դրանցով կապկպելով Մայր կապիկին ու ձկնորսին: Տիտանական ջանքերով մայրը կարողանում է ամեն ինչ հետ տեղը դնել (չնայած տոմսերի շղթան մի քանի մետրով դուրս էր եկել պատուհաններից), իսկ այդ պահին ամենափոքր կապիկը հետ է պտտում ձկնորսի կարթաթելի կոճը: Կապիկները կարթաթելը պատուհանից նետում են ճամփեզրի գլանատակառի մեջ, որ վրա գրված էր. «Կենդանի թառափ»: Այնտեղ աշխույժ առևտուր էր կատարվում: Վաճառողը կոթավոր որսացանցով վազում է «փախչող» ձկանը բռնելու, իսկ ծեր ձկնորսն ուրախացած կծկում է կարթաթելը: Բայց Մայր կապիկը վերջին պահին վերցնում է ավարն ու նետում վազող վաճառականին:
Վերջապես ընտանիքը հասնում է սրճարան: Այնտեղ միայն մի գեր կին էր նստած, որը չէր կարողանում պատառաքաղով բռնել ամբողջական, բայց շատ ձիգ տապակած հավը: Այն սեղանից սեղան է թռչում: «Որսի» հետևից վազում է ամենափոքր կապիկը, ապա՝ մնացածները, հավն ընկնում է հատակին, կապիկները տեղաշարժում են սեղանները, ջարդում սկահակները՝ փորձելով բռնել հավին: Բայց տապակած հավն անկանխատեսելի է. այն ինքնուրույն փոխում է շարժման հետագիծը, այն չեն կարողանում բռնել ոչ հայելու միջոցով, ոչ էլ ինքնաշեն աղեղով պատառաքաղն արձակելով: Անկարգությունից միայն այժմ անհանգստացած մատուցողը կարողանում է հավը բռնել սեփական բերանով և ամբողջությամբ կուլ տալ:
Չնայած որ սրճարանը հիմնովին ավերված է, Մայր կապիկը հաշված վայրկյանների ընթացքում այն կարգի է բերում ու առանց ճաշելու ձագերի հետ փախչում:
Կապիկները տխուր նստած են ճամփեզրի բլրակի վրա: Նրանց կողքով անցնում է զբոսաշրջիկների ընտանիք՝ հեծանիվով փոքրիկ աղջիկը, մեծ ուսապարկերով հայրն ու մայրը: Կապիկներից ոչ հեռու՝ դաշտում, նրանք կանգ են առնում, մեծ սփռոց փռում ու վրան շարում ամեն տեսակի ուտելիքներ: Մայրն ու հայրը փորձում են աղջկան կերակրել, բայց վերջինս հրաժարվում է ու շարունակում հեծանիվ քշել:
Օգտվելով այն հանգամանքից, որ աղջկա ծնողները զբաղված են աղջկա հետևից վազելով, կապիկները, զինվելով գդալներով, նետվում են «սեղանի» վրա և սկսում թալանը: Աղջիկը, դա տեսնելով, վազում է նրանց «օգնության»: Աղջկա մայրը ցանկանում է կապիկներին հեռացնել, հայրը նրան կանգնեցնում է, իսկ քիչ անց կանգնեցնում է նաև Մայր կապիկին: Երեքով հիանում են իրենց երեխաների ախորժակով: Վերջապես սփռոցը լրիվ դատարկված է: Ամենևին չգիրացած կապիկները (բացառությամբ մեկի, որը տորթը մենակ կերել էր) նետվում են աղջկա փոքրիկ ուսապարկի վրա, որն ամրացված էր հեծանիվի վրա, բայց այնտեղ ոչ թե ուտելիք էր, այլ գիշերանոթ:
Ստեղծողներ
Ռեժիսոր | Լեոնիդ Շվարցման |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Բեմադրող նկարիչներ | Լեոնիդ Շվարցման, Վ. Բայրամով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Արսենտև, Նատալյա Բոգոմոլովա, Տատյանա Պոմերանցևա, Դմիտրի Կուլիկով, Ալեքսանդր Պանով |
Նկարիչներ | Ալլա Գորևա, Իննա Զարուբա, Իրինա Տրոյանովա, Սերգեյ Մարակասով, Վ. Խարիտոնովա |
Օպերատոր | Ալեքսանդր Չեխովսկի |
Կոմպոզիտորներ | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժող | Օլգա Վասիլենկո |
Վոկալիստ | Օքսանա Շաբինա |
Ռեժիսորի օգնական | Գ. Անդրեևա |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
- Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի:
Ծանոթագրություններ
- ↑ «Ինչպես կապիկները ճաշեցին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
- Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6. Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах
Արտաքին հղումներ
- «Ինչպես կապիկները ճաշեցին» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|
|