«Ռոսե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"20190518_Blackpink_Amsterdam_concert_52_Rosé.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ ~riley մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:20190518 Blackpink Amsterdam concert 52 Rosé.jpg:
spam
Տող 106. Տող 106.
* [http://blackpinkblink.com/ Blackpink blink]
* [http://blackpinkblink.com/ Blackpink blink]


* [https://kshowbiz.com/members-profiles/blackpink-profile Տեղեկություններ խմբի անդամների մասին]
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
__INDEX__
__INDEX__

15:06, 18 Նոյեմբերի 2019-ի տարբերակ

Ռոսե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 박채영
Նաև հայտնի է որպեսRosé
Ծնվել էփետրվարի 11, 1997(1997-02-11)[1] (27 տարեկան)
Օքլենդ, Նոր Զելանդիա
Երկիր Նոր Զելանդիա և  Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, դենս փոփ, հիփ հոփ և EDM
Մասնագիտություներգչուհի, պարուհի, հեղինակ-կատարող և մոդել
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records և YG Entertainment
ԿրթությունCanterbury Girls Secondary College?
ԱնդամակցությունBlackpink
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Ստորագրություն
Ստորագրություն
 Rosé Park Վիքիպահեստում

Ռոսաննա Փաք (կոր. 박채영, անգլ. Roseanne Park. ծնվ. փետրվարի 11, 1997, առավել հայտնի է որպես Ռոսե (կոր. 로제))՝ հարավկորեացի երգչուհի: Հանդիսանում է BLACKPINK գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը:

Կենսագրություն

1997 — 2015. Կարիերայի սկիզբ

Ռոսաննա Փաքը ծնվել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում: 8 տարեկան հասակում տեղափոխվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաք: Սովորել է աղջիկների՝ Canterbury Girls' Secondary College փակ դպրոցում[2]:

Ռոսեն, 2012 թվականին, Ավստրալիայում, YG-ի լսումների ժամանակ, առաջին հորիզոնականն է զբաղեցրել և թրեյնիներին է միացել: Ընդամենը մի քանի ամիս պրակտիկայից հետո նա, «Without you» երգի համար, կանացի վոկալային հատված ձայնագրեց, որը G-Dragon-ի առաջին մինի ալբոմում ընդգրկվեց[3][4]:

2016 — 2018. Դեբյուտը BLACKPINK-ում

2016 թվականի հունիսի 22-ին YG Entertainment-ը Ռոսեի թիզեր լուսանկարն է ներկայացրել, որպես նոր կանացի խմբի՝ BLACKPINK-ի անդամ (առաջինը՝ 2009 թվականի 2NE1-ի դեբյուտից հետո): Հունիսի վերջին հրապարակվել են մնացած անդամների (Ջիսու, Ջեննի և Լիսա) մասնակցությամբ ընդհանուր թիզերները: Դեբյուտի օրը, մամլո ասուլիսի ժամանակ, YG-ի հիմնադիր Յանգ Հյուն Սեկըհայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլորը անդամներն էլ հարմար են այդ դերի համար և շատ դժվար է ընտրել»: Ռոսեն զբաղեցրել է գլխավոր վոկալիստի և ուղեկցող պարուհու դիրքերը: BLACKPINK-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին, երկու սինգլային ալբոմներով՝ Square One-ով և Square Two-ով[5][6]:

Երգչուհին նաև հայտնվել է տարբեր հեռարձակվող ծրագրերում, ինչպիսիք են King Of Masked Singer-ը և Fantastic Duo 2 երաժշտական շոուները: King Of Masked Singer-ում նրա վոկալային ելույթը լսարանի կողմից ջերմ ընդունելության է արժանացել, որը Ռոսեն մեկնաբանել է, որ նա «չգիտեր, թե լսարանը կհավանի նրա երգելը» և որ նա, դրական արդյունքի դեպքում, իրեն «ուրախ և թեթևացած» է զգում: Հետագայում, Ռոսեն հայտնվել է շոուի երկրորդ եթերաշրջանում, որպես ֆանտաստիկ դուետի կատարող: Շոուի պրոդյուսերները նշել են, որ նրա հայտնվելը նպատակ ուներ «բացահայտել Ռոսեի վոկալային գրավչությունը, որը տարբերվում է Blackpink-ից»[7]:

Ռոսեն, խմբի հետ համատեղ, թողարկել է երկու մինի ալբոմ, մեկ ճապոներեն ստուդիական ալբոմ և հինգ սինգլ:

2019 — ներկա. Անհատական կարիերա և Համաշխարհային շրջագայություն

2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց BLACKPINK խմբի բոլոր անդամների անհատական նախագծերի մասին, իր առաջին նյութը թողարկել է Ջեննին: Ռոսեի սոլոն սպասվում է 2019 թվականի կեսերին՝ խմբային վերադարձից հետո[8]: Մարտի 28-ին թողարկվել է Ռոսեի, BLACKPINK-ի սպասվող վերադարձի թիզեր լուսանկարը, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ «KILL THIS LOVE» մինի ալբոմով:

Արտիստիզմ

K-Pop արդյունաբերությունում Ռոսեի ձայնը, իր պարզ վոկալային տեմբրով, ճանաչում է ձեռք բերել: Նրա վոկալային գույնը, Blackpink խմբում դեբյուտից հետո, մեծապես գովասանքների է առժանացել: Ֆիլիպինացի քննադատ Ալմիրա Բլանկադան, ով գրում է ABS-CBN-ի համար, նշել է, որ «դժվար է գտնել մի երգչի, ով, իր երգելու ընդհանուր ոճով, տարբերվում է մյուսներից»: Fantastic Duo 2-ում, Ռոսեի ելույթից հետո, երգչուհի Gummy-ն նշել է, որ «Ռոսեի ձայնը այնքան յուրահատուկ է, որ սա այն ձայնի տեսակն է, որը, սիրում են երիտասարդները»: Ռոսեն նաև ճանաչվել է բարձրահունչ ձայնային դիապազոնով: Որպես երաժիշտ, Ռոսեն, ամերիկացի երգչուհի Թորի Քելլիին համարում է իր երաժշտական ոճի ոգեշնչումը[9][10]:

Գովազդային բրենդեր

2018 թվականի Ռոսեն և Ջիսուն ընտրվել են որպես Kiss Me հարավկորեական կոսմետիկ բրենդի մոդելներ: Նա նաև հրավիրվել է տարբեր դիզայներական միջոցառումների, ինչպիսիք են Ալեսսանդրո Դելլ'Ակվայի հավաքածուն՝ Հանհնամայում, Ալեքսանդր Մակքուինի, 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածույի ցուցադրությանը Սոնդոնգում և 2018 թվականի, Coach-ի նախաաշնանային հավաքածուն՝ Շանհայում[11][12][13]:

Ազդեցություն

Ռոսեն համարվում է հայտնիությամբ իններորդ K-Pop այդոլը Ինստագրամում (2019 թվականի հունիսի տվյալներով՝ 16 մլն հետևորդ)[14][15]: Ռոսեն հայտնվել է Korean Business Research Institute-ի կանացի բրենդի հեղինակության 2018 թվականի ցուցակում: Այդ ցուցակը հետևում է կորեացի հայտնիներին, ովքեր ունեն թվով շատ օնլայն որոնումներ և հարցումներ: Նա նաև թոփ 20 է հասել[16][17]:

Սկավառակագրություն

Համագործակցություններ

Անվանում Տարեթիվ Դիրքը չարթում Վաճառք Ալբոմ
KOR

[18]

«Without You» (결국)

(G-Dragon-ը Ռոսեի հետ համատեղ)

2012 10 One of a Kind

Ֆիլմագրություն

Ժամանցային շոուներ

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Դեր Նշումներ Ծանոթագրություններ
2017 King of Mask Singer MBC Contestant «Circus Girl» Սերիաների քանակ՝ 103-104 [20]
Fantastic Duo 2 SBS Ինքն իրեն Սերիա՝ 19 [7]
2018 Blackpink House JTBC2 Ինքն իրեն Գլխավոր դեր. Սերիաների քանակ՝ 12 [21]
YG Future Strategy Office Netflix Ինքն իրեն Cameo appearance [22]

Ծանոթագրություններ

  1. https://pantheon.world/profile/person/Rosé_(singer)
  2. Wilder, Gabriel (2017-06-30). «BlackPink's Rose: How a joke turned into K-pop stardom for an Australian singer». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  3. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2019-06-12-ին.
  4. «G-Dragon - Chart history | Billboard». www.billboard.com. Վերցված է 2019-06-12-ին.
  5. «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart». Billboard. Վերցված է 2019-06-12-ին.
  6. Benjamin, Jeff; Benjamin, Jeff (2019-01-03). «Blackpink: 5 Things to Know About the K-Pop Girl Group». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  7. 7,0 7,1 «[Oh!쎈 컷]'판듀2' 로제 "YG오디션, 400:1 경쟁 뚫고 합격"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  8. «ROSÉ Is Next BLACKPINK Member To Make Solo Debut!». myx.abs-cbn.com (անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  9. SBS Entertainment (2017-08-06), 블랙핑크 로제(BLACKPINK ROSÉ), 거미 선배 앞 떨리는 열창 ‘Irreplaceable’ 《Fantastic Duo 2》 판타스틱 듀오 2 EP19, Վերցված է 2019-06-12-ին
  10. “Interview with Rosé of Blackpink: Ceci Magazine”. Ceci Magazine [կոր.]. Seoul.
  11. «[포토] 블랙핑크 로제 '시크함' (토즈)». 천지일보 - 문화ㆍ역사 콘텐츠 강자 (կորեերեն). 2018-11-27. Վերցված է 2019-06-12-ին.
  12. «[포토] 블랙핑크 로제, 섹시한 눈빛». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  13. «코치(COACH) 중국 상하이에서 아시아 최초 PRE FALL 컬렉션 공개». BSTODAY - 비에스투데이 (կորեերեն). 2018-11-20. Վերցված է 2019-06-12-ին.
  14. «BLACKPINK's Lisa is Now Officially the Most Followed K-Pop Idol on Instagram». E! Online (անգլերեն). Mon Apr 15 00:43:00 PDT 2019. Վերցված է 2019-06-12-ին.
  15. «ROSÉ (@roses_are_rosie) • Instagram photos and videos». www.instagram.com (անգլերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  16. 평판관리자. «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2018년 8월 빅데이터 분석결과...1위 레드벨벳 슬기, 2위 블랙핑크 제니, 3위 마마무 화사». 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  17. 평판관리자. «[브랜드평판] 걸그룹 개인 브랜드 2019년 2월 빅데이터 분석결과...1위 블랙핑크 제니, 2위 여자친구 소원, 3위 트와이스 나연». 한국기업평판연구소 데이터랩 (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  18. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2019-06-12-ին.
  19. «gaon chart». web.archive.org. 2016-08-19. Վերցված է 2019-06-12-ին.
  20. «'복면가왕' 블랙핑크 로제, 엄마 언급에 눈물 왈칵 "자랑스러운 딸 되겠다"». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  21. «[공식] 블랙핑크 첫 리얼리티 '블핑하우스', 1월6일 첫방…12회 방송». entertain.naver.com (կորեերեն). Վերցված է 2019-06-12-ին.
  22. «Blackpink, BIGBANG and 2NE1: Netflix's 'YG Future Strategy Office' Brings Star power and Wit». Decider (անգլերեն). 2018-10-11. Վերցված է 2019-06-12-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսե» հոդվածին։