«Լիսաբոնի գիտությունների ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կառուցվածքը *== +== Կառուցվածք ==)
Տող 63. Տող 63.
[[1910]] թվականի հեղափոխությունից հետո ակադեմիան վերանվանվեց Լիսաբոնի գիտությունների ակադեմիա<ref>[http://cvc.instituto-camoes.pt/ciencia/e31.html Academia das Ciências de Lisboa] no sítio do [[Instituto Camões|Camões: Instituto da Cooperação e da Língua]]</ref>:
[[1910]] թվականի հեղափոխությունից հետո ակադեմիան վերանվանվեց Լիսաբոնի գիտությունների ակադեմիա<ref>[http://cvc.instituto-camoes.pt/ciencia/e31.html Academia das Ciências de Lisboa] no sítio do [[Instituto Camões|Camões: Instituto da Cooperação e da Língua]]</ref>:


== Կառուցվածքը ==
== Կառուցվածք ==
Ակադեմիայի յուրաքանչուր մաս ունի իր ենթակառուցվածքների շարքը, որոնցում կան 30 ակադեմիկոսներ և 60 անդամ-օգնականներ, ինչպես նաև օտարերկրացի անդամներև ակադեմիայի պատվավոր անդամներ։
Ակադեմիայի յուրաքանչուր մաս ունի իր ենթակառուցվածքների շարքը, որոնցում կան 30 ակադեմիկոսներ և 60 անդամ-օգնականներ, ինչպես նաև օտարերկրացի անդամներև ակադեմիայի պատվավոր անդամներ։



16:00, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Изображение логотипа
Տեսակգիտությունների ակադեմիա և լեզվի կարգավորող
Երկիր Պորտուգալիա
ՀապավումACL
ԿարգախոսNisi utile est quod facimus stulta est gloria
Հիմնադրված1779 թվականի դեկտեմբերի 24
Գլխադասային գրասենյակԼիսաբոն, Պորտուգալիա
Վերադաս կազմակերպությունGovernment of Portugal?
ՀիմնադիրՄարիա I (Պորտուգալիայի թագուհի)
Պարգևներ
Կայքacad-ciencias.pt

Լիսաբոնի գիտությունների ակադեմիա (պորտ.՝ Academia das Ciências de Lisboa), բարձրագույն գիտական հաստատություն Պորտուգալիայում, որի գլխավոր նպատակը գիտական հետազոտությունների աջակցությունը և պորտուգալական մշակույթի տարածումը։

Ակադեմիայի ղեկավար մարմինը հանդիսանում է ադմինիստրատիվ խորհուրդը, որի նախագահը Ադրիանո Ժոզե Ալվեշ Մորեյրան է, իսկ գլխավոր քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան։

Պատմություն

Գրություն շենքի ճակատային հատվածում

Լիսաբոնի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է Լուսավորության դարաշրջանում` Մարիա Առաջինի գահակալության ժամանակ` 1779 թվականի դեկտեմբերի 24-ին որպես «գիտությունների արքայական ակադեմիա» (պորտ.՝ Academia Real das Ciências)[2]: Ակադեմիայի առաջին նախագահը եղել է Ջոաո Կառլոս դե Բրագանսան, երկրորդը` դուքս Լաֆոենսը, իսկ ակադեմիայի առաջին քարտուղարը` Ժոզե Կորեյա դե Սերան[3][4][5]:

Ի սկզբանե ակադեիան բաղկացած էր 3 բաժնից` ճշգրիտ գիտությունների, բնական գիտությունների և գեղարվեստի։ 1851 թվականին առաջին երկու բաժինները միացան, և ակադեմիան բաղկացած էր երկու բաժնից` բնական և հումանիտար գիտությունների[6]:

Իր պատմության ընթացքում ակադեմիայի պաշտոնական տեղակայումը եղել է 6 վայրերում։ Այժմ ակադեմիան գտնվում է Լիսաբոնում` Հիսուսի վանքում` Բայրու-Ալթուի ստորի հատվածում։

1910 թվականի հեղափոխությունից հետո ակադեմիան վերանվանվեց Լիսաբոնի գիտությունների ակադեմիա[7]:

Կառուցվածք

Ակադեմիայի յուրաքանչուր մաս ունի իր ենթակառուցվածքների շարքը, որոնցում կան 30 ակադեմիկոսներ և 60 անդամ-օգնականներ, ինչպես նաև օտարերկրացի անդամներև ակադեմիայի պատվավոր անդամներ։

Բնական և ճշգրիտ գիտությունների բաժին

Բաժնի նախագահը հանդիսանում է Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի փոխնախագահ Էդուարդո Ռոմանո դե Արանտեշ Օլիվեյրան, բաժնի փոխնախագահը Արմանդո Պոմբեյրոն է, քարտուղարը` Բրիտալդո Ռոդրիգեշը, քարտուղարի փոխարինողը` Մարիա Մանուելա Շավեշը։

Բաժինն իր մեջ ներառում է հետևյալ մասերը`

Հումանիտար գիտությունների բաժին

Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի նախագահ Ադրիանո Մորեյրան հհանդիսանում է նաև բաժնի նախագահը, իսկ փոխնախագահը Արթուր Անելմոն է, բաժնի քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան, քարտուղարի փոխարինողը` Ժուստինո Մենդեշ դե Ալմեյրան։

Բաժինն իր մեջ ներառում է հետևյալ մասերը.

Ակադեմիայի ինստիտուտներ

Ակադեմիան ունի երկու հիմանական ինստիտուտներ

  • Բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Altos Estudos), տնօրեն` Ադրիանո Մորեյրա, հետազոտությոններ է կատարում բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում
  • Պորտուգալերենի լեզվաբանության ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Lexicologia e Lexicografia da Língua Portuguesa), տնօրեն` Արթուր Անսելմո, աշխատանքներ է տանում պորտուգալերենի պահպանման և տարածման բնագավառում։ Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքներից է ժամանակակից պորտուգալերենի բառարանը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսաբոնի գիտությունների ակադեմիա» հոդվածին։