Պրոտոնի ներքին կառուցվածքի և վարքի [[HERA|հադրոնային էլեկտրոնային օղակային արագացուցիչ]]ով կատարված հետազոտությունները<ref>[http://www.desy.de/news/news_search/index_eng.html?openDirectAnchor=829 Պրոտոնի առավել ճշգրիտ պատկերը]{{ref-en}}</ref> ցույց տվեցին, ցածր արագությունների դեպքում պրոտոնը նկարագրվում է քվարկային մոդելով, մինչդեռ արագության աճին զուգընթաց պրոտոնի ներսում առաջանում են [[վիրտուալ մասնիկներ]]. գլյուոններին աճող թվաքանակից [[Զույգի առաջացում|ծնվում են]] վիրտուալ քվարկ-հակաքվարկ զույգեր։<ref>[http://lenta.ru/articles/2015/07/10/proton/ Պրոտոնի ներսում]{{ref-ru}}</ref>
Պրոտոնի ներքին կառուցվածքի և վարքի [[HERA|հադրոնային էլեկտրոնային օղակային արագացուցիչ]]ով կատարված հետազոտությունները<ref name="dasy"/> ցույց տվեցին, ցածր արագությունների դեպքում պրոտոնը նկարագրվում է քվարկային մոդելով, մինչդեռ արագության աճին զուգընթաց պրոտոնի ներսում առաջանում են [[վիրտուալ մասնիկներ]]. [[գլյուոն]]ներին աճող թվաքանակից [[Զույգի առաջացում|ծնվում են]] վիրտուալ քվարկ-հակաքվարկ զույգեր։<ref>[http://lenta.ru/articles/2015/07/10/proton/ Պրոտոնի ներսում]{{ref-ru}}</ref>
Պրոտոնի լիցքը բացարձակ արժեքով հավասար է էլեկտրոնի լիցքին։ Բոլոր հայտնի փոխազդեցություների նկատմամբ պրոտոնը կայուն է, մի բան, որ բարիոնային լիցքի պահպանման օրենքի դրսևորումն է։ Պրոտոնները նեյտրոնների հետ կազմում են քիմիական տարրերի միջուկի լիցքը, այնպես որ տվյալ միջուկի լիցքը հավասար է իր կազմի մեջ մտնող պրոտոնների թվին։
Հայտնագործում
Պրոտոնների մասին պատկերացում ստեղծվել է 1910-ական թվականերից ատոմային միջուկների և ռադիոակտիվության ուսումնասիրության փորձերից։1919-20-ականերին Էռնեստ Ռեզերֆորդը փորձով դիտել է որոշ տարրերի միջուկներից α-մասնիկներով պոկված ջրածնի միջուկներ. նա էլ հենց 20-ական թվակաների սկզբին ներմուծել է «պրոտոն» տերմինը։ Պրոտոնի համապատասխան հակամասնիկը` հակապրոտոնն է, հայտնաբերվել է 1955 թվականին։
Պրոտոնները նաև տիեղերական ճառագայթների առաջնային բաղադրիչի հիմնական բաղկացուցիչ մասն են։
Պրոտոնային արագացուցիչներ
Պրոտոնի ամենաերկարատև (տասնհինգամյա տևողությամբ չափումներ և ութամյա հաշվարկներ) հետազոտություններն իրականացվել են HERA արագացուցիչով[5], արդյունքների մասին հայտարարվել է 2015 թվականի հունիսի 15-ին[6]։
Պրոտոնի քվարկային մոդելը
Ըստ քվարկային մոդելի՝ պրոտոնը երեք քվարկներից կազմված համակարգի որոշակի էնեգետիկ վիճակ է։ Դաշտի միասնական տեսությամբ բոլոր տեսակի փոխազդեցություների միավորման փորձերը հիմք են տալիս կանխագուշակելու նոր գերթույլ փոխազդեցություների գոյությունը, որոնց դեպքում խախտվելու է բարիոնային լիցքի պահպանման օրենքը և պրոտոնը տրոհվելու է լեպտոնի ու մեզոնի` շատ փոքր կարգի ժամանակամիջոցում։