«Արևելաչինական ծով»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: Կմ → կմ (2) oգտվելով ԱՎԲ |
չ Մաքրում եմ կաղապարներում կրկնվող արգումենտ(ներ)ը՝ օգտագործելով findargdups գործիքը |
||
Տող 3. | Տող 3. | ||
|Բնագիր անվանում = 東海 |
|Բնագիր անվանում = 東海 |
||
|Պատկեր = East China Sea Map.jpg |
|Պատկեր = East China Sea Map.jpg |
||
|Լայնություն = 250px |
|||
|Նկարագրում = |
|Նկարագրում = |
||
|Շրջան = |
|Շրջան = |
13:26, 15 Հունիսի 2015-ի տարբերակ
Կոորդինատներ | ||
Դիրք | Խաղաղ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 836 հազար կմ² | |
Ամենամեծ խորությունը | 2719 մ | |
Միջին խորությունը | 349 մ | |
Արևելաչինական ծով, Դունխայ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Չինաստանի, Թայվանի, Ռյուկյու և Կյուսյու կղզիների միջև։ Մակերեսը համաձայն խորհրդային տվյալների 836 հազար․ կմ² է, համաձայն արևմտյան սահմանման 1 249 հազար կմ², միջին խորությունը՝ 349 մ, առավելագույնը՝ 2717 մ։ Արևելաչինական ծովն է թափվում Յանցզի գետը։ Ծովի արևելյան մասով անցնում է Հյուսիսային պասատային հոսանքի շարունակությունը, որը հյուսիսում ճյուղավորվում է․ մեկ ճյուղն ուղղվում է դեպի Ճապոնական ծով, իսկ մյուսից սկզբնավորվում է Կուրոսիո հոսանքը։
Կլիման մուսոնային է։ Մայիս-հոկտեմբերին 3-4 անգամ հարավից հյուսիս անցնում են թայֆունները։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելյան փոխվում է 7 °C-ից մինչև 16 °C, ամռանը՝ 27°-28 °C, տարեկան տեղումները մինչև 2244 մմ է։ Ջրի աղիությունը 34, 5°/օօ է, գետաբերանների մոտ՝ 5-10°/օօ։ Հաճախակի լինում են ստորջրյա երկրաշարժեր (ցունամի)։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են մինչև 7, 5 մ բարձրության։ Արևելաչինական ծովում զարգացած է ձկնորսությունը։ Խոշոր նավահանգիստներն են Շանհայը, Ցզիլունը (ՉԺՀ), Նագասակին (Ճապոնիա)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |